23 Dec 2009
Տպել Տպել
 
“Իրական պատմություն” Երգի թատրոնում

“Վուլգար” շոու-բիզնեսին հեգնող խաղ-մյուզիքլ

Bravo.am-ը հետեւել է բեմադրության փորձերին

“Արդեն 15 տարի” եւ հինգ սերունդ ունեցող Երգի պետական թատրոնը վերանորոգումից հետո նորից բացում է իր դռները` ներկայանալով նոր բեմադրությամբ: “Իրական պատմությունը” խաղ-մյուզիքլ է: Երաժշտությունը գրել են թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ու Մարտին Միրզոյանը: Խոսքերի հեղինակը եւ գլխավոր դերակատարը Անիտա Հախվերդյանն է: Ներկայանում է Երգի պետական թատրոնի նոր` հինգերորդ սերունդը:

Արթուր Գրիգորյանը եւ Ֆորշը

Արթուր Գրիգորյանը եւ Ֆորշը

“Իրական պատմության” պրեմիերային ցուցադրությունները կլինեն դեկտեմբերի 25-ից 28-ը եւ հունվարի 4-ից 13-ը: Իսկ դեկտեմբերի 24-ին Երգի պետական թատրոնը կնշի իր 15-ամյակը, կվերաբացվի: Երգելու են թատրոնի բոլոր սերունդները` Էմմա, Արամո, Ֆորշ, Ռազմիկ Ամյան, Իրինա Մալխասյան եւ մյուսները:

“Իրական պատմություն” խաղ-մյուզիքլն իր ֆորմայով եւ բովանդակությամբ էքսպերիմենտ է: “Քանի որ մեր ամբողջ կյանքն անկանխատեսելի ավարտ ունեցող մի պատմություն է, որոշեցինք բոլոր թատերական ժանրերը խառնել իրար: Ներկայացման մեջ կան երկխոսություններ, մաքուր երաժշտություն, պար, վիդեոդրվագներ էլ կան, ամեն ինչ խառնել ենք իրար”,- ասաց Անիտա Հախվերդյանը:

Անիտա Հախվերդյանը

Անիտա Հախվերդյանը

Խաղ-մյուզիքլն երկու մասից է բաղկացած: Առաջին հատվածում խաղն է. գրոտեսկային ձեւով ներկայացված է` ինչպես են թատրոն ընդունվում, մրցույթների մասնակցում, կարիերան սիրային կապերի միջոցով “փափուկ” դարձնում, բամբասում, իրար “տակ փորում”:

Արդեն 13 տարի է` Անիտա Հախվերդյանն աշխատում է Երգի պետական թատրոնում: Աշխատել է թատրոնի բոլոր սերունդների հետ: Խաղ-մյուզիքլում թատրոնի ղեկավարի` “հիստերիկ, էքսցենտրիկ պերսոնայի դերում է, որ կարող է մի օր մեկին աշխատանքի ընդունել, մյուս օրը հեռացնել, իր ծանոթներին մրցանակները հանձնել”: “Կոմերցիոն, գլամուրային շոու-բիզնեսին մարտահրավեր է, հեգնում է այդ ամենը: Թատրոնից է սկսվել այսօրվա “աստղային” մարդկանց կյանքը, հետեւաբար, ստացվում է, որ թատրոնը հեգնում է ինքն իրեն, առաջ է այդ ամենից”,- նշում է գլխավոր դերակատարը:

Արթուր Գրիգորյանը եւ Ավետ Բարսեղյանը

Արթուր Գրիգորյանը եւ Ավետ Բարսեղյանը

“Իրական պատմության” երկրորդ մասը մյուզիքլն է. թատրոնի սաները երգում են իրենց երազանքների, հույզերի մասին, բողոքում: Սոցիալական երգեր են` քաղաքական հարցադրումներով: Աստղային հիվանդության մասին երգ կա, տղաների մասին, որոնք թանկարժեք մեքենա կամ ժամացույց ունեն, բայց իրենց բակի ընկերներին, ֆուտբոլ խաղալու հին ու բարի ավանդույթը չեն մոռացել: Մյուզիքլում “Ստեփանակերտ” երգից էլ հատված կա: Եվ որպես սփոփանք երգ կա բնության մասին. հաջողության հասնելու համար պետք է հասկանալ` ինչպես համադրել բնության ներշնչանքը եւ աշխատանքը: Մյուզիքլը ավարտվում է “Հայ ենք մենք” երգով, որ աշխարհի հայերի, հայ կոչվելու մասին է:

Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյան

“Երգիչներից մի քիչ հոգնել եմ, իրենք էլ են հոգնած”. Արթուր Գրիգորյան

Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը չի ցանկանում, որ իր սաների անունները հայտնվեն լրատվամիջոցներում: “Ազգանուններ պետք չեն: Չեմ ուզում, որ թերթերում նրանց անունները հնչեն եւ հեռուստատեսությամբ շատ շուտ երեւան, որ այդ հիվանդությունը նրանց միանգամից չուտի, շատերին կերել է: Հինգերորդ սերնդի երեխաներն են խաղում, կոչվում են “Երգի պետական թատրոնի դերասաններ”, ոչ թե երգիչներ: Երգիչներից, ճիշտն ասած, մի քիչ հոգնել եմ, իրենք էլ են հոգնած: Արդեն հավես չունեն աշխատելու, օբյեկտիվ է, չես կարող մեղադրել, ցանկանում են փող աշխատել եւ չեն հասցնում փորձի գալ, հավես չունեն: Երգերը գրվել են տարբեր ժամանակահատվածներում, բայց առաջին անգամ են հնչելու: Մի բան արվեց էստրադայից դուրս, կոմերցիոն չէ: Երիտասարդ երգիչների մասին է, որոնք պայքարելու տեղ ունեն: Անշնորհակալ, փնթի, վուլգար երեւույթների դեմ է”,- ասում է Արթուր Գրիգորյանը:

Երգչուհի Մարտա Կիրակոսյան

Երգչուհի Մարտա Կիրակոսյան

16-ամյա Մարթան Երգի պետական թատրոնում է 10 տարեկանից, շատ է ուրախացել, որ “վերջապես բացվում է Երգի թատրոնը”: Մարթան ասում է, որ “շատ վատ դեր” է ներկայացնում այս մյուզիքլում, իրականում էլ շնիկ չունի: “Երաժշտական մրցանակաբաշխություն է լինում, ես դառնում եմ տարվա երգչուհի արդի չափանիշներով. իմ հայրն է այնպես արել, որ լավագույն երգչուհի դառնամ: Ինչպիսին են հիմա աղջիկները, շատ երգչուհիներ կան, որ շնիկ են պահում, ես մարմնավորում եմ իրենց կերպարը, բայց իրենց նման չեմ երգում: Կատարելու եմ Էլլա Ֆիջերալդի “Միսթեր Պագանինի” երգը: Չնայած առաջին բաժինը մյուզիքլի փորձ է, բայց կերպարիցս ելնելով, ես բեմական հագուստով եմ լինելու: Շնիկի հետ եմ բեմ դուրս գալու, չգիտես` ինչու, նրան էլ եմ շնորհակալություն հայտնելու հաղթանակիս համար”:

Անիտա Հախվերդյանը, Ավետ Բարսեղյանը եւ Ռազմիկ Ամյանը

Անիտա Հախվերդյանը, Ավետ Բարսեղյանը եւ Ռազմիկ Ամյանը

Երգի պետական թատրոնը ստեղծվել է 1994 թվականին, “երբ բոլոր թատրոնները փակ էին, մութ էր, լույս չկար, տաք չէր: Ռիսկ արեցինք եւ բացվեցինք, առաջին սերունդը եկավ` Շուշան Պետրոսյան, Գրիգոր Աղախանյան, Անահիտ Մանուկյան, Էմմա, Արամո, Ֆորշ, երկրորդը` Զառան, Վարդուհի Վարդանյանը, Արսեն Սաֆարյանը, Անդրեն, Ալլա Լեւոնյանը, երրորդը “Կանաչ գոտին” էր, չորրորդը` “Արցախի ձայնը”, հիմա հինգերորդ սերնդի հետ եմ աշխատում: Հիմա ավելի շատ ոտքերով երգչուհիներ են, քան ձայնով: Ինձ համար դժվար է դա տանել: Մեր սաները, որ գնան էլ թատրոնից, մինչեւ վերջ չեն իջնի”,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


    կարծիքներ չկան     1,204 Դիտումներ
Հաջորդ
10 տոմս “ԱՎԱՏԱՌ” ֆիլմի պրեմիերային

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Մարիաննա Հովհաննիսյան
“Դու” երգչուհու սիրուց հոգնեցի՞ր
կարդալ...
Միշո
“Ֆրանսուհիները գեշ են”:)
կարդալ...
Արման Մարգարյան
«Հայկական TV-ալիքներին վաղուց չեմ հետեւում…»
կարդալ...
Լիլու
“Հոգնել եմ”-ը Bravo.am-ում:)
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
 
More news
 
Վլադիմիր Մնացականյան
Ձեռքի ուժ ունենք, աշխարհը չունի:)
կարդալ...
White Apricot
“Ոսկե ծիրան”-ի հյուրերը “Սպիտակ ծիրան” ֆոտոշարքում
կարդալ...
Design Deluxe
Ամսագրի բոհեմյան մեկամյակը:)
կարդալ...
Լանա Խաչատրյան
“Բեյրութի օդակայանում ինձ անգիր են արել”
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
AnSa
 
Noro
 
EMSIEL
 
amily
 
MXO-ARMENIA-2
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by