29 Դեկտեմբեր 09
Ամանորը դիզայներների հետ
 
0
Կարմենի փոխարեն հրեշտակ տոնածառներ, լույսերի տեղն էլ` մոմեր

Bravo.am-ը Ամանորի նախօրեին այցելել է ոճաբաններ Արամ Նիկոլյանին եւ Գեորգի Հարությունյանին` պարզելու 2010 թվականի նորաձեւության միտումներն ու իմանալու` այս տարվա իրենց տոնածառները ինչով են զարմացնելու…

Ամանորյա խաղալիքներ եւ պարագաներ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից
Ամանորյա խաղալիքներ եւ պարագաներ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից

“Բելաջիո” դիզայն-ստուդիայի դիզայներ Գեորգի Հարությունյանը մինիմալիստական տոնածառ է դնելու, թեման հրեշտակն է: “Երեւի դեկտեմբերի 29-ին նոր կհասցնեմ զարդարել հրեշտակային տոնածառս: Շատ գեղեցիկ խաղալիքներ ենք պատրաստել, դրանց վրա ռենեսանսի ժամանակաշրջանի լուսանկարներ են: Նույնիսկ աստղի վրա նույն լուսանկարն է լինելու: Հրեշտակները շատ արդիական թեմա են, նորաձեւության մեջ ռենեսանսի ոճով նկարներն էլ են շատ ակտուալ: Միշտ մեծ բնական տոնածառ եմ դրել: Այս տարի շատ փոքր` մոտ 90սմ բարձրությամբ տոնածառ եմ դնելու: Լույսեր չեն լինելու, գուցե մոմեր դնեմ”,- ասաց Գեորգի Հարությունյանը:

Դիզայներ Գեորգի Հարությունյան
Դիզայներ Գեորգի Հարությունյան

Տոնածառի ձեւավորումը դիզայներն ոչ ոքի չի վստահում. “Փորձում են օգնել, բայց չեմ թողնում: Տոնածառ զարդարելն իմ ամենասիրելի զբաղմունքն է: Արդեն սեղանի համար հրեշտակներով անձեռոցիկներն էլ եմ գնել: Թե ափսեների վրա, թե տակը նույն հրեշտակներն են լինելու, ջահերից էլ հրեշտակային թեւիկներ կկախեմ, տանը երեխաներ կան, կուրախանան շատ”,- ասաց դիզայները:

Անցյալ տարի Գեորգի Հարությունյանի տոնածառը շատ գունեղ է եղել. “Ծաղրածուներ, փետուրներից պատրաստված ծիտիկներ, ասես մեծ կենդանաբանական այգի լիներ, շատ գունավոր էր”:

Ամանորյա տոնածառ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից
Ամանորյա տոնածառ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից

“2009-ին մեր խանութում տոնածառ էինք դրել, որն այս տարի է նորաձեւ: Կախել էինք հին գդալներ, բաժակներ, փոքր ափսեներ, հնաոճ իրեր: Այս տարի 80-ական թվականների տոնածառ ունենք, որ ոչ շատ գեղեցիկ է, նույնիսկ տեղ-տեղ քանդված է եւ մաշված: Կողքը տուփեր, փոքր արջուկներ են դրված, ինչպես որ առաջ էինք անում”,- ասաց դիզայները:

Գեորգի Հարությունյանը նշեց, որ ինչ առաջարկում է խանութը, բիզնեսի համար է. “Մարդիկ գիտեն, որ վագրի տարի է, գնում են վագրային խաղալիքներ, ակտուալ են նաեւ լուսանկարների համար նախատեսված` հին շրջանակներով զարդարված տոնածառերը, որնց մեջ կախել ենք մեր աշխատակիցների մանկական լուսանկարները”:

Ամանորյա խաղալիքներ եւ պարագաներ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից
Ամանորյա խաղալիքներ եւ պարագաներ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից

Գեորգին նվերներն էլ է շատ շուտ գնում: Զարմիկների համար սրբիչներ է գնել, որոնց վրա Նոր տարվա թեմայով պատկերներ են ասեղնագործված: “Որոշեցի դա նվիրել երեխաներին, որ ամբողջ տարին իրենց հետ լինի: Ուզում էի այս տարի տարբերվել, միշտ հագուստ եմ նվիրել, կոշիկ, օծանելիք, որոշեցի միատիպ նվերներ տալ, ինչպես խաղալիքներն են, բայց տարբեր գույնի”:

Անձամբ Գեորգի Հարությունյանը հրեշտակի կերպարով չի լինի. “Ինչ հագնել` չեմ որոշել, բայց, բնականաբար, դասական ոճում կլինեմ, որ միշտ պահպանում եմ տոնական օրերին: Ընդհանրապես բրենդերին չեմ նայում, այն, ինչ հավանում եմ, գնում եմ, բրենդը նշանակություն չունի, կարեւորը տեսքն է: Գնում եմ, հետո նայում` ինչ բրենդ է, շատ անգամ համընկել է` Ferre բրենդն է եղել:

Ամանորյա խաղալիքներ եւ պարագաներ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից
Ամանորյա խաղալիքներ եւ պարագաներ “Բելաջիո” դիզայն-ստուդիայից

Վարդերով տոնածառ Արամ Նիկոլյանից

Արամ Նիկոլյանը “Վարդ” դիզայներական կենտրոնի տոնածառը զարդարեց, ինչպես ինքն է ասում, “այս տարվա չափանիշներով”: Տոնածառի գլխավոր ատրիբուտները վարդերն էին: “Նարնջագույնն ու կապույտը շատ նորաձեւ գույներ են, վարդերի խորհուրդն էլ նրանում է, որ “Վարդ” բրենդ կա Հայաստանում: Շուտով այն Փարիզում բուտիկ է ունենալու: Այս բրենդի հագուստները Փարիզում են վաճառվում, Հայաստանում չկան: “Վարդ” բրենդի տոնածառն եմ զարդարում, ոսկեգույնն էլ արդիական է շատ”,- ասաց դիզայները:

Վարդերով տոնածառ Արամ Նիկոլյանից
Վարդերով տոնածառ Արամ Նիկոլյանից

Արամը երբեք նույն զարդարանքը չի օգտագործում. “Ավելի հետաքրքիր տոնածառ էի ցանկանում ներկայացնել, չհասցրի, մանեքենի վրա էի տոնածառ հավաքելու: Այս մեկն դասական տոնածառ է: Կարող է ներկեմ խաղալիքները: Եղել է, որ նույն խաղալիքը ամեն տարի տարբեր գույնի ենք ներկել”:

Ոճաբանի տան տոնածառին վարդերը չեն իշխելու: Դեռ չի դրել, բայց այսօր երեկոյան անպայման զարդարելու է` “շատ է ուշացրել”: “Այս տարի կարող է կարմիր լինի, որովհետեւ ամեն տարի մի թեմայով եմ զարդարում: Մի տարի ծովային թեմայով էի զարդարել` խխունջներով, ծովաստղերով` կապույտի եւ սպիտակի համադրությամբ: Կարմենի ոճով տոնածառ էլ եմ ունեցել` կարմիր եւ սեւ”,- ասաց Արամ Նիկոլյանը:

Արամ Նիկոլյանը զարդարում է տոնածառը
Արամ Նիկոլյանը զարդարում է տոնածառը

Նա կնոջ եւ որդու` Նիկոլի հետ է զարդարում տոնածառը. “Մեզ համար տոն է: Տոնածառ ձեւավորելը միջոցառում է դառնում: Սիրում եմ ձեւավորել, հանգստանում եմ այդպես”:

Ամանորյա սեղանի զարդարանքն էլ պետք է համահունչ լինի տոնածառին: “Մեր տան սփրոցն ու անձեռոցիկներն ու ամեն ինչ տոնածառին համապատասխան է լինում, նույն թեմայով: Շան տարում դոլմատին տոնածառ էինք դրել` սեւ եւ սպիտակ խաղալիքներով, սփռոցն ու սպասքն էլ էր նույն կերպ”,- ասաց Արամ Նիկոլյանը:

Վարդերով տոնածառ Արամ Նիկոլյանից
Վարդերով տոնածառ Արամ Նիկոլյանից

Ոճաբանն իր համար նոր հագուստ չի կարել: “Երեք օրում ինձ հագուստ չեմ հասցնի կարել, դեռ կորոշեմ` ինչ հագնել, նորություն կլինի, կգնեմ ինչ-որ տեղից: Բայց դրան այդ օրն այնքան էլ կարեւորություն չեմ տալիս, ընտանիքիս հետ եմ լինելու, առանձնապես զուգվելու կարիք չեմ տեսնում”,- ասաց Արամ Նիկոլյանը:

“Ես ավելի նորաձեւ կդարձնեի Երեւանը, հրեշտակային”. Գեորգի Հարությունյան

Գեորգի Հարությունյան. «Շատ վատ է ձեւավորված քաղաքը, կուզեի, որ ավելի նորաձեւ լիներ, ամեն տարի կանաչ տոնածառ են դնում, հիմա էլ այդ կանաչ տոնածառը 4-5 տեղ են դրել, թող տարբեր ոճի լինեին: Ես ավելի նորաձեւ կդարձնեի Երեւանը, հրեշտակային, ջահերով ու ավելի ճոխ, ոչ թե ստանդարտ կանաչ գույնի: Թբիլիսին ավելի շքեղ է ձեւավորված. ամբողջ քաղաքը մեծ եւ փոքր ջահերի մեջ է, եւ մարդկանց հասակի հրեշտակներ են շուրջբոլորը կանգնած: Շատ գեղեցիկ էր զարդարված, չնայած մեզ մոտ Ամանորը ավելի լավ են տոնում, քան Թբիլիսիում»:

Դիզայներ Գեորգի Հարությունյան
Դիզայներ Գեորգի Հարությունյան

“70-ականների Երեւանի ոճով կձեւավորեմ”. Արամ Նիկոլյան

Արամ Նիկոլյան. «Մայրաքաղաքի ձեւավորումն մյուս տարիներից տարբերվում է, երեւում է, որ աշխատել են, գումար է ծախսված: Ցերեկը չեմ հավանում, երեկոյան ավելի հաճելի է լույսերի շնորհիվ, բայց որ ասեմ` շատ է դուր գալիս, այդպես չէ: Խորհուրդ կտայի, որ ամեն տարի մի թեմայով ձեւավորեն քաղաքը, օրինակ` ռետրո ոճով, 70-ականների Երեւան կդառնա: Ես երեւի կզարդարեի այնպես, ինչպես իմ տանն եմ անում, որովհետեւ Երեւանն էլ է իմ տունը, ու ամեն ինչ շատ սրտացավ կանեմ, որ լավ լինի»::

Դիզայներ Արամ Նիկոլյան
Դիզայներ Արամ Նիկոլյան

2010-ի նորաձեւ գույները

Գեորգի Հարությունյան. «Շագանակագույն, սրճագույն, տոնածառի խաղալիքներն էլ ենք պատել թավշյա կտորներով, գիփյուրով, թերթից խաղալիքներ էլ ունենք»:

Արամ Նիկոլյան. «2010-ին, ինչպես եւ 2009-ին, նորաձեւ են լինելու կապույտն ու նարնջագույնը, ես էլ ավելացրի Նոր տարվա խորհուրդը` մետալիկ ոսկեգույնը: Նոր տարվա գիշերը նախընտրելի է հագնվել մետալիկ ոսկի, մետալիկ արծաթ գույների մեջ»:

Ամանորյա մաղթանքներ

Արամ Նիկոլյան. «Ցանկանում եմ, որ գալիք տարում մեր երիտասարդությունը չվախենա տարբերվելուց, լինեն անհատներ, կերպարային, չլինեն նորաձեւության գերի, դա վատ է լինում մեկ-մեկ, թող կրեն այն, ինչն գեղեցիկ է: Եղեք ուրախ, երջանիկ, ուրախ տարի անցկացրեք»:

Գեորգի Հարությունյան. «Թող հայերն ապրեն ոչ միայն հարուստ, այլեւ գեղեցիկ»:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

“Բելաջիո” դիզայն-ստուդիայի տեսականիից

6672 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: