×


DAVO

DAVO

O-ի մեջ էլ` արջի թաթ:) Կայացավ ռեփերի առաջին CD-ի շնորհանդեսը “5 տարի առաջ առաջին անգամ եթերում /DAVO անունը առաջին անգամ էր հայտնվում / Մարդիկ մտածում էին, որ կորելու եմ / Էն մարդկանցից եմ, որ գալի ու գնում են/ Բայց չէ, ես նրանցից չեմ, որ հանձնվում են / Եթե խաղը սկսում եմ, մինչեւ վերջ խաղում եմ / Նույնիսկ եթե խաղալ չգիտեմ, սովորում եմ / Ես ամեն ինչի պատրաստ եմ ու շարժվում եմ… / Էկել եմ էստեղ, որպեսզի բոլորին զարմացնեմ / Ու մի քանիսին էլ հետը ներվայնացնեմ, ջղայնացնեմ… ջղայնացնեմ /,- իր ունեցածի մասին երգում է Դավոն` “Ես ունեմ…Դուք չունեք”: Davo Մարտի 27-ին էլ “Disk Planet” խանութ-սրահում ոչ մի ջղային ու նյարդայնացած մարդ չկար:), ընդհակառակը, երջանիկ դեմքերով եկել էին Դավոյին շնորհավորելու: Դավոն էլ շատ լավ էր, դե առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն էր: CD-ն երկու տարբերակով է թողարկել, տարբերությունը գնային է. “կեղտոտ”, փակած բառ չունի: Թանկ CD-ի մեջ բոլոր երգերի խոսքերով գրքույկ կա եւ երեք բոնուս երգ: Ձայնասկավառակը անուն չունի, բայց լոգո ունի, Դավոյի լոգոն է` DAVO. O-ի մեջ էլ արջի թաթ: Մտերիմները ռեփերին արջ են ասում: CD “Մեջը շատ էքսպերիմենտներ կան: Ռեփ կարդալը համադրել եմ տարբեր ձեւի երաժշտությունների  հետ, որովհետեւ շատ հետաքրքիր է` ինչպես կհնչի, կընդունեն”,- ասաց Դավոն: Փորձարկումներից մեկի հիման վրա նկարահանված տեսահոլովակն էլ երկրպագուները տեսան: Sexy երգի հիման վրա է նկարահանվել: Շուտով այն կլինի Bravo.am-ում եւ եթերում: Թե ովքեր էին եկել շնորհավորելու Դավոյին, բացի երկրպագու-երկրպագուհիներից, կներկայացնենք afterparty-ն ներկայացնելիս:): Դավոյից ոչ պակաս ուրախ էր նրա պրոդյուսերը: Nick Egibyan Դավոյի պրոդյուսեր ու տեսահոլովակների ռեժիսոր Արեն Բայադյանն ասում է, որ ռեփերն իր համար առաջինն է որպես լավ մարդ: “Ոչ թե ռեփ ասպարեզում է առաջինը: Չի էլ կարող լինել, որովհետեւ կան ռեփի հիմնադիրներ: Ինքն ներկայացնում է ռեփի ուրիշ կատարումներ: Ինձ համար միշտ առաջինն է որպես լավ մարդ, ու կարողանում ենք իրար հետ լավ աշխատել”,- նշեց Արեն Բայադյանը: Նա Դավոյի պրոդյուսերության ձեռնտու լինելուց չի խոսում: “Մենք ֆինանսական առումով չենք խորանում: Աշխատում ենք հանուն գործի, գաղափարի: Ինձ համար պրակտիկա է, որ ցանկացա փորձել ու տեսնել` կարող եմ պրոդյուսեր լինել: Երեւի ստացվեց: Իր համար մոտ վեց տեսահոլովակ եմ նկարահանել, բայց երգիչը սեփականություն չէ, Դավոն կարող է նաեւ ուրիշների հետ աշխատել:)”,- նշեց պրոդյուսերը: Davo and Astghik Safaryan Արեն Բայադյանն ասաց նաեւ, որ ձայնասկավառակի վրա բավական գումար են ծախսել. “Կատարված է շատ որակյալ միքս-մասթերինգ: Ալբոմն էլ տպվել է Կանադայում: Sexy-ի տեսահոլովակն էլ փորձել եմ շատ հումորային ու նուրբ ձեւով նկարահանել ու մատուցել”: Sexy-ի երաժշտությունն ու պրոդյուսինգը ԴերՀովան է կատարել: Ի դեպ, նա տեսահոլովակում ծաղրածուի դերում է հանդես գալիս: “Ինձ համար ազատությունն ու տարբեր կերպարներում լինելը միշտ հետաքրքիր է: Հումորային տեսահոլովակ է: Երկու օր նկարել ենք: Մոտ տասնվեց ժամ ներկած երեսով եմ եղել: Anushik Alaverdyan ԴերՀովան երբեք չի ասում, որ Դավոն ռեփեր է. “Իր ոճը շատ է տարբերվում: Ինքն ավելի կոմերցիոն ռեփ կարդացող է, չի վախենում նորություններ, մեղեդիներ մտցնի իր ռեփի մեջ: Դրա համար շատ հաճելի է իր հետ աշխատել: Իր ոճը սիրում եմ: Ես ծանր ռեփ շատ չեմ սիրում, բայց ինչ որ ես եմ արել, կլսեմ:)”: “Դավոն, որ մի քիչ էլ մեծանա, նոր ավելի sexy կդառնա”. Լիլու Դավոն sexy աղջիկների մասին է երգում, մենք էլ որոշեցինք նրա sexy-ության մասին կարծիքներ ներկայացնել:): Լիլուն Sexy-ի տեսահոլովակը չդիտեց, բայց կարծում է, որ լավ պետք է ստացված լինի. “Իր գործերում ամեն ինչ որակով է: Հատկապես Արենին է դա վերաբերվում: Լավ ռեժիսոր է, հուսով եմ` կհամագործակցեմ: Դավոն, որ մի քիչ էլ մեծանա, նոր ավելի sexy կդառնա”: DerHova “Քանի որ Դավոյին միշտ որպես եղբայր ու ընկեր եմ ընդունել, էդ ամպլուայում մի քիչ չեմ դիտարկում: Ձայնասկավառակը նայում եմ, շատ որակյալ է, հուսով եմ` պարունակությունը եւս: Նրան մեծ հաջողություններ եմ մաղթում: Sexy-ի տեսահոլովակն էլ շատ լավն է, շատ նոր, լուծումներ կա, որ երիտասարդությանը հաստատ դուր կգա”,- ասում է Իսպանիայում լավ հանգստացած Աստղիկ Սաֆարյանը:): “Ակտիվ հանգիստ վարեցի: Լավ տպավորություններ եմ հետս բերել ու հաջորդ տեսահոլովակումս “եվրոսթայլ” կերպարներ եմ ստանալու”: “Ինձ համար Հ.Տ. Հայկո կա, բայց Դավոն էլ…” Մարիաննա Հովհաննիսյան Երգչուհի Արեւիկ Ալավերդյանն “ազնիվ խոսք” Դավոյին սեքսի երգիչ է համարում: “Մանավանդ իր հետ շատ մոտ եմ, գիտեմ ներաշխարհը, մտածելակերպը, իրեն համարում եմ այդպիսին: Սեքսուալ ռեփեր չեմ համարում նրա համար, որ տեսահոլովակում կարող է մերկ աղջիկների հետ նկարվի: Այլ սեքսուալությունը գալիս է ներաշխարհից, դրա համար չենք կարող ասել` կոնկրետ ինչ հատկանիշների համար ենք այդպես բնութագրում: Նրան սեքսուալ երգիչ եմ համարում, ի դեպ, չեմ կարող ասել, որ բոլոր երգիչներն են այդպիսին”,- նշեց Արեւիկ Ալավերդյանը: Նա “Իմն ես” երգի ռեմիքս տարբերակը “ամենաշաաաաաաատ”-ն է սիրում: Hayko and Davo Մարիաննա Հովհաննիսյանն էլ “էդ կողմից մինչեւ հիմա չի նայել Դավոյին”, բայց այս վերջին տեսահոլովակից հետո մտածում է, որ կարելի է եւ sexy համարել. “Ինձ համար Հ.Տ. Հայկո կա, բայց դուր է գալիս, որ Դավոն մտավ ասպարեզ իր ոճով, ու ունեցանք նոր, թարմ շունչ”: Երկրպագուների հետ նկարվելուց, ձայնասկավառակը ստորագրելուց ու նվիրելուց հետո Aftershock Republic ակումբում երեկույթ էր կազմակերպվել: Դավոյին շնորհավորելու էին եկել Հասմիկ Կարապետյանը, ԴերՀովան, Apricota-ի Հայկերը, Հ.Տ. Հայկոն, Արփին, Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները, Էրիկը, հաղորդավարուհիներ Գոհար Գասպարյանն ու Էմմա Բալբաբյանը եւ շատ ուրիշներ: Lilu Դավոն իր նոր երգերը կատարեց ընկերների համար, Հ.Տ. Հայկոյի հետ դուետով հանդես եկավ, Արփիի ու ԴերՀովայի հետ “Իմն ես” հիթը կատարեց, Sexy-ի հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը եւս մեկ անգամ ցուցադրեց ու… պարեց, ուրախացավ… Այդ օրը Դավոն, ինչպես որ երգում է, առաջինն էր:): Bravo.am-ը եւս շնորհավորում է Դավոյին նոր ձայնասկավառակի կապակցությամբ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին