×


Ամառային FASHION

Exodus

«Ամեն ինչի գնով հայտնի դառնալու նպատակ չունենք» :) Հուլիսի 25-ին «Ուլիխանյան» ակումբում ռեգգի երաժշտությունն էր տիրում. նորաստեղծ «Exodus» բենդը թվով երկրորդ համերգն էր տալիս: Հինգ անդամից  կազմված երկրորդ հայկական ռեգգի խմբի անդամները` Դավիթը, Լեւոնը, Զարեհը, Նարեկը եւ Հակոբը միավորվել են, իրենց խոսքերով, սիրած երաժշտությունը մատուցելու համար ու ամեն ինչի գնով հայտնի դառնալու նպատակ չունեն :). «Ռեգգի խումբ հավաքելը մի քիչ դժվար է, ոչ թե պրոֆեսիոնալ երաժիշտներն են քիչ, այլ այս ոճին քչերն են ծանոթ: Կարող է շատ լավ նվագի, բայց ռեգգիի մեջ իրեն չգտնի: Մոտ 7 ամիս մեր կազմն ենք հավաքում ու փորձեր ենք անում»,- ասացին նրանք: «Exodus» ռեգգի խմբի համերգին Խմբի անդամներն իրենք են գրում երգերը, նաեւ Bob Marley-ի երգացանկի հայտնի երգերից են կատարում: Երգում են անգլերեն, ինչպես իրենք են նշում. «Երաժշտության մեջ լեզուն կապ չունի, կարող ենք անծանոթ լեզվով երգել, բայց մի հայերեն երգ էլ ունենք. կոչվում է «Մի նայիր դու հետ»: Խումբը պատրաստվում է երգեր ձայնագրել, նպատակ ունի բացօթյա համերգների մասնակցել Կիթառահար-վոկալիստ Հակոբը կարծում է, որ ռեգգին հոգեւոր երաժշտություն է, դատարկ երեւույթների մասին չէ. «Հանդիսատեսին ոչ թե հոգեւոր սնունդ ենք տալիս, այլ ուզում ենք մեր երգածի գոնե 5 տոկոսը վերցնեն իրենց, երգում ենք սիրո, խաղաղության, Աստծու, մերձավորի մասին», - ասաց նա ու ավելացրեց, որ «Exodus» անվանմանը Հին Կտակարանում ենք հանդիպում, Բոբ Մարլիի երգերից մեկն էլ այդպես է կոչվում: :) Կիթառահար-վոկալիստ Հակոբը կարծում է, որ ռեգգին հոգեւոր երաժշտություն է, դատարկ երեւույթների մասին չէ «Exodus»-ը երեկոյի ընթացքում կատարեց 11 երգ. «Բացի ընկերներից եկել են ընկերների ընկերները, անծանոթ մարդիկ, որոնք մեր պոստերն են տեսել, որոշել են ներկա լինել: Հանդիսատեսը գնալով շատանում է: Հաճելի կլինի, որ մեզ շատ մարդ լսի ու ճանաչի, բայց ամեն ինչի գնով հայտնի դառնալու նպատակ չունենք: Սկզբում ռեգգին զուտ մեր հաճույքի համար էինք նվագում, բայց հետո Կոնսերվատորիայից երաժիշտներ էին գալիս մեզ լսելու, որը պարտավորեցնում էր ավելի լավ մատուցելու մեր երաժշտությունը»,- ասաց Հակոբը: Խմբի անդամներն իրենք են գրում երգերը, նաեւ Bob Marley-ի երգացանկի հայտնի երգերից են կատարում Հետագայում խումբը պատրաստվում է երգեր ձայնագրել, նպատակ ունի բացօթյա համերգների մասնակցել. «Առաջարկները դեռ քիչ են, քանի որ չեն ճանաչում ու ձայնագրված երգեր են ուզում լսել, իսկ մենք դեռ նոր ենք սկսել մեր երգերը ձայնագրել. «Ռեինկարնացիա»-ն առաջին հայկական ռեգգի խումբն է, մենք երկրորդն ենք: Ի դեպ, քանի որ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում եմ սովորում, 2 տարի առաջ «Ռեինկարնացիա»-ի Ռոլանդի մասին ֆիլմ եմ նկարել::) Նրանք Հայաստանում լավ իմաստով մասսայականացրեցին ռեգգի ոճը: Չնայած այս ոճի ասելիքը նույնն է, իրենցից շատ բան չենք վերցրել, ավելի շատ Բոբ Մարլիի երաժշտություն ենք լսում ու գնահատում ու քավեր երգեր ենք կատարում»,- նշեց խմբի կիթառահար-վոկալիստը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta-ի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW