12 Փետրվար 10
Dorians եւ Եվա Ռիվաս
 
 
0
Երգչուհին մասնակցեց ռոք-խմբի համերգին :)

Փետրվարի 11-ին “Ակումբ 12”-ում կայացավ Dorians ռոք-խմբի հերթական, բայց ոչ սովորական համերգը:

Հնչեցին խմբի հիթերը: Dorians-ն իր երգերով “ստիպեց” մասնակիցներին ոտքի կանգնել եւ պարել սեղանների արանքում: :)

Dorians
Dorians ռոք-խմբի հերթական, բայց ոչ սովորական համերգը “Ակումբ 12”-ում


Երկու ժամ եւ ավել չէին դադարում ծափահարություններն ու բրավոները (Bravo.am:)), սակայն գլխավոր անակնկալը դեռ առջեւում էր. երեկոյի կեսից խմբին միացավ Եվա Ռիվասը, ով նախքան այդ եղել էր «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլի վիճակահանությանը:

Հանդիսատեսի բուռն ծափողջյունների ներքո երգչուհին կիսվեց իր տպավորություններով, ասելով, որ միշտ ցանկացել է վերջում երգել: Նրա ցանկությունն իրականացավ. Ինչպես արդեն հայտնի է, Եվա Ռիվասը հանդես կգա 9-րդ համարի տակ:

Eva Rivas
Եվա Ռիվասը Dorians խմբի համերգին երգեց իր “Apricot stone” եւ “Բինգյոլ” երգերը


Ներկաների համար Եվա Ռիվասը երգեց “Apricot stone”, “Բինգյոլ” երգերը: Շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին` Եվան բոլորին մեծ սեր մաղթեց. “Շուտով սիրո տոնն է, ուզում եմ, որ մարդիկ սիրեն միմյանց, բոլորը սիրեն ու լինեն սիրված”: Իսկ իր ընկերներին` Dorians խմբին շնորհավորելով համերգի առթիվ` Եվա Ռիվասը հաջողություն մաղթեց. “Ես ձեզ շատ սիրում եմ, ջանաս :)”:

Ի դեպ, երգչուհին դուետով հանդես է գալու Dorians-ի հետ: “Դա “SSS” երգն է, որի հիման վրա կնկարահանվի տեսահոլովակ,”- ասաց խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը:

“Հեղափոխություն” Dorians-ի երգացանկում :)

Bravo.am-ի հետ զրույցում Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանն ասաց, որ խումբն այս տարի պատրաստվում է թողարկել նոր ալբոմ. “Շատ շուտով  պատրաստ կլինի նաեւ մեր նոր տեսահոլովակը, որը կոչվում է “Ես կու լամ””:

Gor Sujyan
Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանը


Այս տեսահոլովակը “հեղափոխություն” է Dorians-ի ռեպերտուարում. սա խմբի առաջին հայերեն երգն է: “Խոսքերը Վարդան Զադոյանինն են, երգը սիրո մասին է, բայց ոչ 8-րդ դասարանցու, այլ գլոբալ, ավելի մեծ սիրո :)”,- ասաց Գոռը:
Նա հավելեց, որ այս տարի եւս համագործակցությունը կշարունակեն Վարդան Զադոյանի հետ (Magnat productions ընկերություն): Գոռն ասում է, որ խումբն այսօր զբաղված է ալբոմի եւ տեսահոլովակի աշխատանքներով, նոր համերգների ծրագրեր դեռ չունեն, իսկ խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը հավելում է, որ ապրիլին խումբը կմասնակցի “Տաշիր 2010”-ին:

Նշենք, որ 2009 թ-ին եւս Dorians-ը մասնակցել է “Տաշիր” մրցանակաբաշխությանը, որտեղ ճանաչվել է “Տարվա հայտնություն”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյան

Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյան

Եվա Ռիվասն ու կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը Dorians խմբին համերգին

Եվա Ռիվասն ու կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը Dorians խմբին համերգին

Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանը

Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանը

Dorians ռոք-խմբի անդամներից

Dorians ռոք-խմբի անդամներից

Dorians ռոք-խմբի երկրպագուները “Ակումբ 12”-ում

Dorians ռոք-խմբի երկրպագուները “Ակումբ 12”-ում

Զարուհի Բաբայանը Dorians ռոք-խմբի համերգին “Ակումբ 12”-ում

Զարուհի Բաբայանը Dorians ռոք-խմբի համերգին “Ակումբ 12”-ում

Dorians ռոք-խմբի հերթական, բայց ոչ սովորական համերգը “Ակումբ 12”-ում

Dorians ռոք-խմբի հերթական, բայց ոչ սովորական համերգը “Ակումբ 12”-ում

Dorians ռոք-խմբի անդամներից

Dorians ռոք-խմբի անդամներից

Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյան

Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյան

Եվա Ռիվասը Dorians խմբի համերգին երգեց իր “Apricot stone” եւ “Բինգյոլ” երգերը

Եվա Ռիվասը Dorians խմբի համերգին երգեց իր “Apricot stone” եւ “Բինգյոլ” երգերը

Եվա Ռիվասը “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլին 9-րդն է ելույթ ունենալու

Եվա Ռիվասը “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլին 9-րդն է ելույթ ունենալու

Եվա Ռիվասը դուետով հանդես է գալու Dorians-ի հետ

Եվա Ռիվասը դուետով հանդես է գալու Dorians-ի հետ

0
2009 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: