×


EMPYRAY

EMPYRAY

Խմբի ադրենալին “ներարկող” համերգը :) “Empyray”-ը ավանդույթ ունի տարին մեկ անգամ մենահամերգ կազմակերպել եւ տվյալ տարվա գործունեության հաշվետվությունը տալ երկրպագուներին: Ինչպես ռոք-խմբի անդամ Գիսանե Պալյանն է ասում. “Ամպագոռգոռ բաներ չենք անում, մեր երկրպագուները գիտեն, որ գալիս են դրայվի մեջ լինելու”: Այս անգամ էլ մայիսի 30-ին “Empyray”-ի ֆանատները ռոք-խմբից ադրենալին “ստանալու” էին եկել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճ: Sargis Manukyan Համերգը տեւեց մոտ երկու ժամ: Մինչ բեմ դուրս գալը “Empyray”-ի վոկալիստ Սարգիս Մանուկյանը Bravo.am-ին ասաց, որ 20 երգ է կատարելու, նաեւ դուետներ են լինելու: “Դուետով երգելը մեր գաղափարն է: Պատահական մարդ չկա. Ռադիկն ու Արմանն իմ ընկերներն են, Սուրենն ու Ռաիսան այն մարդիկ են, որ հավատում եմ` այդ տեսակն է պետք մեր վաղվա երաժշտությանը, “Strife” ռոք-խումբն էլ մեր գործընկերն ու ընկերն է”,- նշեց Սարգիս Մանուկյանը: Sargis Manukyan Մենահամերգ կազմակերպելու համար խումբը եւս մեկ առիթ ուներ: “Empyray”-ի անդամներից Կորյուն Բոբիկյանը մայիսի վերջին տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: Ջութակահար եւ հարվածային գործիքներ նվագող Կորյունը միայն  “Empyray”-ը չի թողնում առանց իրեն, նա նաեւ “The Beautified Project”, ‘Strife” եւ մի քանի այլ խմբերի անդամ է: ““Empyray”-ի կազմում եմ արդեն ութ տարի: Հավերժ չեմ լքում, վերադառնալու եմ ու նորից ընկերներիս  հետ նվագեմ: Ոչ մշտական, բայց որոշ ժամանակով գնում եմ հանգստանալու: Իմ մասնագիտությամբ եմ աշխատելու հաստատ”,- ասաց Կորյուն Բոբիկյանը: Empyray Մենահամերգը տարբերվում էր նախորդներից դուետների առատությամբ: “Հետաքրքիր է` ինչպես կմեկնաբանեն մեր երգերը: Ամեն մեկն իր տրամադրության երգն է ընտրել”,- ասաց Գիսանե Պալյանը: Gisane Palyan Սուրեն Առուստամյանի “Deep Purple”-ային 2010-ը:) Սարգիս Մանուկյանի հետ երգեցին “Հայսուպերսթար 4” նախագծից Սուրեն Առուստամյանն ու Ռաիսա Ավանեսյանը: Թեեւ բոլոր դուետները “Empyray”-ի երգացանկից էին, Սուրենի դեպքում այդպես չէր: «Սաքոյի հետ “Deep Purple”-ի “Mistreated” երգն եմ կատարելու: Էս տարին ինձ համար “Deep Purple”-ի տարի է:)”,- նշեց Սուրեն Առուստամյանը: Suren Arustamyan Ռաիսա Ավանեսյանն էլ նախագծի ընթացքում ասում էր, որ սոուլ ոճն է իրենը, բայց վերջերս անընդհատ ռոքի մեջ է. “Հիմա ինձ համար ռոքն առաջին տեղում է, ու շատ լավ եմ զգում այս ոճի մեջ: Առաջիկայում էլ դեռ էս վիճակն է լինելու”: Ռաիսայի դուետային երգը “Այնտեղ”-ն էր, որ “Empyray”-ը երգել է Աննա Խաչատրյանի հետ: Raisa Avanesyan “Սեւ ու սպիտակ”, “Դու չգիտես” երգերը Սարգիս Մանուկյանը կատարեց Արման Էլբերտի հետ: “Հազիվ նորմալ երաժշտություն ենք լսում: “Empyray”-ը իր տեսակն է բերել”,- ասաց Արմանը: Arman Elbert and Sargis Manukyan Ռադիկ Գաբրիելյանը գրեթե միշտ ներկա է ռոք-խմբի համերգներին: ““Նորն եմ” երգն ենք ես ու Սարգիսը կատարում, առաջին անգամ եմ իր հետ դուետով հանդես գալիս, դե Արման Էլբերտը իր հին ընկերն է, շատ են միասին երգել, ես իր “թազա” ընկերն եմ: Սիրով երգում եմ, մեզ մոտ չեմ ու չում չկա, մենք խելոք դեպուտատներ ենք, ինչ ասում են, անում ենք:)”- կատակեց Ռադիկ Գաբրիելյանը: Empyray “Empyray”-ի համար պրեմիերա էր բեմից նոր` “Մոտ է ավարտը” երգը հնչեցնելը: Համերգի ընթացքում բրավոների, գոչյունների ու ծափողջյունների պակաս չէր զգացվում:  Ռոք-խմբի համար համերգները եզրափակելու հիմն է դարձել “Հուր է” երգը: Ավանդույթը չխախտվեց նաեւ այս անգամ:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW