07 Մարտ 10
Էմիր Կուստուրիցա
 
 
0
Ռեժիսորն “ԱրԱրԱտ” կոնյակը հատուկ առիթով է բացելու

Սերբ ռեժիսոր եւ կիթառահար Էմիր Կուստուրիցան իր “The No Smoking Orchestra” խմբի հետ օրերս առաջին անգամ Երեւան եկավ, մարտի 5-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում համերգ տվեց, վերադարձի օրն էլ` մարտի 6-ին, Երեւանի կոնյակի գործարանում հյուրընկալվեց:

Emir Kusturica
Էմիր Կուստուրիցա. “Նվեր ստացած կոնյակը կբացեմ այն ժամանակ, երբ հավատացած կլինեմ, որ անհրաժեշտ է”


Գործարանի հնեցման մառանում ռեժիսորն ու իր խմբի անդամները “հարբեցին” կոնյակի բույրից, ծանոթացան «ԱրԱրԱտ» կոնյակի պատմությանը: Ռեժիսորին ներկայացվեց “Խաղաղության” տակառը, ուր  հնեցվում է ղարաբաղյան հակամարտության զինադադարի տարին խորհրդանշող` 1994 թվականի կոնյակի սպիրտ: Տակառը “Խաղաղության”  են կոչել, քանի որ այն բացվելու է, երբ կկարգավորվի ղարաբաղյան խնդիրը:

Emir Kusturica
Էմիր Կուստուրիցա. “Երբ մտա մառան, կոնյակի բույրն ինձ վեր բարձրացրեց”


Էմիր Կուստուրիցան համտեսեց «ԱրԱրԱտ» կոնյակը եւ իր մաղթանքը գրեց գործարանի հուշագրքում: “Թեեւ ալկոհոլի մեծ գիտակ չեմ, լավ բաների բույրն առնում եմ: Երբ մտա մառան, կոնյակի բույրն ինձ վեր բարձրացրեց: Այսպիսի արտադրություն ունենալը ազգային հպարտություն է: Երկու հազար տարի հետո էլ լավ ալկոհոլն արժեքը չի կորցնի”,- ասաց ռեժիսորը:

Emir Kusturica
Էմիր Կուստուրիցային պատմում են Երեւանի կոնյակի գործարանի ավանդույթների մասին


Նա գործարանի թոնրատանը տեսավ` ինչպես են թխում հայկական ավանդական լավաշը եւ համտեսեց այն:

Emir Kusturica
Կուստուրիցան համտեսեց ավանդական լավաշը


Էմիր Կուստուրիցան 25 տարվա հնեցման «ԱրԱրԱտ» կոնյակ նվեր ստացավ եւ ասաց, որ կբացի այն ժամանակ, երբ հավատացած լինի, որ անհրաժեշտ է:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Էմիր Կուստուրիցան 25 տարվա հնեցման «ԱրԱրԱտ» կոնյակ նվեր ստացավ

Էմիր Կուստուրիցան 25 տարվա հնեցման «ԱրԱրԱտ» կոնյակ նվեր ստացավ

Էմիր Կուստուրիցա. “Նվեր ստացած կոնյակը կբացեմ այն ժամանակ, երբ հավատացած կլինեմ, որ անհրաժեշտ է”

Էմիր Կուստուրիցա. “Նվեր ստացած կոնյակը կբացեմ այն ժամանակ, երբ հավատացած կլինեմ, որ անհրաժեշտ է”

Էմիր Կուստուրիցան հյուրընկալվեց Երեւանի կոնյակի գործարանում

Էմիր Կուստուրիցան հյուրընկալվեց Երեւանի կոնյակի գործարանում

Էմիր Կուստուրիցան հյուրընկալվեց Երեւանի կոնյակի գործարանում

Էմիր Կուստուրիցան հյուրընկալվեց Երեւանի կոնյակի գործարանում

Էմիր Կուստուրիցան մակագրում է ԵԿԳ-ի պատվավոր հյուրերի մատյանում

Էմիր Կուստուրիցան մակագրում է ԵԿԳ-ի պատվավոր հյուրերի մատյանում

Էմիր Կուստուրիցային պատմում են Երեւանի կոնյակի գործարանի ավանդույթների մասին

Էմիր Կուստուրիցային պատմում են Երեւանի կոնյակի գործարանի ավանդույթների մասին

Էմիր Կուստուրիցա. “Այսպիսի արտադրություն ունենալը ազգային հպարտություն է”

Էմիր Կուստուրիցա. “Այսպիսի արտադրություն ունենալը ազգային հպարտություն է”

Էմիր Կուստուրիցա. “Երբ մտա մառան, կոնյակի բույրն ինձ վեր բարձրացրեց”

Էմիր Կուստուրիցա. “Երբ մտա մառան, կոնյակի բույրն ինձ վեր բարձրացրեց”

Էմիր Կուստուրիցան այցելեց ԵԿԳ-ի թոնրատունը

Էմիր Կուստուրիցան այցելեց ԵԿԳ-ի թոնրատունը

Կուստուրիցան համտեսեց ավանդական լավաշը

Կուստուրիցան համտեսեց ավանդական լավաշը

0
731 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: