×


Eva Rivas

Եվա Ռիվաս

Երգչուհին գոհ է իր առաջին փորձից Օսլոյում Մայիսի 18-ին Օսլոյում կայացավ “Եվրատեսիլ 2010”-ում Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երաժշտական համարի առաջին փորձը: Փորձի ժամանակ բեմի կենտրոնում տեղադրված էր մեծ ծառ եւ ծիրանի կորիզ: Մնացած մանրամասները երգչուհին գաղտնի է պահում մինչեւ կիսաեզրափակիչ փուլը: Եվան խոստանում է, որ հանդիսատեսին անակնկալ է սպասում: Փորձից անմիջապես հետո Եվա Ռիվասը հարցազրույց է տվել escotoday.com կայքին: “Շատ հուզված եմ, այնքան մարդ է հավաքվել այստեղ: Երգիչները ներկայացնում են իրենց կատարումները, եւ բոլոր երգերն էլ լավն են: Իմ առաջին փորձը բեմի վրա հոյակապ անցավ, տրամադրությունս շատ բարձր է”,- ասաց Եվան: escotoday.com կայքի լրագրող Ռասել Դեւիսը նշեց, որ առաջին փորձը ջերմ արձագանք ստացավ հավաքվածների կողմից, ու մարդիկ արդեն նույնիսկ խոսում են, որ հենց Հայաստանի ներկայացուցիչն է հաղթող ճանաչվելու: “Եվրատեսիլի բոլոր մասնակիցներն, այդ թվում նաեւ ես, ուզում ենք հաղթել, բայց իմ նպատակը հաղթանակը չէ, այլ իմ երկիրը ներկայացնելն է ամենաբարձր մակարդակի վրա: Ուզում եմ վերադառնալ Հայաստան ու համոզված լինել, որ բոլորը տպավորված են իմ ելույթով”,- նշեց Եվան: “Եվրատեսիլ” երգի մրցույթում նախորդ տարիներին Հայաստանը ներկայացնող կատարողները բարձր տեղեր են գրավել լավագույն տասնյակում: Եվան նշեց, որ այդ գործոնն իր վրա ճնշում չի գործադրում, քանի որ “ես գիտեմ, որ մյուսներից վատը չեմ, իսկ միգուցե նաեւ ավելի լավն եմ, բայց համոզված եմ, որ արդյունքս ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիներին զբաղեցրած տեղերը”: Հարցազրույցի ընթացքում Եվա Ռիվասը անկեղծացավ ու խոստովանեց, որ իր երկար վարսերը կեղծամ չեն, ու մի քանի օր առաջ նա նույնիսկ մի փոքր կարճացրել է դրանք: Եվան պատմեց իր դաջվածքի մասին. “Դաջվածքս թիթեռ է եւ իմ դիմագծերով փերի, բայց այն ցույց չեմ տա հիմա, միգուցե ուրիշ անգամ ու այլ վայրում”: “Բարձր տրամադրություն եմ ցանկանում բոլորին ու կոչ անում քվեարկել լավագույնի օգտին”,- ավելացրեց երգչուհին: Աղբյուրը` escotoday.com Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW