26 Հուլիս 10
DJ vs Live music =
Սաքսոֆոն+տամ-տամ+հաուս
Հուլիսի 24-ին Gaudi ակումբում «DJ vs Live music» խորագրով փարթի էր, որի կազմակերպիչները որոշել էին կենդանի ու ակումբային երաժշտությունը միախառնել իրար: Սաքսոֆոնի, տամ-տամի, հաուսի հնչյունների ներքո ակումբասերներն անց էին կացնում իրենց ամառային երեկոն:

DJ Vakcina-ն հնչեցնում էր trouble house ոճի երաժշտություն, սաքսոֆոնահար Արամն ու տամ-տամ հնչեցնող Տիգրանն էլ միախառնում էին կենդանի երաժշտության հնչյունները. «Որոշեցինք հաուսին ավելացնել տամ-տամն ու սաքոֆոնը: Չնայած նախօրոք փորձել ենք, բայց տեղում ամեն ինչ իմպրովիզից է կախված, աչքով-ունքով իրար հասկացնում ենք: Շատերը հոգնել են էլեկտրոնային ստանդարտ երաժշտությունից, դրա համար էլ երաժշտական գործիքների հետ միքսն ավելի լավ է ընդունվում»,- նշեց Vakcina-ն:

Ի դեպ, նա փարթիին եկել էր լիբանանյան տրամադրությամբ: Նրա ականջօղերն էլ Լիբանանի դրոշի տեսքով էին :). «Առավոտյան եմ վերադարձել Երեւան ու արդեն դեպրեսիայի մեջ եմ: Սիրիական Հալեպի էլիտար ակումբներից մեկում` «White club»-ում ես ու Լուսինան «Kiss on the lips» անվանումով համերգ տվեցինք, որը, իրոք, շատ լավ անցավ: Այնտեղի հայերն էին կազմակերպել ու մեզ հրավիրել: Բեյրութում էլ եղանք, այդպիսի քաղաք ես դեռ չեմ տեսել, խոսքեր չկան: Ուղղակի Բեյրութի «ֆանատն» եմ:): Հուսով եմ, որ Հայաստանը կհասնի այդ մակարդակին, ու մենք էլ կունենանք նման ակումբային կյանք»,- ասաց Արուսիկը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կենդանի ու ակումբային երաժշտության միքս Gaudi-ում
DJ Vakcina-ն հնչեցնում էր trouble house ոճի երաժշտություն, սաքսոֆոնահար Արամն ու տամ-տամ հնչեցնող Տիգրանն էլ միախառնում էին կենդանի երաժշտության հնչյունները. «Որոշեցինք հաուսին ավելացնել տամ-տամն ու սաքոֆոնը: Չնայած նախօրոք փորձել ենք, բայց տեղում ամեն ինչ իմպրովիզից է կախված, աչքով-ունքով իրար հասկացնում ենք: Շատերը հոգնել են էլեկտրոնային ստանդարտ երաժշտությունից, դրա համար էլ երաժշտական գործիքների հետ միքսն ավելի լավ է ընդունվում»,- նշեց Vakcina-ն:

Միքսված երաժշտության հնչյունների ներքո ակումբասերներն անց էին կացնում իրենց ամառային երեկոն
Ի դեպ, նա փարթիին եկել էր լիբանանյան տրամադրությամբ: Նրա ականջօղերն էլ Լիբանանի դրոշի տեսքով էին :). «Առավոտյան եմ վերադարձել Երեւան ու արդեն դեպրեսիայի մեջ եմ: Սիրիական Հալեպի էլիտար ակումբներից մեկում` «White club»-ում ես ու Լուսինան «Kiss on the lips» անվանումով համերգ տվեցինք, որը, իրոք, շատ լավ անցավ: Այնտեղի հայերն էին կազմակերպել ու մեզ հրավիրել: Բեյրութում էլ եղանք, այդպիսի քաղաք ես դեռ չեմ տեսել, խոսքեր չկան: Ուղղակի Բեյրութի «ֆանատն» եմ:): Հուսով եմ, որ Հայաստանը կհասնի այդ մակարդակին, ու մենք էլ կունենանք նման ակումբային կյանք»,- ասաց Արուսիկը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Գնահատեք նյութը
1297 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
1297 Դիտում
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: