×


Dorians եւ Եվա Ռիվաս

Dorians եւ Եվա Ռիվաս

Երգչուհին մասնակցեց ռոք-խմբի համերգին :) Փետրվարի 11-ին “Ակումբ 12”-ում կայացավ Dorians ռոք-խմբի հերթական, բայց ոչ սովորական համերգը: Հնչեցին խմբի հիթերը: Dorians-ն իր երգերով “ստիպեց” մասնակիցներին ոտքի կանգնել եւ պարել սեղանների արանքում: :) Dorians Երկու ժամ եւ ավել չէին դադարում ծափահարություններն ու բրավոները (Bravo.am:)), սակայն գլխավոր անակնկալը դեռ առջեւում էր. երեկոյի կեսից խմբին միացավ Եվա Ռիվասը, ով նախքան այդ եղել էր «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլի վիճակահանությանը: Հանդիսատեսի բուռն ծափողջյունների ներքո երգչուհին կիսվեց իր տպավորություններով, ասելով, որ միշտ ցանկացել է վերջում երգել: Նրա ցանկությունն իրականացավ. Ինչպես արդեն հայտնի է, Եվա Ռիվասը հանդես կգա 9-րդ համարի տակ: Eva Rivas Ներկաների համար Եվա Ռիվասը երգեց “Apricot stone”, “Բինգյոլ” երգերը: Շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին` Եվան բոլորին մեծ սեր մաղթեց. “Շուտով սիրո տոնն է, ուզում եմ, որ մարդիկ սիրեն միմյանց, բոլորը սիրեն ու լինեն սիրված”: Իսկ իր ընկերներին` Dorians խմբին շնորհավորելով համերգի առթիվ` Եվա Ռիվասը հաջողություն մաղթեց. “Ես ձեզ շատ սիրում եմ, ջանաս :)”: Ի դեպ, երգչուհին դուետով հանդես է գալու Dorians-ի հետ: “Դա “SSS” երգն է, որի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ,”- ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը: “Հեղափոխություն” Dorians-ի երգացանկում :) Bravo.am-ի հետ զրույցում Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանն ասաց, որ խումբն այս տարի պատրաստվում է թողարկել նոր ալբոմ. “Շատ շուտով  պատրաստ կլինի նաեւ մեր նոր տեսահոլովակը, որը կոչվում է “Ես կու լամ””: Gor Sujyan Այս տեսահոլովակը “հեղափոխություն” է Dorians-ի ռեպերտուարում. սա խմբի առաջին հայերեն երգն է: “Խոսքերը Վարդան Զադոյանինն են, երգը սիրո մասին է, բայց ոչ 8-րդ դասարանցու, այլ գլոբալ, ավելի մեծ սիրո :)”,- ասաց Գոռը: Նա հավելեց, որ այս տարի եւս համագործակցությունը կշարունակեն Վարդան Զադոյանի հետ (Magnat productions ընկերություն): Գոռն ասում է, որ խումբն այսօր զբաղված է ալբոմի եւ տեսահոլովակի աշխատանքներով, նոր համերգների ծրագրեր դեռ չունեն, իսկ խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը հավելում է, որ ապրիլին խումբը կմասնակցի “Տաշիր 2010”-ին: Նշենք, որ 2009 թ-ին եւս Dorians-ը մասնակցել է “Տաշիր” մրցանակաբաշխությանը, որտեղ ճանաչվել է “Տարվա հայտնություն”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW