×


Dollar փարթի

Black Code-ը դոլար է “առնում” :)

Dollar փարթի փող սիրողների համար Ունենա՞լ, թե՞ չունենալ. դոլարի մասին է խոսքը: :) Եթե ունես, Black Code ակումբի “$” փարթիի հյուրն ես: Նոյեմբերի 13-ին ակումբում հարուստ հյուրերի էին սպասում: “$ փարթի” Black Code-ում “Փողոտ” փարթիին որքան հնարավոր է շատ ոսկեղեն կրելը խիստ ցանկալի էր, բայց  նկարներից  կհասկանաք` ոչ պարտադիր: :) Գիշերային ավազակներին զարդեր “նվիրելու” ցանկություն հայերը չունեն: Բացի այդ, բացառված չէ, որ I like to move it, move it երգի ռեմիքսի ժամանակ ինքնամոռաց  պարելիս գլխի անզգույշ շարժում, ու Ձեր հաստ, ոսկե վզնոցը մեկ այլ ինքնամոռացի պարանոցին հայտնվի: :) “Ֆրանկլինը ԱՄՆ-ի ամենալավ նախագահն է եղել: Իրեն ենք համակրում, դրա համար էլ հրավիրատոմսերը 100 դոլարի տեսքով են: Ակումբի դիզայնը դոլարի թեմայով է: Նոն-ստոպ երեկո է լինելու, դոլար սիրողներ են մեզ հյուր գալու: Դրամով ոչինչ չի վաճառվելու, մուտքի տոմսն էլ տասը դոլար է: Ոչ ստանդարտ մթնոլորտ ենք ուզում ստեղծել, դրամով կարող են ցանկացած ակումբ գնալ”,- ասաց Black Code ակումբի տնօրեն Կամո Ադուլյանը: “$ փարթի” Black Code-ում Ակումբի բոլոր անդամներն էլ  աստղեր են $ նշանը դարձել էր ակումբի այցեքարտը: Black Code-ում $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $ $-ի տեսքով անձրեւ էր եկել: Հյուրերի կազմից պարզվեց, որ տղաները փող ավելի շատ են սիրում, մանավանդ արտասահմանյան միքսերի ներքո “հայկականոտ” պարողները: Բայց աղջիկներն էլ իրենց պարերով հակառակը ապացուցեցին: :) “Այսօր զուտ հարուստ տեսք ունենալ է պետք. ոսկեղենը շատ լինի: Ակումբի բոլոր անդամներն էլ մեզ համար աստղեր են, յուրահատուկ անուններ չեմ ուզում նշել: Դիջեյը ամեն ինչ հնչեցնելու է` ըստ մարդկանց խմածության աստիճանի:), հայտնի դիջեյ Arm Pro-ն է մարդկանց ուրախացնելու է”,- ասաց Կամո Ադուլյանը: “$ փարթի” Black Code-ում Երեկոյի գլխավոր անակնկալը. ով ամենաշատը փող կծախսի ակումբում, հարյուր դոլար դրամական պարգեւ կստանա: Հ.Գ. “Դոլար” փարթիից “հետ մնացածների” համար ուրախալի լուր. ակումբում եվրո փարթի էլ է կազմակերպվելու:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW