Art,
22 Հունվար 10
Դոն Ասկարյան
 
 
0
Ֆոտոցուցահանդես եւ կինոդիտում Նարեկացի կենտրոնում

Հունվարի 21-ին Նարեկացի արվեստի կենտրոնոմ բացվես կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանի ֆոտոցուցահանդեսը, որին հաջորդեց “Արարատ - 14 տեսարան” ֆիլմի ցուցադրությունը:

Դոն Ասկարյան
Դոն Ասկարյան


Bravo.am-ի հետ զրույցում Դոն Ասկարյանը նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են 1969 թ-ից մինչ օրս կատարած աշխատանքներ. “Դրանք կատարվել են Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում եւ շատ այլ վայրերում”:

Նկարների մեծ մասը ցուցադրվել է տարբեր երկրներում. “Դրանցից 4-ն առաջին անգամ եմ ներկայացնում”:


Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից


Լուսանկարչական գործերի մի մասը ներկայացված էր էլեկտրոնային տարբերակով. այցելուները հնարավորություն ունեին մեծ էկրանին կամ համակարգչի մոնիտորի վրա տեսնել լուսանկարչի նոր գործերը:

Բացման խոսքում Դոն Ասկարյանը նշեց, որ իր ասելիքը ֆիլմի եւ լուսանկարների մեջ է. “Ես Ձեզ կարող եմ օգնել` հասկանալ դրանք, բայց ասել, թե ինչ եմ դրանցով ուզում ասել` ոչ”:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից


Ցուցահանդեսին ներկայացված նկարներն ունեին տարբեր թեմատիկ դրսեւորումներ:

Լուսանկարներից բացի, Դոն Ասկարյանը ներկայացրեց նաեւ “Արարատ - 14 տեսարան” գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 2007 թ-ինՀայաստանում: 2009-ին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Ավստրիայում:

Դոն Ասկարյանը ցուցահանդեսի բացման ժամանակ
Դոն Ասկարյանը ցուցահանդեսի բացման ժամանակ


Նշենք, որ Դոն Ասկարյանը բազմաթիվ միջազգային կինոմրցանակների դափնեկիր է , մի շարք ֆիլմերի հեղինակ, որոնք ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից`ARD, WDR, ZDF,  Channel 4, 3 sat, Arte եւ այլն: “Վտանգավոր լույս” գրքի հեղինակն է:

Դոն Ասկարյանի լուսանկարների ցուցահանդեսը կտեւի մինչ հունվարի 25-ը: Այն կուղեկցվի կինոռեժիսորի հետ հանդիպումներով, նրա ֆիլմերի ցուցադրությամբ եւ վարպետության դասերով:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Դոն Ասկարյան

Դոն Ասկարյան

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

Դոն Ասկարյանի ցուցահանդեսը

Դոն Ասկարյանի ցուցահանդեսը

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

Դոն Ասկարյանը ցուցահանդեսի բացման ժամանակ

Դոն Ասկարյանը ցուցահանդեսի բացման ժամանակ

Դոն Ասկարյան

Դոն Ասկարյան

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից

0
817 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: