06 Սեպտեմբեր 10
Davo
 
 
0
Ռեփեր Դավոյի ռեժիսորական դեբյուտը

«Անում եմ այն, ինչ սիրում եմ». Դավո

Ռեփեր Դավոն ամեն ինչով է հետաքրքրվում՝ սկսած լուսանկարչությունից մինչեւ պրոդյուսինգ: Այս անգամ ուժերը փորձում է ռեժիսուրայում:

«Մեր ընկեր Գեւորգին ես ու ԴերՀովան պետք է օգնեինք առաջին տեսահոլովակի նկարահանման աշխատանքներում: Ենթադրվում էր, որ ուրիշ ռեժիսոր պետք է նկարահանի: Սակայն այնպես ստացվեց, որ Գեւորգը մեր գաղափարներն ավելի  հավանեց, ու տենց դարձա այս տեսահոլովակի ռեժիսորը»,- ասում է  Դավոն, ով հանդիսանում է նաեւ երգի խոսքերի հեղինակը, իսկ ԴերՀովան՝ երաժշտական գործիքավորման:

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները
Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները


Դավոն շատ է սիրում ռեժիսորի գործը, հաճախ է մասնակցել եւ մասնակցում տեսահոլովակների, սերիալների նկարահանումներին եւ, ինչպես ինքն է ասում, փորձում է ամեն տեղ «քիթը խոթել», պետք լինի` տեսախցիկ էլ «քաշ» կտա:

Սա Դավոյի ռեժիսորական առաջին գործն է, ինչի համար էլ լարված է. «Կողքից օգնող չկա, հետեւաբար այս գործն ինձ համար շատ կարեւոր է ու պարտավորեցնող: Երգն էլ է պարտավորեցնող. Գեւորգի առաջին տեսահոլովակն է, պետք է ճիշտ ու լավ ներկայացնել նրան, որ PR-ի առաջին քայլը լավ լինի»:

Դավոն ասում է՝ երգը մի ինքնահավան տղայի մասին է, որին ընկերուհին բռնացրել է դավաճանելիս, սակայն վերջինս միեւնույն է սիրում է ընկերուհուն: Երգի բովանդակությանն էլ համապատասխանում է տեսահոլովակը:

Davo
Ռեփեր Դավոն ուժերը փորձում է ռեժիսուրայում


«Մենք ստեղծել ենք տնային տեսարան, որտեղ վիճում են Գեւորգն ու ընկերուհին: Վերջը ավարտում ենք “happy end”-ով. աղջիկը ներում է Գեւորգին»,- պատմում է Դավոն ու ավելացնում, որ դեմ է անկողնային տեսարաններին. «Տեսահոլովակներում չպետք է լինեն մերկ մարմիններ, ես դա չեմ սիրում: Տեսահոլովակը միշտ պետք է հետաքրքիր լինի»:

Ռեփեր Դավոն հայկական շոու-բիզնեսի ռեժիսորներից հավանում է իր տեսահոլովակների ռեժիսոր Արեն Բայադյանին եւ Գոգա Խաչատրյանին: Դավոն ասում է` եթե այս տեսահոլովակից հետո մեկն իրեն առաջարկի եւ վստահի տեսահոլովակ նկարել՝ չի հրաժարվի: Հետագայում պատրաստվում է նաեւ իր երգերի տեսահոլովակների ռեժիսոր դառնալ:

«Ես ֆիլմեր նայելու մեծ հոբբի ունեմ, իմ՝ կադրի ընկալումը գալիս է հենց դրանից»,- ասում է Դավոն ու նշում, որ չի պատրաստվում ֆիլմեր նկարահանել, քանի որ, իր կարծիքով, ֆիլմ նկարելու համար պետք է իսկական ռեժիսոր լինել. «Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Տեսահոլովակ նկարելուց մարդու աչքը կարող ես խաբել, մոնտաժ անել եւ այլն, սակայն կինոն լուրջ բան է, որը չեմ կարծում` վերցնեմ իմ վրա»:

Der Hova
ԴերՀովան Դավոյի ռեժիսորական եւ պրոդյուսերական ձգտումների մասին դրական կարծիք ունի


«Ռեժիսորությունը կլինի հոբբի, պրոդյուսերությունը՝ փող աշխատելու միջոց, իսկ ռեփը` սիրած աշխատանք». Դավո

Դավոն ասում է` ռեժիսորի գործը հոբբի է, իսկ ավելի լուրջ իրեն պատկերացնում է պրոդյուսերի դերում. «Շուտով իմ սեփական ստուդիան եմ բացելու: Ձայնագրվելու եմ ոչ միայն ես, այլեւ կփորձեմ ուրիշներին օգնել: Ես ունեմ տաղանդավոր ընկերներ, ովքեր գումարային խնդիրների պատճառով չեն կարող ինչ-որ գործ անել: Ես էլ կօգնեմ նրանց ու հանդես կգամ որպես փոքր պրոդյուսերիկ ու կզբաղվեմ նրանց PR-ով»:

Դավոն ցանկանում  է լինել մի պրոդյուսեր, ով նորերին գտնում է եւ, զրոյից սկսելով, առաջ տանում. «Իմ վերջնական նպատակն է պրոդյուսեր դառնալ, ի սկզբանե դա է եղել, երբ դեռ նոր էի սկսել ռեփ կարդալ: Պրոդյուսերը միշտ պետք է ճիշտ գնահատի իր կարողությունները, ապա դիմացինինը, այդ դեպքում արդեն գործը սկսելուց հետագա մանր-մունր քայլերը հեշտ են ստացվում»:
Davo
Երգի խոսքերի հեղինակը Դավոն է


Ռեփեր Դավոն կմնա կադրից դո՞ւրս

«Զբաղվելով պրոդյուսինգով՝ ես հաստատ կադրից դուրս կլինեմ, սակայն շարունակելու եմ գրել, ձայնագրվել: Պարզապես ավելի շատ աշխատելու եմ նեղ մասսաների համար: Կան երգեր, որ գրում եմ, բայց չեմ թողարկում: Ես դա ինձ համար եմ անում ու դրանից հաճույք եմ ստանում»,- ասում է Դավոն ու ավելացնում. «Ես անում եմ այն, ինչ սիրում եմ, ամենասիրածս գործը միշտ կմնա երաժշտությունը: Ռեժիսորությունը կլինի հոբբի, պրոդյուսերությունը՝ հուսամ փող աշխատելու միջոց, իսկ ռեփը կլինի սիրած աշխատանք»:
Դավոն մաթեմատիկոսի դիպլոմ ունի, որին ցանկանում է ավելացնել եւս մեկը. «Հուսամ` 4 տարի հետո կունենամ ռեժիսորի դիպլոմ: Հիմա փորձում եմ ընդունվել  Թատերական համալսարանի արվեստի կառավարման բաժին»:

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ
Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ


ԴերՀովան Դավոյի ռեժիսորական եւ պրոդյուսերական ձգտումների մասին դրական կարծիք ունի. «Վատ չի, մտքերը կան, ուղղակի փորձ է պետք: Ամեն ինչ նոր է նրա համար, ինձ թվում է` կստացվի, քանի որ Դավոյի մեջ էդ դրայվը կա»:

Իսկ ռեփեր Գեւորգը, ով վստահել է իր առաջին տեսահոլովակը Դավոյին, ասում է. «Եթե լավ կանխատեսումներ չլինեին, այս համագործակցությունը չէր լինի: Ընկերական շրջապատով հավաքվել ենք, որ մի լավ բան անենք»:

Տեքստը եւ լուսանկարները` Լուսին Moon Պառավյան /Bravo.am/



 
 
Սա Դավոյի ռեժիսորական առաջին գործն է

Սա Դավոյի ռեժիսորական առաջին գործն է

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

ԴերՀովան Դավոյի ռեժիսորական եւ պրոդյուսերական ձգտումների մասին դրական կարծիք ունի

ԴերՀովան Դավոյի ռեժիսորական եւ պրոդյուսերական ձգտումների մասին դրական կարծիք ունի

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

«Անում եմ այն, ինչ սիրում եմ». Դավո

«Անում եմ այն, ինչ սիրում եմ». Դավո

Ռեփեր Դավոն ուժերը փորձում է ռեժիսուրայում

Ռեփեր Դավոն ուժերը փորձում է ռեժիսուրայում

Երգի երաժշտական գործիքավորումը ԴերՀովայինն է

Երգի երաժշտական գործիքավորումը ԴերՀովայինն է

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Երգի խոսքերի հեղինակը Դավոն է

Երգի խոսքերի հեղինակը Դավոն է

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Ընթանում են տեսահոլովակի նկարահանումները

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ

0
2460 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: