×


Ֆորշ

Ֆորշ

Երգիչը հանդես եկավ իր Re Minour խմբի հետ :) Ապրիլի 17-ին “Ulikhanyan” ակումբում երեւանյան բարձր տրամադրություն էր, սեր ու սիրո փիլիսոփայություն ֆորշյան մեկնաբանությամբ: Ֆորշը հանդես եկավ իր ղեկավարած  Re Minour խմբի հետ, կատարեց մի շարք երգեր, ջութակ ու շրթհարմոն նվագեց::) Forsh Bravo.am-ի հետ զրույցում Ֆորշն ասաց, որ կանցկացնեն ոչ թե համերգ, այլ երեկո, որի ընթացքում կարող է լինել նաեւ շփում հանդիսատեսի հետ. “Իհարկե, եթե նրանք ցանկանան` սիրով:)”: Երգիչը նշեց, որ երեկոյի ծրագիրը վաղուց են կատարում. “Կարելի է ասել` այն դարձել է Re Minour-ի այցեքարտը, բայց ամեն անգամ փոփոխություններ է կատարվում, բեմում իմպրովիզներ են լինում, երգերի հերթականությունն էլ  որոշվում է տեղում` կախված հանդիսատեսի տրամադրությունից ու մթնոլորտից”: Forsh Ի դեպ, ակումբում տրամադրության կտրուկ բարձրացում նկատվեց հատկապես այն ժամանակ, երբ Ֆորշը կատարեց իր նոր ձայնասկավառակի` “Երեւանը մենք ենք”-ի համանուն երգը:Երեկոյի ներկաներն էլ այդ ժամանակ իրենց ջերմ ծափերով ապացուցեցին, որ Ֆորշը ճիշտ է` “Երեւանը տուն ու շենք չէ, Երեւանը մենք ենք…”:): Forsh Նոր ձայնասկավառակից Ֆորշը կատարեց նաեւ “Ազատության անունն է սեր” երգը: Իսկ մեզ հետ զրույցում, խոսելով իր ստեղծագործական հետագա քայլերից, ասաց, որ ձայնասկավառակի թողարկումից հետո մեկ շաբաթ է, ինչ շունչ է քաշում. “Աշխատանքները տեւեցին 2,5 տարի…”: Forsh Երգիչը շատ է ուզում տեսահոլովակ նկարահանել “Երեւանը մենք ենք” երգի հիման վրա, բայց, հասկանալի պատճառներով, այն դեռ լոկ ցանկություն է: Իսկ “ինչ արձագանքներ կան ձայնասկավառակից” հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. “Դեռ ոչինչ չեմ լսել …”: Ֆորշը խոսեց նաեւ օրիգինալ ու կեղծված ձայնասկավառակներից. “Մենք չենք կարող բռնել կեղծողի ձեռքն ու ասել, որ չանի նման բան, դրա համար համապատասխան մարդիկ են պետք, իսկ հասարակությունը պետք է օրիգինալը տարբերի կեղծից ու երկուսի մեջ ընտրություն կատարի”: Forsh Հյուրախաղերի մասին խոսելով` երգիչն ասաց, որ ամեն ինչ կախված է հրավիրող կողմից, իսկ մեծ համերգի ծրագրեր դեռ չունի: Այժմ երգչի կենդանի կատարումները լսել ցանկացողները կարող են այցելել “Առագաստ” սրճարան, որտեղ ամեն ուրբաթ ու կիրակի ելույթ է ունենում Ֆորշը` իր խմբի ուղեկցությամբ: Forsh Ի դեպ, Re Minour-ի մասին. խումբը ստեղծվել է 1995թ-ին ու հետագայում կազմային փոփոխությունների ենթարկվել. “Խմբի հին կազմից այսօր մեզ հետ են Գուրգենն ու Կարենը, մյուսները գլուբուսի տարբեր ծայրերում են”,-ասաց Ֆորշը: Այժմ Re Minour–ը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Վահագն Հակոբյան /ստեղնաշարային գործիքներ/ Գուրգեն Ամիրյան /բաս/ Արտակ Ներսիսյան /բեք վոկալ, կիթառ եւ շրթհարմոն/ Կարեն Մկրտչյան /սաքսոֆոն/ Ալեքսանդր Գրիգորյան /հարվածային գործիքներ/ Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին