07 Մարտ 10
«Դիվահար»
Ռոք-խմբի առաջին համերգը Stop ակումբում
Մարտի 6-ին Stop ակումբում կայացավ նորակազմ «Դիվահար» ռոք- խմբի առաջին համերգը: Խմբի պրոդյուսեր, «Metalfront» ընկերության նախագահ Արամազդի խոսքերով, սա բացառիկ իրադարձություն է հայ իրականության մեջ. ««Դիվահարը» առաջին ռոք-խումբն է, որ կազմված է միայն աղջիկներից ու հանդես կգա մետալ ժանրում»:

Խմբի վոկալիստ Dev-ն ասում է, որ խմբի ստեղծման գաղափարը վաղուց է առաջացել, բայց վերջնական կազմով ու առաջին համերգով ներկայանում են հիմա: «Դիվահարի» անվան մասին խոսելով, Dev-ն ասաց, որ դա մետալ ռոք լսողի հոգեվիճակն է: Ի դեպ, ակումբում գտնվողների մեծ մասը փորձում էր դիվահարի կերպար ընդունել, որի համար պահանջվեց 1 ժամից ավել` նախքան համերգի սկիզբը:

«Դիվահար»-ից բացի մետալ խումբն ունի նաեւ «Չ'աղջիկ» անունը. «Այս ժանրը ավելի շատ տղաների համար է, բայց կատարում են աղջիկներ. այստեղից էլ գալիս է այդ անունը»,- ասաց Dev-ն, ում իրական անունը Շուշան է: :)

Bravo.am-ի այն հարցին` կապ ունեն մետալի հիմնադիրներից Անտոն Լա Վեյի ուսմունքի հետ, Dev-ը պատասխանեց. «Այդ ուսմունքին տեղյակ ենք ու հակառակ դրան սատանիզմին «ՈՉ» ենք ասում, սակայն չենք ընդունում նաեւ Քրիստոնեությունը»:
«Հետաքրքիր է` իսկ ինչն եք ընդունում»,- հարցրեցինք մենք: «Արիականությունը»,- ասացին դիվահարները:

Մեր զրույցին հաջորդեց «Դիվահարի» համերգը, որի ժամանակ խումբը կատարեց իր հեղինակային 5 երգերը` հայերեն լեզվով, իսկ դիվահարները, մեկը մյուսից ետ չմնալով, սկսեցին թափահարել գլուխներն ու ընկղմվել երաժշտության մեջ:

«Դիվահարի» ելույթից հետո հանդես եկավ «Metalfront» խումբը` կատարելով շուրջ 15 քավեր ստեղծագործություն:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

«Դիվահարը» կազմված է միայն աղջիկներից ու հանդես կգա մետալ ժանրում
Խմբի վոկալիստ Dev-ն ասում է, որ խմբի ստեղծման գաղափարը վաղուց է առաջացել, բայց վերջնական կազմով ու առաջին համերգով ներկայանում են հիմա: «Դիվահարի» անվան մասին խոսելով, Dev-ն ասաց, որ դա մետալ ռոք լսողի հոգեվիճակն է: Ի դեպ, ակումբում գտնվողների մեծ մասը փորձում էր դիվահարի կերպար ընդունել, որի համար պահանջվեց 1 ժամից ավել` նախքան համերգի սկիզբը:

Ակումբում գտնվողների մեծ մասը փորձում էր դիվահարի կերպար ընդունել
«Դիվահար»-ից բացի մետալ խումբն ունի նաեւ «Չ'աղջիկ» անունը. «Այս ժանրը ավելի շատ տղաների համար է, բայց կատարում են աղջիկներ. այստեղից էլ գալիս է այդ անունը»,- ասաց Dev-ն, ում իրական անունը Շուշան է: :)

«Դիվահարը» սատանիզմին «ՈՉ» է ասում
Bravo.am-ի այն հարցին` կապ ունեն մետալի հիմնադիրներից Անտոն Լա Վեյի ուսմունքի հետ, Dev-ը պատասխանեց. «Այդ ուսմունքին տեղյակ ենք ու հակառակ դրան սատանիզմին «ՈՉ» ենք ասում, սակայն չենք ընդունում նաեւ Քրիստոնեությունը»:
«Հետաքրքիր է` իսկ ինչն եք ընդունում»,- հարցրեցինք մենք: «Արիականությունը»,- ասացին դիվահարները:

«Դիվահարի» առաջին համերգին
Մեր զրույցին հաջորդեց «Դիվահարի» համերգը, որի ժամանակ խումբը կատարեց իր հեղինակային 5 երգերը` հայերեն լեզվով, իսկ դիվահարները, մեկը մյուսից ետ չմնալով, սկսեցին թափահարել գլուխներն ու ընկղմվել երաժշտության մեջ:

«Դիվահար» ռոք-խմբի առաջին համերգին
«Դիվահարի» ելույթից հետո հանդես եկավ «Metalfront» խումբը` կատարելով շուրջ 15 քավեր ստեղծագործություն:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Գնահատեք նյութը
1080 Դիտում
1080 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: