×


Էդգար Գյանջումյան

Էդգար Գյանջումյան

Բրյուսովցիները կատարեցին երգահանի գործերը Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը ապրիլի 21-ին հյուրընկալել էր երգահան Էդգար Գյանջումյանին: Բրյուսովցիները կազմակերպել էին սիրված երգահանի հեղինակային երգերին նվիրված ցերեկույթ, կատարում էին իր ստեղծագործությունները: Բրյուսովցիները կատարեցին երգահանի հեղինակած ստեղծագործությունները Սկզբում բեմում` ռոյալի մոտ էր Էդգար Գյանջումյանը “Հույսի աշուն” ստեղծագործությամբ: Դահլիճի մուտքի մոտ դրված էին “Օգնեմ” հիմնադրամի արկղերը` արյան քաղցկեղով հիվանդ երեխաների համար հանգանակություն կատարելու համար: Երգահանը ստեղծել է հիմնադրամը 2008 թվականին: Edgar Gyanjumyan Էդգար Գյանջումյանի հեղինակային երգերին նվիրված ցերեկույթին ներկա էին նրա ստեղծած հիթերի կատարողներից երգչուհիներ Նառան եւ Զարուհի Բաբայանը: Ցուցադրեցին Նունե Եսայանի, Ալլա Լեւոնյանի, Աննա Խաչատրյանի եւ այլ երգչուհիների` ցերեկույթի առթիվ նկարահանված տեսանյութերը: Միջոցառման հյուրերն էին նաեւ հաղորդավարներ Գոհար Գասպարյանն ու Էմմա Բալբաբյանը: Nara & Emma Բրյուսովցիները կատարեցին երգահանի հեղինակած, Զարուհի Բաբայանի երգացանկից “Երկիր Նաիրի”, Ալլա Լեւոնյանի` “Երեկո”, Նունե Եսայանի`  “Ձյուն”, Նառայի` “Միայն դու” եւ մի շարք այլ ստեղծագործություններ: Ցուցադրվեց “Անձրեւ”-ի տեսահոլովակը: “Շատ գնահատում ու սիրում եմ Էդգար Գյանջումյանին: Շատ տաղանդավոր, երիտասարդ կոմպոզիտոր է: Իր գրեթե բոլոր երգերը հիթեր են, ես ունեմ չորս երգ, որ նա է գրել, շատ շնորհակալ եմ: “Միայն դու”-ն հիթ դարձավ: Նրա հետ շատ հետաքրքիր է աշխատելը, շատ հանգիստ, հավասարակշռված մարդ է: Միայն ջերմ խոսքեր կարող եմ ասել, տաղանդավոր, բարի մարդ է: Էդգարն իմ շատ սիրելի ընկերն է”,- ասաց երգչուհի Նառան: “Էդգար Գյանջումյանի բոլոր երգերը գեղեցիկ են, տարբեր եւ նման, հնարավոր չէ չտարբերել նրա ստեղծագործությունները: “Ձյուն” երգն եմ կատարում, շատ գեղեցիկ երգ է: Տարիներ առաջ եմ երգել, բայց մինչ օրս այս երգը հնչում է եւ իմ, եւ տարբեր երգիչ-երգչուհիների կատարմամբ: Շնորհավորում եմ Էդգարին, ցանկանում քաջ առողջություն, երկար-երկար տարիների ստեղծագործական կյանք”, - իր բարեմաղթանքներն է հղում Նունե Եսայանը: Edgar Gyanjumyan Գյանջումյանի սիրո երկու ժամը Բրյուսովում Էդգար Գյանջումյանի “Կյանքին ընդառաջ” երգը բրյուսովցիներին շատ հոգեհարազատ է, չի լինում մի միջոցառում, որ չկատարեն այն: “Նրան սիրում ենք որպես կոմպոզիտոր եւ անչափ բարի ու համեստ անձնավորություն, մաղթում քաջ առողջություն եւ հաջողություն բոլոր գործերում”,- ասաց կազմակերպիչներից ԵՊԼՀ-ի ուսանողուհի Անուշիկ Տեր-Ղուկասյանը: “Շատ բարի, նվիրվող մարդ է: Էդգարի հետ ծանոթացել եմ տարիներ առաջ, երբ միասին երգեցինք “Երեւան” երգը: Ես լսել էի նրա “Հայրեններ” ստեղծագործությունը, որ Շուշան Պետրոսյանն է երգում, շատ սիրում եմ այդ երգը, Էդգարի ստեղծագործական տեսակը ինձ շատ դուր է գալիս: “Երեկո” երգս նաեւ եղել է այցեքարտ, մինչեւ այսօր այդ երգը պահանջարկ ունի, բոլոր իմ հյուրախաղերի ժամանակ խնդրում են, որ երգեմ: Շատ շնորհակալ եմ, որ հատկապես ինձ վստահեց այդ երգը: Էդգարն ինձ նվիրեց եւս մի երգ` “Մայրիկ”, հրաշալի երգ է, ես երկու անգամ եմ երգել Էդգարի նվագակցությամբ, շուտով այն կլինի իմ երգացանկում արդեն գործիքավորված վիճակում”,- պատրաստված տեսանյությում նշում էր Ալլա Լեւոնյանը: Բրյուսովցիները կատարեցին երգահանի հեղինակած ստեղծագործությունները Զարուհի Բաբայանը կարմիր վարդերով ծաղկեփունջը նվիրեց ցերեկույթին ներկա Էդգար Գյանջումյանի կնոջը: “Շատ սիրում եմ քեզ, ուզում եմ` առողջ լինես, երջանիկ, այն երգերը, որ լեցուն են եղել սիրով եւ հաջողություններով, ծնվեն ու ծնվեն քո հոգում, կարծում եմ` մենք էլ քիչ շնորհակալ չպիտի լինենք քեզ, որովհետեւ այդ երգերին ինչ-որ չափով մենք էլ ենք կյանք տվել: Էդգարի մասին այսօր չի, որ պետք է խոսենք, առաջին տարին չի, կարծում եմ` բոլորդ շատ լավ հասկացել եք` ով է նա: Նստած մտածում էի` վերջերս նվազեցվում  է երիտասարդության քաշը, դիրքը, ճաշակը, որակը: Կարծում եմ` սա պարտադրված ցերեկույթ չէր, ձեր ցանկությունը, ճաշակն ու ներքինն էր: Հիացած եմ, երեխեք, շնորհակալություն”,- ասաց  Զարուհի Բաբայանը: Zaruhi Babayan Եզրափակիչ երկու երգով հանդես եկավ երգահանը: Նրան ձայնակցեցին ԵՊԼՀ-ի ուսանողները: “Այսօր այս երկու ժամը դարձավ սեր, սպասումն այսօրվա, այս տրամադրությունը միշտ կմնան ինձ հետ: Ամբողջ կյանքի ընթացքում հիշվող պահեր եղան այսօր: Շնորհակալություն, շնորհավորում եմ ԵՊԼՀ-ի 75 ամյակը: Այսօր կատարված շատ երգեր տասը տարի առաջ են գրվել, հիշում եք, սիրում, կատարում եւ նվիրում մեզ, շնորհակալություն”,- հուզվել էր Էդգար Գյանջումյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW