22 Դեկտեմբեր 09
Ձմեռային շքերթ
 
 
0
Դհոլահարները, ֆայտոնն ու փոխինձը :)

Գույնզգույն ծաղրածուներ, հեքիաթային տարբեր հերոսներ, պարային ու փողային խմբեր, դհոլահարներ, ամանորյա ֆայտոն ու Ձմեռ պապ… :)

Դեկտեմբերի 19-ին Ձմեռային շքերթով նրանք գունավորում էին Երեւանի կենտրոնը` քաղաքապետարանից մինչեւ Սիրահարների այգի երթուղով:

Ձմեռային արեւներ ու լուսիններ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)
Ձմեռային արեւներ ու լուսիններ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)


“Միասին գունավորենք ձմեռը” կարգախոսը կրող փառատոնի մասնակիցների վերջին կանգառում` Սիրահարների այգում մեկնարկեց տոնական համերգը: Ներկաներին ողջունեցին “Հատիս” կանանց բասկետբոլային  ակումբի աղջիկները, ելույթ ունեցան Վանաձորի “Վարդանանց հետնորդներ” փողային նվագախումբը, “Վասպուրիկ” մարիոնետների թատրոնը, Գյումրիի “Crazy” պարային համույթը, Հայաստանի ազգային սկաուտական խումբը եւ այլք:

Սկաուտները ձմեռային շքերթին: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)
Սկաուտները ձմեռային շքերթին: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)


“Դիիմ Քոմյունիքեյշնզ” ընկերության ղեկավար, փառատոնի կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլեանի խոսքերով, այս տարի իրենց շարքերն ավելացել են. “Ամեն տարի  նոր մարդիկ ու կազմակերպություններ են միանում մեզ: Մարդկանց մտածելակերպի մեջ մեծ տարբերություն եմ նկատում. իրենք են զանգում, հետաքրքրվում, թե ինչ միջոցառումներ ենք անում, որ գան եւ մասնակցեն: Փառատոնն օգնում է, որ մեր մռայլ ձմեռները գունավորենք ու երեւանցիներին տանից դուրս բերենք”: :)

Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)
Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)


Փառատոնի շրջանակներում Սիրահարների այգում տեղադրված են մոտ 24 տոնածառեր, որոնք պատրաստված են արհեստական տարբեր նյութերից: Ցուցահանդես-մրցույթի տոնածառերը ներկայացրել են հասարակական, բարեգործական կազմակերպություններ, նաեւ բուհերի ուսխորհուրդներ: Ամերիկյան համալսարանի շրջանավարտների ասոցիացիան, օրինակ, ներկայացրել էր կապույտ ու սպիտակ ժապավեններով տոնածառ. “Որոշեցինք մեր լոգոյի գույներով տոնածառ պատրաստել ու մրցութին մասնակցել: 4-5 հոգով ենք պատրաստել տոնածառը մոտ 2 շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերի 24-27-ը այգում երեխաների համար կազմակերպելու ենք ձմեռային խաղեր”,- ասաց ասոցիացիայի անդամ Հովհաննես Նազարյանը:

Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)
Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)


Տոնական համերգից բացի, այգում գործում էր ցուցահանդես-վաճառք: Մի շարք հ/կ-ներ ներկայացրել էին ամանորյա հուշանվերներ ու աքսեսուարներ: Մի քանի ռեստորաններ ներկաներին հյուրասիրում էին Ամանորի եւ Սուրբ ծննդի ավանդական ուտեստներ: “Այսօր պատրաստել ենք հիմնականում մոռացված ճաշատեսակներ, որոնք նախկինում օգտագործվել են մերոնց կողմից: Մեր սեղաններին այսօր չենք դնում ավանդական թոնրի գաթան, փոխինձը, ոչխարի դմակով պատրաստված փլավը, հալվան, քաղցր աղանձը…. Մեծ մասը հետաքրքրվում են կենաց ծառով, որը, ըստ ավանդույթի, երկիրը երկնքին կապող հատկություն ունի: Կենաց ծառը զարդարել ենք հայկական մրգերով, չրերով, որոնք խորհրդանշում են տարվա բարիքները :)”, -ասաց խոհարար Գրիշա Հակոբյանը:

Ձմեռ Պապը շքերի ժամանակ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)
Ձմեռ Պապը շքերի ժամանակ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)


“Ինձ շատ դուր եկավ շքերթը, նվագախումբը եւ փոխինձը: :) Իրոք, տոն է ինձ համար: Մեզ մոտ ձմեռը միշտ անհետաքրքիր է անցնում, գոնե տոնական օրերին մարդիկ դուրս են գալիս փողոց: Տրամադրությունը շատ բարձր է, ուրախանում ենք թեկուզ կարճ ժամանակ”,- ասաց փառատոնին առաջին անգամ մասնակցող Արմինեն:

Նշենք, որ առջեւում ռոք-համերգն է, ձմեռային խաղերը, նաեւ դիմակահանդեսն ու “Կենդանի մսուր” ներկայացումը, որն անց է կացվելու հունվարի 5-6-ին Սբ. Կաթողիկե եկեղեցու բակում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ եւ Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)


 
 
Ամերիկյան համալսարանի շրջանավարտների պատրաստած տոնածառը

Ամերիկյան համալսարանի շրջանավարտների պատրաստած տոնածառը

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Րաֆֆի Նիզիբլեանը երեխաների հետ

Րաֆֆի Նիզիբլեանը երեխաների հետ

Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Սկաուտները ձմեռային շքերթին: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

Սկաուտները ձմեռային շքերթին: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ

Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

Զմեռային շքերթ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

Crazy պարային խումբը շքերթի ժամանակ

Crazy պարային խումբը շքերթի ժամանակ

Ցուցահանդես-վաճառք

Ցուցահանդես-վաճառք

Ձմեռ Պապը շքերի ժամանակ: Լուսանկարը` Արմինե Խաչատրյանի

Ձմեռ Պապը շքերի ժամանակ: Լուսանկարը` Արմինե Խաչատրյանի

Համերգավար Վարշամ Գեւորգյանը եւ կազմակերպիչները

Համերգավար Վարշամ Գեւորգյանը եւ կազմակերպիչները

“Հատիսի” բասկետբոլիստները շքերթի ժամանակ

“Հատիսի” բասկետբոլիստները շքերթի ժամանակ

Հայ սկաուտները

Հայ սկաուտները

Հայկական կենաց սարը

Հայկական կենաց սարը

Շքերթի մասնակիցը

Շքերթի մասնակիցը

Փառատոնի հյուրերը

Փառատոնի հյուրերը

Ձմեռային փառատոնի կազմակերպիչները

Ձմեռային փառատոնի կազմակերպիչները

Ձմեռային արեւներ ու լուսիններ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

Ձմեռային արեւներ ու լուսիններ: Լուսանկարը` Արմինե Խաչատուրյանի (Deem Communications)

0
988 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: