18 Փետրվար 10
Էմմի եւ Միհրան
 
 
0
“Շուտով պատրաստ կլինի “Հեյ”-ի տեսահոլովակը”:)

Bravo.am-ը ձեզ խոստացել էր պատմել, թե ինչով են զբաղված “Եվրատեսիլ”-ի ֆավորիտ մասնակիցները: Այդ առիթով մենք զրուցել ենք նաեւ Էմմիի եւ Միհրանի հետ: Պարզվում է` այս զույգն իր անակնկալները դեռ շարունակում է: Մեզ հետ զրույցում Էմմին եւ Միհրանն ասացին, որ երկրպագուների համար շատ շուտով պատրաստ կլինի “Հեյ” երգի տեսահելովակը: :)

Փետրվարի 20-ին Էմմին եւ Միհրանը կմեկնեն ԱՄՆ, որտեղ էլ կկատարվեն նկարահանումները: Զույգն իր խորին շնորհակալությունն է հայտնում իր երկրպագուներին. “Նրանք մեր կողքին են եւ լավ, եւ վատ պահերին, թույլ չէին տալիս, որ մենք տխրենք”:

Շուտով պատրաստ կլինի “Հեյ” երգի տեսահելովակը
Շուտով պատրաստ կլինի “Հեյ” երգի տեսահելովակը


Քվեարկության մասին խոսելով` Էմմին ասաց, որ կփորձեն ջրի երես հանել այն, ինչ իրականում կատարվում է. “Հանրային հեռուստատեսությունը խոստացել է մեզ ներկայացնել SMS-ների ընդհանուր արդյունքները, որից հետո պարզ կլինեն մեր հետագա քայլերը”,- ասաց Էմմին: Խոսեցինք նաեւ բջջային օպերատորներին դատի տալու շշուկներից. “Դատարան դեռեւս չենք դիմի”,- ասում է երգչուհին ու հավելում, որ անգամ Ռազմիկ Ամյանի եւ իրենց ձայների գումարի անցողիկության դեպքում իրենք չեն մասնակցի “Եվրատեսիլ”-ին:

“Ճիշտ է, մենք դա պետք է անենք երկրպագուների համար, սակայն նրանք մեզ կհասկանան. այսքանից հետո արժանապատվություն ունեցող ոչ մի մարդ չի մասնակցի մրցույթին”: Էմմին ասում է, որ իրենց համար հիմա կարեւորը արդարությունն է, ճշմարտության բացահայտումը:

Emmy
Էմմի. “Կարեւորն արդարությունն է, ճշմարտության բացահայտումը”


Իսկ Միհրանը հաղթանակ է համարում երկրպագուների արձագանքները: Ի դեպ, Միհրանին մենք հանդիպեցինք Նկարիչների միությունում: Ցուցահանդեսի բացմանը ժամանած երգչին շրջապատել էին տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ, որոնք գովաբանում էին Միհրանին, նկարվում նրա հետ եւ ասում, որ նրանք հաղթել են:

Bravo.am-ի հետ զրույցում Միհրանն ասաց, որ մինչեւ փետրվարի 14-ը պատրաստվել են ելույթին, իսկ մրցույթից հետո ժամանակ է հատկացրել ընտանիքին եւ ընկերներին: Միհրանը Էմմիի եւ պարային խմբի հետ եղել է նաեւ Էջմիածնում եւ Գառնիում:

Ի՞նչ տպավորություններով է հեռանում Միհրանը Հայաստանից: Այս հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. “Շատ լավ, Հայաստանն իմ հայրենիքն է, ես էլի եմ եկել այստեղ ու դեռ կգամ: Ինչ վերաբերում է մրցույթին` կուզեի ամեն ինչ արդար լիներ, թող մյուսներն էլ sms-ների մասին մտածելու փոխարեն լավ շոու անեին”:

Emmy and Mihran
Էմմին եւ Միհրանը համագործակցելու են


Ի դեպ, շոուի մասին. Էմմիի ու Միհրանի համագործակցության եւ “Եվրատեսիլ”-ին մասնակցելու գաղափարը եղել է Հրաչ Քեշիշյանինն ու Հանրային հեռուստատեսությանը. “Մեզ ասել էին , որ այս տարի լինելու է ոչ թե մասնակիցների, այլ երգի մրցույթ: Դրանից հետո ես մեկնեցի ԱՄՆ, սկսեցինք նախապատրաստվել մրցույթին ու շոու բեմադրել, առաջարկներ ստացանք տարբեր կոմպոզիտորների կողմից, Բելգիայից, Թուրքիայից, Գերմանիայից եւ Հայաստանից”,- ասաց Էմմին: Սակայն հետագայում ծրագրերը փոխվեցին:

Արդարության հասնելու ձգտումով Էմմին կշարունակի իր բուռն գործունեությունը: Երգչուհին եւս մեկ անգամ շնորհակալ է իր երկրպագուներից, որոնց կոչ է անում, որ մյուս տարի իրենց ձայները տան Ռազմիկ Ամյանին. “Նա արժանի է մասնակցել “Եվրատեսիլ”-ին””:

Emmy and Mihran
Էմմին եւ Միհրանը ձայնագրման ստուդիայում


Միհրանը նույնպես բարձր է գնահատում Ռազմիկին. “Բոլորս էլ գիտենք` ինչ լավ երգիչ է Ռազմիկ Ամյանը”:

Ի պատասխան այն հարցին, թե “Հեյ” երգի տեսահոլովակից բացի կշարունակեն Էմմին եւ Միհրանը համագործակցությունը, Միհրանն ասաց. “Իհարկե, մայիսին ԱՄՆ-ում կունենանք մեծ համերգ, որը հնարավոր է բերենք նաեւ Երեւան”: Այլ ծրագրեր էլ կան, որոնց մասին հետո կմանրամասնեն:

Զրույցի վերջում Էմմին ասաց, որ շուտով կհրավիրեն մամուլի ասուլիս, որտեղ ավելի պարզ կխոսեն ու շատ հարցերի պատասխանները կտան:

Bravo.am-ը կհետեւի եւ ձեզ կներկայացնի գործողությունների ընթացքը, իսկ դուք հետեւեք մեր թողարկումններին: :)

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմմիի անձնական արխիվից




 
 
Միհրանը,Էմմին եւ պարային խումբը Գառնիում

Միհրանը,Էմմին եւ պարային խումբը Գառնիում

Շուտով պատրաստ կլինի “Հեյ” երգի տեսահելովակը

Շուտով պատրաստ կլինի “Հեյ” երգի տեսահելովակը

Էմմին եւ Միհրանը մեկնելու են ԱՄՆ

Էմմին եւ Միհրանը մեկնելու են ԱՄՆ

Էմմին ու Միհրանը  փորձերի ժամանակ

Էմմին ու Միհրանը փորձերի ժամանակ

Էմմին եւ Միհրանը ձայնագրման ստուդիայում

Էմմին եւ Միհրանը ձայնագրման ստուդիայում

Էմմին ու Միհրանը  փորձերի ժամանակ

Էմմին ու Միհրանը փորձերի ժամանակ

Միհրանն ու Էմմին “Եվրատեսիլ-2010” հայաստանյան նախընտրական փուլին

Միհրանն ու Էմմին “Եվրատեսիլ-2010” հայաստանյան նախընտրական փուլին

Էմմին եւ Միհրանը համագործակցելու են

Էմմին եւ Միհրանը համագործակցելու են

Միհարն ու Էմմին ասուլիսի ժամանակ

Միհարն ու Էմմին ասուլիսի ժամանակ

Էմմին եւ Միհրանը ձայնագրման ստուդիայում

Էմմին եւ Միհրանը ձայնագրման ստուդիայում

Էմմի. “Կարեւորն արդարությունն է, ճշմարտության բացահայտումը”

Էմմի. “Կարեւորն արդարությունն է, ճշմարտության բացահայտումը”

0
5307 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: