29 Հուլիս 10
Design Deluxe
 
 
0
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)

Ոճ ստեղծողները, ներկայացնողներն ու գեղեցիկ ինտերիերով տանն ապրել սիրողները երեկ Սեւան էին գնացել, բայց ոչ միայն լճի գեղեցկությամբ հիանալու:): Հուլիսի 28-ին “Design Deluxe” ամսագիրը “Best Western Bohemian Resort” հյուրանոցային համալիրում նշում էր իր մեկամյակը:

Design Deluxe-ը` 1 տարեկան
Design Deluxe-ը  1 տարեկան է


“Design Deluxe”-ի ծնունդը շնորհավորելու էին եկել Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Խորեն Լեւոնյանը, Հրաչ Քեշիշյանը, Սյուզան Մարգարյանը ամուսնու` Հրաչյա Հարությունյանի հետ, ամսագրի համահիմնադիր, երգիչ եւ երգահան Հայկոն` կնոջ` երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ եւ բազմաթիվ այլ հյուրեր:

Գագա Ամատունին կնոջ` Նաիրայի հետ Design Deluxe-Ի տարեդարձին
Գագա Ամատունին կնոջ` Նաիրայի հետ Design Deluxe-ի տարեդարձին


Տոնական երեկույթը վարում էր Ժակը, ով հաճելի ժամանց մաղթեց հյուրերին: Սեւանից բացի միջոցառման երաժշտական մասն ապահովում էին “Impression” բենդն ու երգչուհի R.P.-ին:): “Design Deluxe” ամսագրի հիմնադիր Գագա Ամատունին Bravo.am-ին ասաց, որ փախել են երեւանյան շոգից, ու ցնցող է ընկերների հետ Սեւանում տարեդարձը նշելն ու ուրախանալը:

“Design Deluxe”-ի համահիմնադիր Հայկոն կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ
“Design Deluxe”-ի համահիմնադիր Հայկոն կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ


“Տասը տարուց ավել է` դիզայներական կազմակերպություն էինք, վաղուց էինք ցանկանում նման ամսագիր հրատարակել: Շատ դժվար ճանապարհ անցանք. չէի պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու: Մեր աշխատակիցների, գործընկերների շնորհիվ գնալով զարգանում է “Design Deluxe”-ը: Ճգնաժամը միշտ էլ ազդում է, բայց շատերն են ցանկանում մեր ամսագրում լինել: Գարիկ Մարտիրոսյանն էր առաջին շապիկին, ով ոչ պակաս է, քան Կարիմ Ռաշիդը: Ամենաշատը ուշադրություն ենք դարձնում դիզայնին, ինչպես նաեւ ինֆորմացիային, որ իմաստալից լինի, մարդիկ կարդան: Եթե ուղղակի դիտում են, դա արդեն կատալոգ է դառնում: Ամսագիրը շատ հետաքրքիր ձեւով է ընդունվում: Մարդիկ ասում են` գիտե՟ք, “Design Deluxe”-ը տարա տուն ու երեք-չորս օր կարդում էի: Դա շատ լավ է գովազդատուի ու մեզ համար”,- նշեց Գագա Ամատունին:

Գագա Ամատունի. “Շատ դժվար ճանապարհ անցանք. չէի պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու”
Գագա Ամատունի. “Շատ դժվար ճանապարհ անցանք. չէի պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու”


Ամսագրի հիմնադիրը «էլիտար» բառը չի սիրում:). «Մեզ կարդում են բոլորը. մարդիկ, ովքեր ուզում են տուն վերանորոգել, կամ տեսնել` ինչ նորամուծություններ կան դիզայնի ասպարեզում, սովորել ինչ-որ բան”:

“Design Deluxe” ամսագրի տարեդարձը “Best Western Bohemian Resort”-ում
“Design Deluxe” ամսագրի տարեդարձը “Best Western Bohemian Resort”-ում


Ամսագիր հրատարակելու գաղափարի հեղինակը Գագա Ամատունու կինն է` Նաիրան: “Շատ ուրախ եմ, որ այս կարճ ժամկետում մենք նվաճումներ ունեցանք, հստակ քայլեր արեցինք դեպի դիզայնի միջազգային ասպարեզ: Այս տարվա ապրիլին մեր խմբագիր Սոնա Սոսյանը հատուկ հրավերով Միլան մեկնեց եւ կարեւոր ցուցահանդեսում ներկայացրեց ամսագիրը: Դրա արդյունքում ունեցանք շատ հետաքրքիր հարցազրույցներ աշխարհահռչակ դիզայներների եւ ճարտարապետների հետ: Հատուկ հրավերով Կարիմ Ռաշիդի ցուցադրությանը ներկա եղանք, ունեցանք շատ հետաքրքիր հարցազրույց եւ ֆոտոշարք, որը տեսնում եք մեր հոբելյանական համարում: Այս տարվա սեպտեմբերին էլ “Design Deluxe” ամսագիրը Ժան-Փոլ Գոթյեի հատուկ հրավերով մեկնելու է Փարիզ` դիզայների նոր ցուցադրությանը ներկա լինելու: Նա մուտք է գործում ինտերիերի դիզայնի ասպարեզ, ներկայացնելու է կահույքի իր առաջին ստեղծագործական շարքը: Կլուսաբանենք այդ ամենը”,- ասաց Նաիրա Ամատունին:

Տոնական երեկույթը վարում էր Ժակը
Տոնական երեկույթը վարում էր Ժակը


Երբ Հայկոն ու Անահիտը գաղտնի ընկերություն էին անում:)

Ոչ միայն երաժշտական ճաշակ ունեցող, “Design  Deluxe”-ի համահիմնադիր Հայկոն էլ տոնական տորթը կտրեց. “Շատ ուրախ եմ, որ բոլորդ ներկա եք մեր ամենաթանկարժեք տոնին, ամսագրի ծննդյան տարեդարձին: Իմ արվեստագետ ընկերներն են “Design Deluxe”-ի կողքին` Գարիկ Մարտիրոսյան, Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Էմմի, Միհրան, ուրախ ենք, որ պատիվ ունեցանք Ռոբերտ Սահակյանցի հետ հարցազրույց անել հենց այս ամսագրի համար”:

“Շատ ուրախ եմ, որ բոլորդ ներկա եք մեր ամենաթանկարժեք տոնին”, - ասաց Հայկոն
“Շատ ուրախ եմ, որ բոլորդ ներկա եք մեր ամենաթանկարժեք տոնին”, - ասաց Հայկոն


Երգչի կինը` Անահիտ Սիմոնյանը եւս հայտնվել է ամսագրի շապիկին ու, բնականաբար, “Design Deluxe”-ին մի ուրիշ ձեւ է կապված: “Ամենասկզբից եմ եղել ամսագրի հետ, երբ ես ու Հայկոն դեռ գաղտնի ընկերություն էինք անում, ու ոչ ոք չգիտեր այդ մասին: Շատ եմ սիրում ողջ անձնակազմին, պրոֆեսիոնալ խումբ է աշխատում: Իրենց նվիրած մեր հարսանեկան նվերը ամենաոճայիններից մեկն էր: Տան ինտերիերից շատ բան է կախված, կարեւորում եմ, որ գեղեցիկ ու նորաձեւ լինի. այն մարդու ներքին աշխարհն է ցույց տալիս, իսկ կահույք, տարբեր պարագաներ ընտրելու լավ ուղեցույց է ամսագիրը”,- Bravo.am-ին ասաց երգչուհին: “Design Deluxe”-ը նորապսակներին դեռ շատ կօգնի. նոր բնակարան են տեղափոխվելու:

Երգահան Կարեն Գրիգորյանը եւ Շուշան Պետրոսյանը
Երգահան Կարեն Գրիգորյանը եւ Շուշան Պետրոսյանը


“Առաջին համարից մինչեւ վերջինը ունեմ: Շատ հավանեցի Էմմիի, Շուշան Պետրոսյանի շապիկներով համարները: Անահիտ Սիմոնյանի նկարով շապիկն էլ եմ շատ սիրում, կարդացի մեծ հաճույքով վերջին համարը: Վստահ եմ, որ ամսագիրը կշարունակի հաղթարշավը: էմմիի տան ինտերիերը բնականից էլ եմ տեսել, բայց շատ ֆոտոգենիկ ինտերիեր է, կան որ բնականից սիրուն են, լուսանկարում հասարակ են երեւում, իսկ դա հատուկ ոնց որ ֆոտոյի համար լինի”,- ասաց երգահան Կարեն Գրիգորյանը:

Դերասան Խորեն Լեւոնյանը նշում է` ճաշակով մարդկանց շատ է հարգում, բայց անձամբ չէր ցանկանա ամսագրում հայտնվել. “Ինտիմ խոհանոցը չեմ սիրում հանրությանը ներկայացնել”:

Սյուզան Մարգարյանը, Հրաչյա Հարությունյանը եւ Խորեն Լեւոնյանը  Design Deluxe-ի տարեդարձին
Սյուզան Մարգարյանը, Հրաչյա Հարությունյանը եւ Խորեն Լեւոնյանը Design Deluxe-ի տարեդարձին


Դիզայներ Գեորգի Հարությունյանն էլ նշում է` ամեն ինչ շատ գեղեցիկ է, բայց քանի որ ինտերիերի հետ կապված ամսագիր է, ինքը տարեդարձը կաներ, օրինակ, կահույքի սրահում:): “Ամսագրում ինտերիերի շատ հետաքրքիր հատվածներ կան, նույնիսկ մեր հայտնիների մի քանիսի տան ինտերիերն էր շատ հետաքրքիր: Ուրախանում եմ, որ հայ դիզայներների աշխատանքներն էլ են ներկայացնում”:

DJ Vakcina-ն եւ դիզայներ Գեորգի Հարությունյանը
DJ Vakcina-ն եւ դիզայներ Գեորգի Հարությունյանը


Հրաչ Քեշիշյանը վայելում էր երեկոն. “Շատ լավ է, ժամանակակից, եվրոպական, նայում եմ` շրջապատն էլ է այդպիսին, մարդկանց հագուկապը, ամեն ինչ շատ ճիշտ է եւ գեղեցիկ”: Ռեժիսորի տանն էլ “Design Deluxe”-ի բոլոր համարները կան: “Ուշի ուշով հետեւում ենք, շատ հետաքրքրությամբ կարդում: Կարծում եմ` ինտելեկտով, ճաշակով, խելացի մարդկանց խումբ է, որ չէր կարող հաջողություն չունենալ: Ցանկացած ինֆորմացիա կարելի է ինտերնետից վերցնել, բայց ամսագիրը նաեւ ժամանցի որոշակի տեսակ է, կարողանում ես վերցնել, թերթել, հաճույք ստանալ”,- ասաց Հրաչ Քեշիշյանը:

Bravo.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/


 
 
Design Deluxe-ը 1 տարեկան է

Design Deluxe-ը 1 տարեկան է

“Design Deluxe”-ի համահիմնադիր Հայկոն կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ

“Design Deluxe”-ի համահիմնադիր Հայկոն կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ

Ամսագրի աշխատակիցները

Ամսագրի աշխատակիցները

Արամ Չախոյանը Design Deluxe-ի տարեդարձին

Արամ Չախոյանը Design Deluxe-ի տարեդարձին

“Design Deluxe” ամսագրի տարեդարձը “Best Western Bohemian Resort”-ում

“Design Deluxe” ամսագրի տարեդարձը “Best Western Bohemian Resort”-ում

Արմեն Պետրոսյանը (Մենչը) կնոջ հետ

Արմեն Պետրոսյանը (Մենչը) կնոջ հետ

DJ Vakcina-ն եւ դիզայներ Գեորգի Հարությունյանը

DJ Vakcina-ն եւ դիզայներ Գեորգի Հարությունյանը

Սյուզան Մարգարյանը Design Deluxe-ի տարեդարձին

Սյուզան Մարգարյանը Design Deluxe-ի տարեդարձին

Սյուզան Մարգարյանը, Հրաչյա Հարությունյանը եւ Խորեն Լեւոնյանը  Design Deluxe-ի տարեդարձին

Սյուզան Մարգարյանը, Հրաչյա Հարությունյանը եւ Խորեն Լեւոնյանը Design Deluxe-ի տարեդարձին

Գագա Ամատունին կտրում է տոնական տորթը

Գագա Ամատունին կտրում է տոնական տորթը

Հայկոն կտրում է տոնական տորթը

Հայկոն կտրում է տոնական տորթը

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Գագա Ամատունին, Ավետիս Խախամյանը կնոջ` Մայա Պողոսյանի եւ հյուրերի հետ

Գագա Ամատունին, Ավետիս Խախամյանը կնոջ` Մայա Պողոսյանի եւ հյուրերի հետ

Լուսինե Հովհաննիսյանը (ձախից) “Մուրան” ընկերությունից

Լուսինե Հովհաննիսյանը (ձախից) “Մուրան” ընկերությունից

Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, DJ Vakcina-ն եւ Աննա Զիլֆուղարյանը (Bravo.am)

Մեդիամաքս-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, DJ Vakcina-ն եւ Աննա Զիլֆուղարյանը (Bravo.am)

Սեւանում նշվեց Design Deluxe ամսագրի տարեդարձը

Սեւանում նշվեց Design Deluxe ամսագրի տարեդարձը

Արեւիկ Ուդումյանը Design Deluxe-ի տարեդարձին

Արեւիկ Ուդումյանը Design Deluxe-ի տարեդարձին

“Design Deluxe” ամսագրի տարեդարձը “Best Western Bohemian Resort”-ում

“Design Deluxe” ամսագրի տարեդարձը “Best Western Bohemian Resort”-ում

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Տոնական երեկույթը վարում էր Ժակը

Տոնական երեկույթը վարում էր Ժակը

Աննա Զիլֆուղարյանը (Bravo.am) Design Deluxe-ի տարեդարձին

Աննա Զիլֆուղարյանը (Bravo.am) Design Deluxe-ի տարեդարձին

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Design Deluxe-ի տարեդարձի հյուրերը

Design Deluxe-ի տարեդարձի հյուրերը

Միջոցառման երաժշտական մասն ապահովում էին “Impression” բենդն ու երգչուհի R.P.-ին

Միջոցառման երաժշտական մասն ապահովում էին “Impression” բենդն ու երգչուհի R.P.-ին

Գագա եւ Նաիրա Ամատունիները Design Deluxe-ի տարեդարձին

Գագա եւ Նաիրա Ամատունիները Design Deluxe-ի տարեդարձին

Նաիրա Ամատունին (ձախից) Design Deluxe-ի տարեդարձին

Նաիրա Ամատունին (ձախից) Design Deluxe-ի տարեդարձին

Գագա Ամատունի. “Շատ դժվար ճանապարհ անցանք. չէի պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու”

Գագա Ամատունի. “Շատ դժվար ճանապարհ անցանք. չէի պատկերացնում, որ այսքան բարդ է լինելու”

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Անահիտ Սիմոնյանը ամենասկզբից եղել է ամսագրի հետ

Անահիտ Սիմոնյանը ամենասկզբից եղել է ամսագրի հետ

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Միջոցառման հյուրերը

Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը Design Deluxe-ի տարեդարձին

Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանը Design Deluxe-ի տարեդարձին

Երգահան Կարեն Գրիգորյանը եւ Շուշան Պետրոսյանը

Երգահան Կարեն Գրիգորյանը եւ Շուշան Պետրոսյանը

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն հյուրերի հետ

Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն հյուրերի հետ

Սեւանում նշվեց Design Deluxe ամսագրի տարեդարձը

Սեւանում նշվեց Design Deluxe ամսագրի տարեդարձը

“Շատ ուրախ եմ, որ բոլորդ ներկա եք մեր ամենաթանկարժեք տոնին”, - ասաց Հայկոն

“Շատ ուրախ եմ, որ բոլորդ ներկա եք մեր ամենաթանկարժեք տոնին”, - ասաց Հայկոն

Սեւանում նշվեց Design Deluxe ամսագրի տարեդարձը

Սեւանում նշվեց Design Deluxe ամսագրի տարեդարձը

0
8471 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: