×


Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

Եվրատեսիլի զգեստը պատրաստման ընթացքում է Եվրատեսիլի պաշտոնական Eurovision.tv կայքում տեղադրվել է Եվա Ռիվասի հարցազրույցը, որը ձայնագրվել է նրա շրջայցի ընթացքում: Այս անգամ երգչուհին Բելգիայում է: Հայկական եկեղեցիներից մեկում նրան ոգեւորելու էին եկել երկրպագուները: Եկեղեցու բակում Եվան նրանց նվիրեց Apricot stone երգի կենդանի կատարումը եւ ծառեր տնկեց: “Իմ բոլոր այցելած վայրերում մեկ, երկու կամ երեք ծառեր եմ տնկել: Դա արդեն բարի ավանդույթ է դարձել: Եվրատեսիլից հետո եւս պատրաստում եմ ծառատունկ կատարել այլ երկրներում: Ես իսկապես շատ տպավորված եմ ու շատ հուզված: Իրոք չէի սպասում, որ նման ընդունելության կարժանանամ”, ասաց Եվա Ռիվասը իրեն դիմավորող երկրպագուներին: Eva Rivas “Շատ ուրախ եմ, որ ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերը աջակցում են ինձ: Հուսով եմ, որ միասին մենք կհաղթենք”, ավելացրեց երգչուհին: “Եվրատեսիլի պրոմո-արշավի ընթացքում ես արդեն այցելել եմ Հունաստան, Կիպրոս, Ուկրաինա, Ռուսաստան: Պատրաստվում եմ մեկնել նաեւ Հոլանդիա, Ֆրանսիա, Վրաստան ու մի քանի այլ երկրներ”, ասաց Եվա Ռիվասը: “Ես արդեն պատրաստ եմ: Լավ գիտեմ երգը ու կարող եմ կատարել այն: Կարծում եմ, այլ բանի կարիք չունեմ, միայն աջակցություն է պետք եւ վերջ”, ասաց Եվան հարցազրույցի ընթացքում: “Այս տարի մրցակցությունը շատ ուժեղ է, բայց ինձ համար ամենից կարեւորն այն է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը առաջին հերթին լավ մարդ է: Մի քանի մասնակիցների հետ արդեն հասցրել ենք ընկերանալ”, խոստովանեց Եվան: Երբ Եվային հարցրեցին Եվրատեսիլի ելույթի համար նախատեսված զգեստի մասին, նա ասաց, որ այն դեռեւս պատրաստման ընթացքում Է: Նա նշեց, որ զգեստը ոչ թե շքեղ, այլ սովորական ու ճաշակով է լինելու: “Այժմ Մոսկվայում իմ պրոդյուսերը զբաղվում է շոու ծրագրի նախապատրաստական աշխատանքներով: Դեռ տեղյակ չեմ`  ինչ է տեղի ունենալու բեմի վրա: Բայց համոզված եմ, որ ամեն ինչ շատ հետաքրքիր է լինելու”, ավելացրեց Եվան: Խոսելով Եվրատեսիլի մասին` Եվան ասաց. “Ես Եվրատեսիլի մոլի երկրպագու չեմ, բայց ամեն տարի ընտանիքիս հետ հետեւում եմ մրցույթին: Շատ հետաքրքիր ու հաճելի է նոր երգեր եւ նոր դեմքեր տեսնել: Երբ երեխա էի, կարծես փոքրիկ երազանք լիներ ինձ համար: Մտածում էի, որ միգուցե կգա մի օր, ու ես էլ կմասնակցեմ այս մրցույթին ու կներկայացնեմ հայրենիքս: Երազանքս իրականացավ, ու ես շատ երջանիկ եմ”: Պատրաստեց` Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին