×


Եվա Ռիվաս

Եվա Ռիվաս

“Apricot stone”-ը հնչեց Mezzo-ում Ասում են` նա կարող է “Եվրատեսիլը” բերել Հայաստան: “Նա”-երից մեկն էլ Եվա Ռիվասն է: Այսօր Mezzo ակումբում տեղի ունեցավ երգչուհու “Apricot stone” /“Ծիրանի կորիզ”/ երգի շնորհանդեսը, որով էլ նա հանդես կգա պետրվարի 14-ին կայանալիք` “Եվրատեսիլ-2010” երգի միջազգային մրցույթի հայաստանյան  նախընտրական փուլին: Եվա Ռիվաս “Apricot stone”-ի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է,   խոսքերը գրել է պոետ-երգահան Կարեն Կավալերյանը, ով “Եվրատեսիլ”-ում հնչած արդեն 6 երգի հեղինակ է, այդ թվում “Եվրատեսիլ-2007”-ին Հայկոյի ներկայացրած “Any time you need”, 2006-ին Դիմա Բիլանի կատարմամբ հնչած “Never let you go” եւ 2008-ին Անի Լորակի “Shady Lady” երգերի: Ստեղծագործության գործիքավորումը կատարել է Մուրզոն` Արա Թորոսյանը: Որպես բեք-վոկալ հանդես են գալու Տիգրան Պետրոսյանն ու Գոգա Խաչատրյանը, եթե Ռազմիկ Ամյանն էլ չհաղթելու դեպքում համաձայնի այդ դերում հանդես գալ, մեծ սիրով կընդունեն: Շշուկներ կան, որ դուդուկահարն էլ Ջիվան Գասպարյանն է լինելու, բայց այդ մասին դեռ բացահայտ չեն խոսում: Եվա Ռիվասի պրոդյուսերն է “Արմենիա փրոդաքշն” պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը, ով էլ Mezzo ակումբում վարեց  երգի շնորհանդեսը: Lis Asien and Valeri Saharyan “Եթե ինչ-որ մեկը համարձակվի ասել` Եվան հայ չէ, կթքեմ երեսին: Ամեն ինչ կանենք, որ փայլուն ձայն հնչի: Շոուն կլինի Օսլոյում, մեր պատմությունն ուրիշ է.  14-ին լավ երգ ենք ներկայացնելու”,- ասաց Վալերի Սահարյանը: “Պատրաստ եմ պատվով ելույթ ունենալ, անգամ հենց վաղն ու Օսլոյում: Կմասնակցեմ ու կհաղթեմ: Մրցակիցներիս հավասար եմ գնահատում, իմ գործը լավ երգելն է, ոչ թե ուրիշների երգերը լսելը”,- ասաց Եվա Ռիվասը: Եվային աջակցելու եւ ոգեշնչելու էր եկել նաեւ “Եվրատեսիլ” մրցույթի առաջին հաղթողը` արդեն 76-ամյա Լիս Ասիեն: “Երբ Եվայի ձայնը լսում եմ, արտասվելու ցանկություն է առաջանում, hրաշալի երգչուհի է”,- ասաց նա: Eva Rivas Եվան եւս մեկ անգամ շեշտեց իր հայկական արմատները: “Ես կարող եմ խոսալ հայերեն, հասկանում եմ, բայց ամաչում եմ, որովհետեւ 100 տոկոս չգիտեմ: Այստեղ եմ ապրելու, մի ամսում կսովորեմ”,- ասաց Եվա Ռիվասը` Վալերիա Րեշոտնիկովա-Ծատուրյանը: Երգը ճիշտ կատարելուն օգնել է նաեւ Հայաստանի ժողովրդական երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը: Նա եւս իր բարեմաղթանքներն հղեց Եվային: Ruben Matevosyan “Apricot stone”-ի շնորհանդեսին ներկա էին Սյուզան Մարգարյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Հրանտ Թոխատյանը, Արա Գեւորգյանը, Մրոն` Արսեն Գրիգորյանը, Սամվել Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանը: “Dorians” ռոք-խումբն էլ է Եվայի կողքին: Եվան “Եվրատեսիլի” ապրանք է “Երգը շատ սիրուն է, հիշվող, եվրոպական: Այդքան որ ասում են հայկական… Մոռացեք, պետք է հասկանալ` ուր է գնում այս երգը: Կոպիտ ասած` “Եվրատեսիլի” ապրանք է: Հնգյակում հաստատ կլինենք: Էմմի/Միհրան դուետն էլ, Ռազմիկ Ամյանն էլ, Եվա Ռիվասն էլ արժանի են հաղթելու, ով էլ լինի, պետք է կողքին լինենք”,- ասաց Նունե Եսայանը: Nune Yesayan Ավո Խալաթյանի համար մեծ գործոն է, որ Եվա Ռիվասը գեղեցիկ է. “Ողջ աշխարհը կտեսնի` ինչ սիրուն աղջիկներ ունենք մենք` հայերս: Երգն էլ շատ լավն է: Բրավո Եվային, բրավո կազմակերպիչներին (Bravo.am :))”: Ի դեպ, Եվա Ռիվասը 22 տարեկան է, ծնվել է Ռոստով քաղաքում: Մասնակցել է ՙ5 աստղ՚, ՙՀայաստանի տարվա երգ՚, ՙՌոստովի Ոսկե ձայն՚ մրցույթներին, որտեղ  արժանացել է տիտղոսների: 5 տարի շարունակ ռուսական շոու-բիզնեսում հանդես գալուց հետո երգչուհին այս տարի նկարահանեց իր առաջին հայկական տեսահոլովակը` Սայաթ-Նովայի ՙԹամամ աշխարհ՚ երգի հիման վրա:  Եվան նաեւ մոդել է, 13 տարեկանում, ունենալով 180 սմ հասակ, բացառության կարգով մասնակցել է “Ռոստովի գեղեցկուհի” մեծահասակների մրցույթին եւ արժանացել “Միսս Տաղանդ” կոչմանը: Տվյալ պահին կատարվում է “Apricot stone” երգի տեսահոլովակի սցենարի մշակումը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին