×


Դիսկոտեկ` սառույցի վրա

Դիսկոտեկ` սառույցի վրա

Արդեն կարելի է միաժամանակ պարել եւ սահել Դեկտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ առաջին  դիսկոտեկը սառույցի վրա: “Սառցե մոլորակ”  ակումբը գեղասահքի սիրահարներին առաջին անգամ հնարավորություն էր ընձեռել միաժամանակ սահել և պարել: Դիսկոտեկ` սառույցի վրա “Սառցե” դիսկոտեկը բացեցին Եվգենի Պլյուշենկոյի անվան ձևավոր չմշկասահքի մարզադպրոցի սաները և Դավիթ Մաեստրոն: Նա  ապրում է Սանկտ-Պետերբուրգում և համատեղում  ջութակահարի ու գեղասահորդի մասնագիտությունները. “Իմ ընկերների շնորհիվ կարողանում եմ լավ սահել, երկուսը միասին համատեղում եմ: Հայաստանում դեռ նոր է այս ֆորմատը, բայց կարծում եմ` կսիրվի ու կընդունվի շատերի կողմից”,- նշեց ջութակահարը: Ջութակահար Դավիթ Մաեստրոն Երեկոյի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին 3 ժամ օգտվել սահադաշտից, պարել DJ Dale-ի հնչեցրած երաժշտության ներքո, մասնակցել սառույցի վրա անցկացվող խաղերին ու մրցույթներին: Ներկաներին  հյուրասիրում էին Cherry Lady կոկտեյլներ: “Սովորական դիսկոտեկներից  տարբերվում է, հետաքրքիր է սառույցի վրա պարելու գաղափարը: Ցավոք, չեմ սահում, քանի որ ընդհանրապես սահել չգիտեմ, փոխարենը մարդկանց հյուրասիրում ենք կոկտեյլներով”,- ասաց բարմեն Կամո Սահակյանը: Դիսկոտեկ` սառույցի վրա Երեկոն վարում էր Եգոր Գլումովը:  Ռադիոհաղորդավարը  առանց չմուշկների էր . “Այսօր չմուշկներ չեմ հագել, բայց  սահել գիտեմ, նաև հոկեյով եմ զբաղվել: Առաջին անգամ եմ համերգ վարում սառույցի վրա: Կարծում եմ, մարդիկ հետաքրքրվում են, հաճույքով կպարեն ու կսահեն: Մրցույթների հաղթողներին կտանք տարբեր մրցանակներ` բիլիարդի քարեր, փափուկ խաղալիքներ…”,- ասաց Եգոր Գլումովը: Սառույցի վրա առաջին դիսկոտեկը վարեց Եգոր Գլումովը Միջոցառման կազմակերպիչներից Նարինե Նալբանդյանը նշեց, որ սա ոչ միայն ժամանցային ծրագիր է, այլև սպորտաձև. “Ամբողջ աշխարհում կան այսպիսի դիսկոտեկներ, նույնիսկ Եգիպտոսի ու Դուբայի նման տաք երկրներում: Մեզ մոտ նոր է սկսում զարգանալ, և հայերն արդեն հետաքրքրվում են գեղասահքով: Նման ձևաչափով դիսկոտեկն ավելի հետքրքիր կդարձնի երիտասարդության  ժամանցը”: Դիսկոտեկ` սառույցի վրա Կազմակերպիչը հավելեց, որ հաջորդ տարի նախատեսում են անցկացնել նաև թեմատիկ դիսկոտեկներ. “Քանի որ առաջին ծրագիրն է, չկա երաժշտական կոնկրետ ուղղվածություն և հնչում է տարբեր ոճերի երաժշտություն: Հաջորդ ծրագրերն արդեն թեմատիկ կլինեն` լատինո, մանկական, 80-ականների դիսկոտեկ”: “Հենց Երևանում սահադաշտ բացվեց,  սկսեցի  սահել սովորել: Համալիրի սառույցի որակն ավելի լավն է, այստեղ համեմատաբար քիչ մարդ է լինում սառույցի վրա և հեշտ է տեղաշարժվելը: Պարելու ու սահելու գաղափարը հետաքրքիր է,  հնարավոր է մրցութներին էլ մասնակցեմ”,- ասաց սահողներից Կարլենը: Դիսկոտեկ` սառույցի վրա Դիսկոտեկին մասնակցում էին բժիշկներ ու անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև մարզիչներ, ովքեր հսկում էին անփորձներին: “Քանի որ պրոֆեսիոնալ մակարդակի սահող չեմ, այսօր կնայեմ սահողներին, մյուս անգամ սովորած կգամ ու մրցույթներին էլ կմասնակցեմ: Այս պահին նայելով ավելի շատ եմ հաճույք ստանում”, -ասաց Անուշը: Նարինե Նալբանդյանը նշեց, որ հյուրերին պարահրապարակ տեղափոխելը մի փոքր բարդ է. “Ովքեր սահել չգիտեն, նրանց դժվար է բացատրելը, որ պետք է փորձեն կանգնել չմուշկների վրա: Մարզիչները կօգնեն հաղթահարել կոմպլեքսները: Հուսով եմ, հաջորդ դիսկոտեկներին չեն նստի, այլ ցանկություն կունենան պարել հենց սառույցի վրա”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW