20 Փետրվար 10
Էմմի եւ Միհրան
 
 
0
“Ո՞ւր են մեր sms-ները”

Դուետը Միացյալ Նահանգներ է մեկնել

Այսօր առավոտյան Էմմին եւ Միհրանը մեկնել են Միացյալ Նահանգներ “Հեյ” երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու եւ մյուս զուգերգերը ձայնագրելու: Երգչուհու մայր եւ պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը “Գիզա” ակումբում լրագրողներին շտապեց հայտնել, որ Էմմին Հայաստանից ընդմիշտ չի հեռացել, չի նեղացել եւ շարունակելու է իր գործունեությունը հայրենիքում: Նշեց նաեւ, որ Միհրանն էլ չի նեղացել. նա ձեռնոցը փետրվարի 14-ին նետել է հանդիսատեսի վրա, քանի որ “Հեյ” երգում Մայքլ Ջեքսոնին նվիրված հատված կա, իսկ փոփի արքան միշտ այդպես էր վարվել ելույթներից հետո:

Nadejda Sargsyan
Նադեժդա Սարգսյանը եւ “Emmy-B” պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը


Նադեժդա Սարգսյանը դատարան է դիմելու

Նադեժդա Սարգսյանն ու “Emmy-B” պրոդյուսերական կենտրոնի տնօրեն եւ իրավաբանական հարցերով զբաղվող Վրեժ Կիրակոսյանը իրենց անհամաձայնությունը հայտնեցին “Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլի արդյունքների հետ: Քվեարկության իրական արդյունքները ստանալու համար Նադեժդա Սարգսյանը մտադիր է դիմել դատարան:

Հաղորդագրությունների արդյունքների տրամադրման նրանց դիմումներին երեք բջջային օպերատորներից պատասխանել են “Վիվասել-ՄՏՍ” եւ “Օրանժ Արմենիա” ընկերությունները: “Ասում են, որ ապահովել են միայն իրենց բաժանորդների հաղորդագրությունների տեղափոխումը “Ինտերմոբ” ՍՊԸ գլխավոր սերվեր, որն էլ կատարել է sms բաշխումը: Ո՞վ է այդ “Ինտերմոբը”. մինչեւ հիմա պատասխան չունենք, բողոքարկելու ենք քվեարկության համակարգի դեմ”,- ասաց Նադեժդա Սարգսյանը:

Nadejda Sargsyan
Նադեժդա Սարգսյան. “Պարզապես ուզում ենք իմանալ` ուր են գնացել մեր sms-ները”


Որպես եվրատեսիլյան կանոնների խախտում նշվեց նաեւ այն փաստը, որ քվերակությունից անմիջապես հետո, ի տարբերություն ժյուրիի, “Գրանտ Տորնտոն Ամիո” աուդիտորական ընկերությունից հրավիրված անկախ աուդիտորը չի տվել իր եզրակացությունը:

Վրեժ Կիրակոսյանը ասաց, որ քվեարության արդյունքները ներկայացնող սերվերը, որ պատկանում է “Ինտերմոբ” -ին, գտնվում է Ղազախստանում: “Այստեղ Ռադիոտան շենքում այդ ընկերության համակարգիչն է դրված, ես համակարգչի մոտ էի քվեարկության արդյունքների ստացման ժամանակ. համակարգիչը “կախվեց”, խայտառակ վիճակ էր: Երեսուն վայրկյանը մեկ պետք է հաղորդագրությունների տվյալները թարմացվեին, սակայն դա տեղի չունեցավ: Այդպես էլ սերվերի արդյունքերը չեկան”,- ասաց Վրեժ Կիրակոսյանը:

Nadejda Sargsyan
Նադեժդա Սարգսյանի մամուլի ասուլիսը Giza ակումբում


Նադեժդա Սարգսյանն էլ ասաց, որ իրենց հույսով են արել` դուետն է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին: “Հանրային հեռուստատեսությունը իրավունք ունի ընտրել երգչին եւ քվեարկության դնել երգերը: Մեզ ասվել էր, որ հնարավոր է այնպես անեն, որ այս անգամ Էմմին ու Միհրանը ընտրվեն, եւ երգի ընտրություն լինի, ի՞նչ ունենք վախենալու, մրցույթը արդար կանցնի, երկրպագուների մեծ բանակ ունենք: Էմմին Միացյալ Նահանգներում պետք է նախապատրաստվեր, ծախսեր էին պետք դրա համար. հավատալով այդ ամենին` Էմմին մեկնեց: Վստահեցրին, որ ոչ մի խափանում չի լինի”,- պատմեց Նադեժդա Սարգսյանը:

Nadejda Sargsyan
Նադեժդա Սարգսյան. “Մեզ հույսով են արել` դուետն է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին”


Երգչուհու մայրը նշեց, որ բողոքարկումը նրա համար չի արվում, որ Էմմին ու Միհրանը գնան Օսլո. “Հանգիստ տարեք, միտինգներ պետք չեն, պարզապես ուզում ենք իմանալ` ուր են գնացել մեր sms-ները: Հարվածը մեզ վրա ենք վերցնում, որ արդարություն լինի հետագայում, օրինական կերպով աշխատեն”:

Emmi
Էմմին Հայաստանից ընդմիշտ չի հեռանում, չի նեղացել եւ շարունակելու է իր գործունեությունը հայրենիքում


Հանդիպման վերջում Նադեժդա Սարգսյանը խնդրեց դադարել ինտերնետային սոցիալական ցանցերում Էմմիի հասցեին վիրավորանքներ գրել:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ Էմմիի անձնական արխիվից



 
 
Էմմին Հայաստանից ընդմիշտ չի հեռանում, չի նեղացել եւ շարունակելու է իր գործունեությունը հայրենիքում

Էմմին Հայաստանից ընդմիշտ չի հեռանում, չի նեղացել եւ շարունակելու է իր գործունեությունը հայրենիքում

Նադեժդա Սարգսյան. “Պարզապես ուզում ենք իմանալ` ուր են գնացել մեր sms-ները”

Նադեժդա Սարգսյան. “Պարզապես ուզում ենք իմանալ` ուր են գնացել մեր sms-ները”

Նադեժդա Սարգսյանի մամուլի ասուլիսը Giza ակումբում

Նադեժդա Սարգսյանի մամուլի ասուլիսը Giza ակումբում

Նադեժդա Սարգսյան. “Մեզ հույսով են արել` դուետն է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին”

Նադեժդա Սարգսյան. “Մեզ հույսով են արել` դուետն է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին”

Նադեժդա Սարգսյանը դատարան է դիմելու

Նադեժդա Սարգսյանը դատարան է դիմելու

Միհրանը նույնպես Հայաստանից նեղացած չի հեռանում

Միհրանը նույնպես Հայաստանից նեղացած չի հեռանում

Միհրանը օդանավակայանում

Միհրանը օդանավակայանում

Էմմին եւ Միհրանը մեկնում են Միացյալ Նահանգներ

Էմմին եւ Միհրանը մեկնում են Միացյալ Նահանգներ

Նադեժդա Սարգսյանը եւ “Emmy-B” պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը

Նադեժդա Սարգսյանը եւ “Emmy-B” պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը

Էմմիին ու Միհրանին Միացյալ Նահանգներ էր ճանապարհում նաեւ Հրանտ Թոխատյանը

Էմմիին ու Միհրանին Միացյալ Նահանգներ էր ճանապարհում նաեւ Հրանտ Թոխատյանը

0
5829 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: