26 Փետրվար 10
“Flying scooters”
 
 
0
Ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում :)

Փետրվարի 26-ին Ռուս-հայկական համալսարանի բակում մարզասեր ուսանողները մասնակցում էին “Flying scooters” շոու-մրցույթին: Bravo.am-ը ձեզ արդեն պատմել է նախորդ օրվա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած նմանատիպ մրցույթի մասին: Այս անգամ ռետինե գնդակների փոխարեն ուսանողները մրցում էին, ժողովրդական լեզվով ասած, սամակատներով: :)

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ
“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում


Մրցույթը նախաձեռնել էին բուհի ակտիվիստ-ուսանողները Red Bull ընկերության  աջակցությամբ: Կազմակերպիչներից Նորայր Քոչարյանը նշեց, որ մրցույթները կազմակերպում են դասամիջոցներին կամ դասերից հետո, որ չխանգարեն դասերին. “Մինչև այսօր բողոքներ չեն եղել դասախոսների կողմից, հուսանք` չեն էլ լինի: :) Հաջորդ խաղերը կազմակերպելու ենք լսարաններում, նկարչական մրցույթ կլինի, որի ժամանակ ուսանողները կնկարեն այն, ինչ նկարում են սեղաններին ու գրատախտակներին, բայց, իհարկե, թղթերի վրա: Ժյուրին կընտրի ամենածիծաղելի ու օրիգինալ նկարները”: :)

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթի առաջին մրցանակակիրը
“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթի առաջին մրցանակակիրը


“Flying scooters” սպորտային մրցութին մասնակցում էին մոտ 20 ուսանողներ, այս անգամ նաեւ 2 աղջիկներ կային նրանց թվում: Բազմաթիվ աղջիկներ էլ երկրպագուների կարգավիճակում էին. եկել էին ոգեւորելու իրենց համակուրսեցիներին: :) Նույն բուհի Տուրիզմի ֆակուլտետի ուսանողուհիներից Աննան ասաց, որ մրցույթը հետաքրքիր ժամանցային տարբերակ է. “Ուրախանում ենք ընկերներով, շատ հավես է անցնում: Տեսանք համալսարանի բակում է, տուն գնալու փոխարեն որոշեցինք կողքից նայել, ոգեւորել մեր ընկերներին”:

Ուսանողները մրցում էին սամակատներով
Ուսանողները մրցում էին սամակատներով


Մասնակիցները փորձում էին ամենաառաջինը հատել վերջնագիծը: Ոմանց մոտ ստացվում էր հաղթահարել փուլերը, ոմանք էլ կեսից ընկնում էին: Եզրափակչում պայքարն այնքան թեժ էր, որ հաղթող Վահանը նույնիսկ վնասեց ձեռքը, բայց կարողացավ արժանանալ առաջին մրցանակին. “Սպորտի մեծ սիրահար եմ, զբաղվել եմ ֆուտբոլով: Մրցակիցներս արժանի էին, բայց ուրախ եմ, որ հաղթեցի բոլորին”, - ասաց ապագա կառավարիչը: :)

Առաջին մրցանակակիրն արժանացավ այն սամակատին, որով հաղթել էր, նաեւ հնարավորություն ստացավ մեկօրյա հանգիստ անցկացնել ժամանցային կենտրոններից մեկում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Սլավոնական համալսարանի աղջիկները երկրպագուհիների կարգավիճակում

Սլավոնական համալսարանի աղջիկները երկրպագուհիների կարգավիճակում

Ուսանողները մրցում էին սամակատներով

Ուսանողները մրցում էին սամակատներով

Մրցույթին 2 աղջիկներ եւս մասնակցում էին

Մրցույթին 2 աղջիկներ եւս մասնակցում էին

Մրցույթի աջակիցն էր Red Bull ընկերությունը

Մրցույթի աջակիցն էր Red Bull ընկերությունը

Ուսանողները մրցում էին սամակատներով

Ուսանողները մրցում էին սամակատներով

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթի առաջին մրցանակակիրը

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթի առաջին մրցանակակիրը

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում

Ուսանողները մրցում էին սամակատներով

Ուսանողները մրցում էին սամակատներով

Ուսանողները մրցում էին սամակատներով

Ուսանողները մրցում էին սամակատներով

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում

Ուսանողները մրցում էին սամակատներով

Ուսանողները մրցում էին սամակատներով

Ուսանողները ոգեւորում էին իրենց ընկերներին

Ուսանողները ոգեւորում էին իրենց ընկերներին

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում

“Flying scooters” ժամանցային շոու-մրցույթ Սլավոնական համալսարանում

0
1327 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: