×


«Ես վերհիշում եմ...»

«Ես վերհիշում եմ...»

Երեւանյան բեմում Գենադի Խազանովն է :) Մարտի 17-ին Մարզահամերգային համալիրում կայացավ «ԱՐՄՄՈՆՈ»  միջազգային փառատոնի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ով շնորհակալություն հայտնեց արտերկրից ժամանած հյուրերին ու դերասաններին, որոնց շնորհիվ կկայանա փառատոնը: :) Genadi Khazanov Մարիաննան իր շնորհակալական խոսքը հայտնեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ում  հովանու ներքո արդեն երկրորդ տարին է` անց է կացվում  «ԱՐՄՄՈՆՈ»  միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի մեկնարկը տվեց ռուսաստանցի ճանաչված եւ սիրված դերասան Գենադի Խազանովը` «Ես վերհիշում եմ...» ներկայացմամբ: Genadi Khazanov Մարզահամերգայինի լեփ-լեցուն դահլիճը երկու մասից բաղկացած մոնոներկայացման ժամանակ անդադար ծիծաղեց ու ծափահարեց: Ներկայացման սկզբում Խազանովը հանդիսատեսին դիմեց հետեւյալ խնդրանքով. «Չեմ ուզում վատ տպավորություն թողնել, բայց լավ կլինի իմ  ծաղիկները հիմա տաք, հետո կարող է ձեզ մոտ վերանա ինձ ծաղիկներ տալու ցանկությունը»: :) Genadi Khazanov «Ես վերհիշում եմ...» ներկայացմամբ Խազանովը հայ հանդիսատեսին պատմեց իր կյանքը, որն ավելի ամբողջացրեցին մեծ էկրանին ցուցադրվող նկարներն ու տեսաժապավենները: Պարզ դարձավ, որ Գենադի Խազանովը մանուկ հասակից նմանակել է տարբեր ձայներ, հեռուստա- եւ ռադիո ծրագրերից հատվածներ է կատարել: Նա էստրադա է մտել 1969 թվականին, իսկ 1975-ին հանդես է եկել կոմիկական կերպարով, որը սովորում էր խոհարարական տեխնիկումում, դրանով իսկ մեծ ճանաչում եւ սեր ձեռք բերել: 1997թվականից ճանաչված դերասանը Մոսկվայի Էստրադայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Genadi Khazanov «Մեր թատրոնի տնօրենն ինձ խնդրեց պատրաստել մի ներկայացում, որը կլինի ապրիլի 1-ին, եւ ես որոշեցի բեմում ներկայացնել իմ կյանքը»,- ասաց Գենադի Խազանովը: Իր ստեղծագործական կյանքում նա մեծ է համարում Հայաստանի դերը. «Հայաստանն իմ առջեւ բացեց դեպի բեմարվեստ տանող դռները»: Հայաստանից ստացած սերն ու ջերմությունը յուրահատուկ համարելով` Խազանովը փորձեց նույն սիրով ու ջերմությամբ համակել հայ հանդիսատեսին` նրան խորհուրդ տալով շատ ժպտալ::) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին