05 Mar 2010
Տպել Տպել
 
Էմիր Կուստուրիցա

“Հայաստանում ճանաչված լինելս ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում”

Առաջին անգամ Երեւանը հյուրընկալում է Էմիր Կուստուրիցային: Այսօր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում կկայանա  աշխարհահռչակ սերբ ռեժիսոր-կիթառահարի եւ իր “The No Smoking Orchestra” խմբի համերգը:

Էմիր Կուստուրիցան իր “The No Smoking Orchestra” խմբի հետ Հայաստանում է

Էմիր Կուստուրիցան իր “The No Smoking Orchestra” խմբի հետ Հայաստանում է

Նա հիմա Պաղեստինի մասին ֆիլմ է նկարահանում, Հայաստանի մասին էլ, ինչու չէ՞, հնարավոր է եւ նկարահանի, Ազնավուրի մասին ամեն ինչ գիտի, ի վիճակի չէ կոմերցիոն ֆիլմ ստեղծել. չունի այդ “տաղանդը”: Ուսանողական տարիներին շատ է կարդացել ու երբեք չի դադարել կարդալ: Շուտով իր հեղինակած գիրքը կավարտի: Այն տասներկու պատմվածք է ներառում. իր ամբողջ կյանքն է ամփոփել: Ռեժիսորն ասաց, որ գրքի մի պատմությունն էլ այսօր կավարտի:

Ռեժիսորը Հայաստան բառը լսելիս էկզոտիկ զգացողություններ է ունենում

Ռեժիսորը Հայաստան բառը լսելիս էկզոտիկ զգացողություններ է ունենում

Էմիր Կուստուրիցան ռեժիսորի եւ երաժշտի իր մասնագիտությունները շատ է սիրում. “Երջանիկ եմ, որ ֆիլմերս դիտելիս լսում են նաեւ իմ երաժշտությունը: Կինեմատոգրաֆիայի զարգացումներն բավականին արտառոց են: Հաճախ մտածում եմ` միլիարդավոր մարդիկ, որ Սփիլբերգի ֆիլմերը դիտում են, իրեն չի հուզում, որ այդքան տխմար մարդիկ են դիտում: Քանի որ իմ ֆիլմերը շատ ավելի նեղ լսարանի համար են, հավատում ու համարում եմ, որ իմ ֆիլմերը դիտող տխմարների քանակը շատ քիչ է: Ես ուզում էի այդ մարդկանց անձամբ տեսնել, դրա համար սկսեցի նվագել”,- ասաց նա “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Էմիր Կուստուրիցան միգուցե Հայաստանի մասին էլ ֆիլմ նկարահանի

Էմիր Կուստուրիցան միգուցե Հայաստանի մասին էլ ֆիլմ նկարահանի

Աշխարհահռչակ ռեժիսորը Հայաստան բառը լսելիս էկզոտիկ զգացողություններ է ունենում եւ համոզված է, որ հայերը իր ֆիլմերի իմաստը ճիշտ են ընկալում:  “Հայաստանը սերբ ազգի հետ շատ ընդհանրություններ ունի. մենք էլ ոնց որ մի կղզյակ լինենք Եվրոպայի պատուհանի կողքին: Նույն թշնամին ենք ունեցել, այսօր էլ նման թշնամիներ ունենք: Ինձ այստեղ բերեց հետաքրքրասիրությունը, բայց հասկացա, որ Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի կարեւոր է, քան Միացյալ Նահանգներում: Մեր պատմական ենթագիտակցությունը շատ նման է իրար, մենք նույն մոտեցումներն ունենք մշակույթի նկատմամբ, երկուսս էլ աշխարհով մեկ սփռված, մեր մշակույթը ներկայացնող մարդիկ ունենք: Գիտեմ, որ հայերը գործերս նույն կերպ են ընկալում, ինչպես որ սերբերը: Իսկապես շատ երջանիկ եմ”,- ասաց Էմիր Կուստուրիցան:

Էմիր Կուստուրիցա.“Հայաստանում ճանաչված լինելս ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում”

Էմիր Կուստուրիցա.“Հայաստանում ճանաչված լինելս ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում”

Համերգի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Ավանգարդ Ֆոլք Ակումբը» եւ VivaCell-MTS բջջային օպերատորը: “Բոլորն ուզում են հաղորդակցվել մեր օրերի կենդանի լեգենդի հետ: Պետական մակարդակով ենք ընդունել Էմիր Կուստուրիցային: Հանդիպել է ՀՀ վարչապետին, այցելել է Փարաջանովի տուն-թանգարան, Ցեղասպանության թանգարան, վաղը հանդիպելու է ՀՀ նախագահի եւ Վեհափառի հետ: Ցանկանում եմ, որ մեր հյուրը ըմբոշխնի Հայաստանը”,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերին Կուստուրիցան ծանոթացել է 25 տարի առաջ: Երեկ էլ նրա թանգարանում իրեն այնպես է զգացել, կարծես Փարաջանովի ֆիլմի ներսում լինի. “Եթե փոքր ազգից ես սերում, անպայման պետք է կրթված լինես: Փարաջանովի յուրօրինակ ճաշակը, տեսողական աշխարհով տարված լինելը այլ տեղ չես հանդիպի: Երջանիկ էի այդ յուրօրինակ մշակույթի մեջ գտնվել”:

Սերբն իրեն շատ երջանիկ մարդ է համարում, եթե անգամ “տեսքից չի երեւում”. “Բախտս բերել է, շատ բան եմ արել կյանքում իմ կամքով: Պատրանքներիս շրջանակում եմ գործում: Ես փոքր, համը հանող ազգերից եմ, հուսանք, որ իմ ֆիլմերն էլ այն լավերից չեն, որ Օսկարի արժանանան, չեմ դիմի, պետքս էլ չի: Պետք է հավատալ, որ կյանքը հրաշալի է: Ինչ մտքովս անցել է, արել եմ, խենթություն է”,- ասաց Էմիր Կուստուրիցան:

Միակ բանը, որ մութ մնաց, ու Էմիր Կուստուրիցան չցանկացավ “լուսավորել” հետաքրքրվողներին, իր ժառանգներ ունենալու հարցն էր:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     741 Դիտումներ
Հաջորդ
Շակիրա եւ Ռաֆայել Նադալ

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by