06 Մարտ 10
DAVOSHOCK` Aftershock-ում
Ռեփեր Դավոյի “ակումբային կյանքը”
Մինչեւ մարտի 8-ը չորս օր անընդմեջ Aftershock Republic ակումբում փարթիների “անձրեւ” է գալու: Ակումբասեր հասարակությունը զվարճանում է, այդ հասարակության որոշ անդամներ էլ “կրքին տրվում”:
Մարտի 5-ին ակումբ էր եկել ռեփեր Դավոն: Նա մի քիչ, շատ քիչ պարեց դերասանուհի, երգչուհի Անի Երանյանի հետ: Ռեփերի տրամադրությունը բարձր էր: Bravo.am-ի ընթերցողների համար Դավոն ներկայացնում է իր ակումբային կյանքը կամ դրա բացակայությունը ու երեկվա փարթին:

“Չի հետաքրքրում, բայց միշտ հակառակն եմ անում”
Դավո. “Ակումբային կյանքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Բայց քանի որ ես միշտ հակառակն եմ անում ու մանավանդ ստեղ շուտ-շուտ եմ լինում, մարդկանց թվում է` էս ամեն ինչը ինձ շատ է դուր գալիս:
Ինձ թվում է` էս ամեն ինչը մեզ մոտ շատ սխալ է դրված, ու Հայաստանում մարդիկ ակումբ ասելով լրիվ ուրիշ բան են պատկերացնում: Չեն պատկերացնում էն, ինչ որ պետք է ճիշտ լինի. օրինակ, որ ուրբաթ-շաբաթ օրերին աշխատանքից հետո հոգնած մարդիկ պետք է գան, ինչքան հնարավոր է անջատվեն ու դուրս գան ստեղից:

Իրենք գալիս են ստեղ կոնկրետ ծանոթությունների համար, կոնկրետ չգիտեմ ինչերի համար, իսկականից չգիտեմ` ինչի համար, ինձ թվում է` ամենից շատ գալիս են այ սենց դեմքեր ընդունելու ու նկարվելու համար, որ հաջորդ օրը էդ նկարները իրենց odnoklassniki-ի էջում դնեն ու ասեն` գիշերը փարթիի են եղել: Ու պարտադիր ինչ-որ սիրուն աղջիկ են ճարում նկարվելու համար, որ առավոտյան ընկերների մոտ գլուխ գովալու բան ունենան:

Այսօր էլ սովորականից քիչ մասսա է հավաքվել, անկապ է, էն տպավորությունն է, ոնց որ ծանոթներով հավաքվել ենք ուրախանալու համար:
Էլեկտրոնային երաժշտությունից ընդհանրապես գլուխ չեմ հանում ու չեմ կարող ասել` որն է լավը, որը` վատը: Եթե խմած լինեի, կպարեի հաստատ:):
Թափանցիկ ակնոցներ կան է, սաղ դնում են, որ դնում են, բոլորն էլ վառ կերպարներ են դառնում :):
Ես տասը րոպեից դուրս եմ գալու, մտել էի ստեղ, կես ժամ ժամանակ ունեի, պետք է վառեի, վառում եմ, տուն գնամ”:
“Կոմպլեքսները մոռանում ենք, անջատվում, պարում, ուրախանում”

Փարթիներից անբաժան քլաբեր Հայկ Մեսիան էլ ասելու բան ունի:
Հայկ. “Էն չի, ինչ տրամադրված էինք տեսնել, պարզապես մեր ընկերությունը, որ հավաքվում է, միանգամից ցրվում, կորում, անջատվում ենք. մենակ երաժշտությունն է կարեւոր: Նոր մարդիկ միշտ էլ գալիս են, բայց մեծ մասը մեր ընկերությունն է: Կոմպլեքսները մոռանում ենք, անջատվում, պարում, ուրախանում: Ես քիչ եմ փորձում խմել, որովհետեւ չափերս շատ եմ անցնում ընդհանուր առմամբ, հազարից մեկ, բայց, բայց… էսօր էլ վառ դեմք ակումբում չկա: Իմ համար Հայաստանի քլաբերները “մոխրագույն” են, որովհետեւ բավական շատ եմ դրսում եղել, շատ բան եմ տեսել, շատ-շատ բան պետք է սովորենք, կամաց-կամաց դրան ենք գնում: Շատ բան կուզեի փոխել, ես ընկերոջս հետ որոշ հարցեր ձեռնարկում եմ, ցույց տանք, որ հայերը միայն մութ անկյուններում հավաքվողներ չեն”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Ակումբասեր հասարակությունը զվարճանում է

Ռեփեր Դավոն Aftershock Republic ակումբում
Իրենք գալիս են ստեղ կոնկրետ ծանոթությունների համար, կոնկրետ չգիտեմ ինչերի համար, իսկականից չգիտեմ` ինչի համար, ինձ թվում է` ամենից շատ գալիս են այ սենց դեմքեր ընդունելու ու նկարվելու համար, որ հաջորդ օրը էդ նկարները իրենց odnoklassniki-ի էջում դնեն ու ասեն` գիշերը փարթիի են եղել: Ու պարտադիր ինչ-որ սիրուն աղջիկ են ճարում նկարվելու համար, որ առավոտյան ընկերների մոտ գլուխ գովալու բան ունենան:

Ռեփեր Դավոն եւ դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը Aftershock Republic ակումբում
Այսօր էլ սովորականից քիչ մասսա է հավաքվել, անկապ է, էն տպավորությունն է, ոնց որ ծանոթներով հավաքվել ենք ուրախանալու համար:
Էլեկտրոնային երաժշտությունից ընդհանրապես գլուխ չեմ հանում ու չեմ կարող ասել` որն է լավը, որը` վատը: Եթե խմած լինեի, կպարեի հաստատ:):
Թափանցիկ ակնոցներ կան է, սաղ դնում են, որ դնում են, բոլորն էլ վառ կերպարներ են դառնում :):
Ես տասը րոպեից դուրս եմ գալու, մտել էի ստեղ, կես ժամ ժամանակ ունեի, պետք է վառեի, վառում եմ, տուն գնամ”:
“Կոմպլեքսները մոռանում ենք, անջատվում, պարում, ուրախանում”

Փարթի Aftershock Republic ակումբում
Փարթիներից անբաժան քլաբեր Հայկ Մեսիան էլ ասելու բան ունի:
Հայկ. “Էն չի, ինչ տրամադրված էինք տեսնել, պարզապես մեր ընկերությունը, որ հավաքվում է, միանգամից ցրվում, կորում, անջատվում ենք. մենակ երաժշտությունն է կարեւոր: Նոր մարդիկ միշտ էլ գալիս են, բայց մեծ մասը մեր ընկերությունն է: Կոմպլեքսները մոռանում ենք, անջատվում, պարում, ուրախանում: Ես քիչ եմ փորձում խմել, որովհետեւ չափերս շատ եմ անցնում ընդհանուր առմամբ, հազարից մեկ, բայց, բայց… էսօր էլ վառ դեմք ակումբում չկա: Իմ համար Հայաստանի քլաբերները “մոխրագույն” են, որովհետեւ բավական շատ եմ դրսում եղել, շատ բան եմ տեսել, շատ-շատ բան պետք է սովորենք, կամաց-կամաց դրան ենք գնում: Շատ բան կուզեի փոխել, ես ընկերոջս հետ որոշ հարցեր ձեռնարկում եմ, ցույց տանք, որ հայերը միայն մութ անկյուններում հավաքվողներ չեն”:
Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Գնահատեք նյութը
2216 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
2216 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: