×


DJ Jade

DJ Jade

Բեյրութի ամենահայտնի դիջեյը` Երեւանում :) DJ Jade-ը Բեյրութի ամենաազդեցիկ ու հայտնի դիջեյներից է, եթե ոչ ամենան: Նրա սեթերը լայն տարածում ունեն որոշ եվրոպական երկրներում եւ Միջին Արեւելքում: “One Club”-ի եւ անձամբ DJ Vakcina-ի հրավերով Jade-ը Երեւանում էր` ներկայացնելու իր սեթերն ակումբասեր հայ հանդիսատեսին: Հունվարի 21-22-ը իսկական տոն դարձան էլեկտրոնային երաժշտության սիրահար երեւանցիների համար :): DJ Jade “Առաջին անգամ եմ Հայաստանում, շատ սիրեցի Երեւանը: Լավ ժամանակ եմ անցկացնում այստեղ: Հասցրեցի տեսնել Սեւանա լիճը: Գիտեք, երկու ամիս է` առանց հանգստի աշխատում էի, եւ սա հիասքանչ առիթ է ինձ համար հանգիստը համատեղելու աշխատանքի հետ: Միանգամից հարազատ բան զգացի այստեղ`ջերմություն եւ ուշադրություն”,- ասում է Jade-ը: Լիբանանի լայն հասարակությանը հենց նա է ներկայացրել եվրոպական էլեկտրոնային երաժշտությունը, մինիմալ եւ տեխնո հաուսը, սակայն Ժադի կարիերան սկսվել է Բեյրութի ամենահայտնի ռոք-բենդում `“Blend”-ում: Հետագայում երգիչ եւ երաժշտական խանութի վաճառող Ժադը դարձավ Բեյրութի ամենահայտնի դիջեյը, ապա` պրոդյուսեր, գիշերային ակումբի սեփականատեր եւ ռադիո հաղորդումների հաղորդավար: “Դեռ մանկուց մեծ ձայնադարան ունեի եւ հետագայում, ստուդիայում աշխատելու ընթացքում, փորձարկում էի տարբեր երաժշտական միքսեր անել: Դիջեյությունը ինքնըստինքյան ստացվեց ինձ մոտ”-, հիշում է Ժադը: Նա շարունակում է երգել, սակայն Երեւանում ներկայացավ միայն որպես DJ :): Երեկույթի մասնակիցները “Շատ եմ ամսագրեր կարդում, հետեւում եմ երաժշտական ոլորտում տեղի ունեցող բոլոր նորություններին”,- ասում է Ժադը: Ի դեպ, նա հայերի հետ շփման մեծ փորձ ունի: Անկախ այն փաստից, որ Բեյրութում շատ են հայերը, նրա գործընկերոջ` Diamond Setter-ի, նույն ինքը Գեւորգ Քեշիշյանի  հետ միասին նրանք զբաղվում են պրոդյուսինգով, շարունակում են գործունեությունը որպես DJ-ներ, նաեւ գրում են երաժշտություն գովազդների համար, պատրաստում ռեմիքսներ, որոնք հաճախ գլխավորում են տարբեր հիթ-շքերթները: “One Club” Ժադը խոստովանեց, որ շատ կուզենա կրկին այցելել Երեւան, իսկ Vakcina-ն պատմեց, որ իր գլխավորած “Labaratory” ընկերությունն ամռանը բազմաթիվ  բացօթյա համերգներ է կազմակերպելու, եւ նախատեսվում է Jade-ի մասնակցությունը համերգներին: Իսկ ահա Ժադը հրավիրել է Vakcina-ին նվագելու Բեյրութի ակումբներում: :) Վերջում Vakcina-ն նաեւ խոստացավ, որ ամիսը 1 կամ 2 անգամ Երեւանում կնվագեն շատ հայտնի ու ճանաչված արտասահմանյան դիջեյներ :): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW