15 Փետրվար 10
“Եվրատեսիլ-2010”
 
0
“Apricot stone”-ը  կհնչի Օսլոյում

Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին կներկայացնի Վալերիա Ծատուրյանը, նույն ինքը` Եվա Ռիվասը:

Ինչպես արդեն հայտնի է, փետրվարի 14-ին  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան փուլը: Bravo.am-ից ձեզ արդեն հայտնի են մրցույթի կարգն ու մասնակիցների անունները, իսկ ուղիղ եթերից ` հաղթողի անունը` Եվա Ռիվաս:

Eva Rivas
Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլի հաղթող

Թե ինչ եղավ բեմում, կարծում եմ` բոլորդ էլ տեղյակ եք, ուստի Bravo.am-ը կներկայացնի այն, ինչ եղավ օպերայի շենքում եւ, որ ամենահետաքրքիրն է` ետնաբեմում: :)

Մրցույթի ողջ ընթացքում համատարած բարձր տրամադրություն էր` թույլ արտահայտված լարվածությամբ: Մասնակիցներից ոմանք միմյանց հաջողություն էին մաղթում, ոմանք էլ իրենց անփոխարինելի էին համարում:

Նիկ Էգիբյանը, ինչպես միշտ, ուրախ էր, ասում էր, որ իր կարծիքն անփոփոխ է. “Երգում եմ հաճույքի համար”: Նիկը հաջողություն էր մաղթում Ռազմիկ Ամյանին, ով իր լավ ընկերն է:
Ռազմիկին մենք հանդիպեցինք հանդերձասենյակում: Իր “թիմի” հետ Ռազմիկը պատրաստվում էր ելույթին: Կոստյումը հագնելիս խորը շունչ քաշեց. “Երբ ենք վերջացնելու, գնամ տուն քնեմ:)”: Ռազմիկն ասաց, որ տրամադրությունը շատ բարձր է, բայց որեւէ նշան կամ կանխազգացում չի ստացել. “Գիշերը չեմ էլ քնել, որ երազ տեսնեի”:

Razmik Amyan
Բարձր տրամադրությամբ Ռազմիկ Ամյանը

Ռազմիկի հանդերձասենյակից դուրս գալուց հանդիպեցինք “Եվրատեսիլ”-ի “վետերան”   Անդրեին: “Apricoօօt stone”,- երգում էր Անդրեն ու ժպտում: Bravo.am-ի հետ զրույցում Անդրեն ասաց, որ իր համար կարեւորն երգն է. “Ես կատարողների մասին չեմ խոսում, ինձ շատ դուր եկավ “Apricօt stone” երգը”: Անդրեն ասաց, որ առաջին անգամ է հայտնում, թե որ երգն է հավանել, ապա հիշեց իր եւ Արմեն Մարտիրոսյանի համագործակցության մասին: :)

Andre
Անդրեն ետնաբեմում “Apricot stone” էր երգում

Ի դեպ , շատ բարձր էր նաեւ Արմեն Մարտիրոսյանի տրամադրությունը: Եվա Ռիվասի հանդերձասենյակի մոտ խոսում ու կատակում էին երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահակյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Իսկ ներսում Եվայի դիմահարդարմամբ եւ վարսահարդարմամբ էին զբաղվում գեղեցկության սրահներից մեկի աշխատակիցները:

Շենքի միջանցքներում շրջում էին սեւ եւ սպիտակ վերնաշապիկներով տղաներ: Սեվի վրա գրված էր Եվա Ռիվաս, սպիտակի վրա` “Հեյ”: Տղաներն ասացին, որ եկել են երկրպագելու իրենց սիրելի երգիչներին:

Հանդիպեցինք նաեւ Նադեժդա Սարգսյանին, ով նույնպես շատ ուրախ էր. “Էմմի ենք էլ են շատ լավ տրամադրված, եթե արդար լինի` ամեն ինչ լավ կլինի”: :)

Ի դեպ, արդարության մասին խոսելով, չենք կարող չանդրադառնալ այն շշուկներին, որոնք պտտվում էին քվեարկության ժամանակ. “SMS եմ գրում, չի հասնում”: “Իմն էլ: Տանից զանգեցին. չեն կարողանում քվեարկեն”:

Eva Rivas
Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին կներկայացնի Վալերիա Ծատուրյանը, նույն ինքը` Եվա Ռիվասը:

Պարզվեց, որ SMS-ներից շատերը տեղ են հասել քվեարկության ավարտից հետո, որին ի պատասխան բաժանորդները ստացան հաղորդագրություն, որում նշված էր, որ ձայնը չեն հաշվում. քվեարկությունն ավարտված է:

Այնուամենայնիվ, օրենքն օրենք է. քվեարկության համար նախատեսված է 15 րոպե, որի ավարտից հետո հայտարարվեց հաղթողի անունը: Ծրարը բացեցին Արշակյան քույրերը, ովքեր Լիս Ասսիայի, Անդրեի, Սիրուշոյի եւ Լուառա Հայրապետյանի պես եկել էին ողջունելու մասնակիցներին: Հիշեք, որ սա երգի մրցույթ է, ասացին քույրերն ու հայտարարեցին. “Հայաստանը “Եվրատեսիլ 2010”-ին կներկայացնի…. “Հայրենի հողից բերված ծիրանը: “Apricot stone”-ը կհնչի Օսլոյում. հաղթեց Եվա Ռիվասը”: :)

Inga and Anush
Ծրարը բացեցին Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը

Թե ինչ եղավ հետո, կարծում եմ, պարզ է. ոմանք ուրախացան, ոմանք տխրեցին, ոմանք էլ…
Շատ էր հուզվել Եվա Ռիվասը, ով իր տպավորությունների մասին խոսեց համերգին հաջորդած ասուլիսի ժամանակ:

Եվան ասաց, որ Ծիրանի կորիզը մեզ հաղթանակ կբերի, իսկ պրոդյուսեր Վալերի Սահարյանը պատմեց, որ Սփյուռքից շատ զանգեր է ստացել. “Բոլորն ասում են , որ երգը շատ լավն է, անպայման կքվեարկեն մեր օգտին :)”:

Valeri Saharyan and Eva Rivas
Վալերի Սահարյանն ու Եվա Ռիվասը ոգեւվորված են իրենց հաղթանակով

“Եվրատեսիլ”-ից բացի խոսեցին Եվա Ռիվասի անվան, անձնականի եւ հայերեն չիմանալու մասին: Պարզվեց, որ Եվա Ռիվասի անունը տատիկից է գալիս. “Իմ իրական անունն է Վալերիա Ծատուրյան”:

Եվան իր գեղեցկության համար առաջին հերթին շնորհակալ է ծնողներին: Անձնական կյանքի եւ սրտի մասին Եվա Ռիվասն ասաց, որ դեռ չի կարող խոսել. “Իմ անձնականը կախված է պայմանագրից. հիմա ես պատրաստվում եմ “Եվրատեսիլ”-ին, միգուցե հետո ես կխոսեմ նաեւ այդ մասին”:

Վալերի Սահարյանը հիշեցրեց, որ Եվա Ռիվասը կմնա Հայաստանում եւ կսովորի հայերեն :), իսկ Եվայի մայրն իրեն մեղավոր համարեց, որ դուստրը չգիտի հայերեն. “Պատճառը Ռուսաստանում բնակվելն է եւ ռուսների հետ շփումը”:

Մինչ դահլիճում ասուլիս էին տալիս Եվա Ռիվասն ու “Apricot stone”-ի անձնակազմը, ետնաբեմում երկրպագուներն Էմմիին ու Միհրանին թույլ չէին տալիս հեռանալ: “Հեյ” էին երգում եւ գրկախառնվում: Bravo.am-ի հետ զրույցում Էմին ասաց. “Մենք մեր հաղթանակը նվիրում ենք իրանց, “Հեեեեյ:)”, իսկ Միհրանը հավելեց. “Չկա, Հայաստանում արդարություն չկա”:

Միհրանն ասաց, որ էլ երբեք “Եվրատեսիլ”-ի համար չի գա Հայաստան. “Վերջ, էլ ինձ Հայաստան չեք տեսնի”: Ապա ժպիտով ավելացրեց. “Մեեեկա, մենք էսօր առաջինն էինք:)”:
Հանդիպեցինք նաեւ Ռազմիկ Ամյանին, ով, ինչպես միշտ, ժպտում էր: Ընկերներին հրաժեշտ տալով `Ռազմիկը շտապեց տուն` քնելու: :)

Emmy and Mihran
Էմմի եւ Միհրան. “Մեեեկա, մենք էսօր առաջինն էինք”

Իսկ ներսում լրագրողների եւ “Apricot stone”-ի անձնակազմի հարցուպատասխանը շարունակվեց մինչ կեսգիշեր, որի մասին, կարծում եմ, նույնպես տեղյակ եք (ասուլիսն ուղիղ հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ):

Թե ինչպիսին կլինի “Apricot stone”-ի ճակատագիրը Օսլույում, պարզ կլինի մայիսին, իսկ հիմա Bravo.am-ը հաջողություն է մաղթում Եվա Ռիվասին եւ “Apricot stone”-ին: :)

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին կներկայացնի Վալերիա Ծատուրյանը, նույն ինքը` Եվա Ռիվասը:

Հայաստանը “Եվրատեսիլ-2010”-ին կներկայացնի Վալերիա Ծատուրյանը, նույն ինքը` Եվա Ռիվասը:

Ռազմիկ Ամյանի պարային խումբը հանդերձարանում

Ռազմիկ Ամյանի պարային խումբը հանդերձարանում

Ռազմիկ Ամյանի խմբի պարուհի Իռեն Ուլիխանովան հանդերձարանում

Ռազմիկ Ամյանի խմբի պարուհի Իռեն Ուլիխանովան հանդերձարանում

“Եվրատեսիլ-2010”ի հայաստանյան նախընտրական փուլի հաղորդավարներ Խորեն Լեւոնյանն ու Գոհար Գասպարյանը

“Եվրատեսիլ-2010”ի հայաստանյան նախընտրական փուլի հաղորդավարներ Խորեն Լեւոնյանն ու Գոհար Գասպարյանը

Իր գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցավ “Եվրատեսիլ”-ի առաջին հաղթող Լիս Ասսիան

Իր գեղեցիկ կատարումներով ելույթ ունեցավ “Եվրատեսիլ”-ի առաջին հաղթող Լիս Ասսիան

Մարիա Կիզիրյանն ու Նիկ Էգիբյանը

Մարիա Կիզիրյանն ու Նիկ Էգիբյանը

Միհրանի եւ Էմմիի ելույթը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Միհրանի եւ Էմմիի ելույթը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Նիկ Էգիբյան. “ Իմ կարծիքն անփոփոխ է. Երգում եմ հաճույքի համար”

Նիկ Էգիբյան. “ Իմ կարծիքն անփոփոխ է. Երգում եմ հաճույքի համար”

Բարձր տրամադրությամբ Ռազմիկ Ամյանը

Բարձր տրամադրությամբ Ռազմիկ Ամյանը

Ռազմիկ Ամյանը հանդերձարանում

Ռազմիկ Ամյանը հանդերձարանում

Եվա Ռիվասին երկրպագող Սամվել Գրիգորյանը

Եվա Ռիվասին երկրպագող Սամվել Գրիգորյանը

Երգչուհի Սոֆի Մխեյանը եկել էր քաջալերելու իր ընկերներին

Երգչուհի Սոֆի Մխեյանը եկել էր քաջալերելու իր ընկերներին

Եվա Ռիվաս. “Ծիրանի կորիզը մեզ հաղթանակ կբերի”

Եվա Ռիվաս. “Ծիրանի կորիզը մեզ հաղթանակ կբերի”

Վալերի Սահարյանն ու Եվա Ռիվասը ոգեւվորված են իրենց հաղթանակով

Վալերի Սահարյանն ու Եվա Ռիվասը ոգեւվորված են իրենց հաղթանակով

Եվա Ռիվասի երկրպագուները շրջում էին շենքի միջանցքներում

Եվա Ռիվասի երկրպագուները շրջում էին շենքի միջանցքներում

“Apricot stone”-ը կհնչի Օսլոյում. հաղթեց Եվա Ռիվասը”

“Apricot stone”-ը կհնչի Օսլոյում. հաղթեց Եվա Ռիվասը”

Ծրարը բացեցին Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը

Ծրարը բացեցին Ինգա եւ Անուշ Արշակյան քույրերը

Ելույթի ժամանակ Անդրեի շապիկին գրված էր Eva Rivas

Ելույթի ժամանակ Անդրեի շապիկին գրված էր Eva Rivas

Անդրեն ետնաբեմում “Apricot stone” էր երգում

Անդրեն ետնաբեմում “Apricot stone” էր երգում

Արմեն Մարտիրոսյանի տրամադրությունը ողջ օրվա ընթացքում շատ բարձր էր

Արմեն Մարտիրոսյանի տրամադրությունը ողջ օրվա ընթացքում շատ բարձր էր

Ռազմիկ Ամյանի ելույթին է հետեւվում իր պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը

Ռազմիկ Ամյանի ելույթին է հետեւվում իր պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը

Էմմին իր փոքրիկ երկրպագուհուց ստանում է խաղալիք

Էմմին իր փոքրիկ երկրպագուհուց ստանում է խաղալիք

Էմմի եւ Միհրան. “Մեեեկա, մենք էսօր առաջինն էինք”

Էմմի եւ Միհրան. “Մեեեկա, մենք էսօր առաջինն էինք”

Էմմին, Միհրանն ու Ռազմիկ Ամյանը

Էմմին, Միհրանն ու Ռազմիկ Ամյանը

Էմմին ու Ռազմիկ Ամյանը միասին պարում են

Էմմին ու Ռազմիկ Ամյանը միասին պարում են

Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլի հաղթող

Եվա Ռիվասը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլի հաղթող

Գեղեցկության սրահներից մեկի աշխատակիցները զբաղվում են Եվայի դիմահարդարմամբ եւ վարսահարդարմամբ

Եվա Ռիվասի “Apricot stone”-ը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Եվա Ռիվասի “Apricot stone”-ը “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը ետնաբեմում

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը ետնաբեմում

Զարուհի Բաբայանն ու Սոֆի Դեւոյանը ներկա էին “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

Զարուհի Բաբայանն ու Սոֆի Դեւոյանը ներկա էին “Եվրատեսիլ-2010”-ի հայաստանյան նախընտրական փուլին

0
7209 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: