×


Deep Purple

Deep Purple

2010թ. մայիսի 25-ին Երեւանում կկայանա լեգենդար Deep Purple ռոք-խմբի համերգը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Vibrographus ընկերության նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանը: Ինչպես նշել է Vibrographus-ի տնօրեն Վարդան Գրիգորյանը, “Երեւանը դառնում է ռոքի կենտրոն Հարավային Կովկասում, մեզ մոտ են գալիս այնպիսի երաժիշտներ, որոնց մասին մեր հարեւանները նույնիսկ երազել չեն կարող”: Deep Purple Deep Purple-ի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Տոմսերը վաճառքի կհանվեն դեկտեմբերի 20-ից եւ կարժենան 3-ից 60 հազար դրամ: Կազմակերպիչներն ընդգծել են, որ փետրվարի 8-ից հետո տոմսերը թանկանալու են: Deep Purple Գագիկ Գյուլբուդաղյանը նշել է նաեւ, որ 2010 թվականին Vibrographus-ը մտադիր է Հայաստանում անցկացնել Համաշխարհային երաժշտության փառատոն (World Music Festival), որի շրջանակներում Երեւանում ելույթ կունենա կիթառահար Ջոն Մաքլաֆլինը իր The 4th Dimension խմբի հետ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին