19 Հոկտեմբեր 09
Շուտով Գարիկի եւ “Հայ թիմի” նոր CD-ն
 
 
0
Գարիկը ռոքը, ռեփը, բլյուզը խառնել է իրար

Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան ժամը 23.30 Գարիկը “32 ատամ”-ցիներով եւ Միշոն` “Հայ թիմ”-ով հավաքվել էին “Մեգալոտ” ձայնագրման ստուդիայում` Գարիկի եւ “Հայ թիմ”-ի համատեղ, "Inquam" կոչվող ալբոմի վերջին թրեքը ձայնագրելու:

“Ռոքին, կիթառին ավելացրել ենք ռեփը: Չէի մտածում, որ կարող եմ երազանքս իրականացնել, որովհետեւ չգիտեի` ում հետ ու ոնց: Հետո զգացի, որ “ոնցը” կարողանում եմ,  ու ճանաչեցի “ում”-երին: Միանգամից առաջարկեցի, փորձեցինք, ստացվեց, ոգեւորվեցինք: Գիտեի, որ կստացվի: Էն երաժշտությունը, որ ես եմ ստանում, ու էն ռեփը, որ տղեքն են կարում գրել, միացրել ենք իրար ու ստացել սա”,- ասաց Գարիկը, ով, ի դեպ, համագործակցում է նաեւ Music of Armenia կազմակերպության հետ:

Միշոն եւ Գարիկը ստուդիայում
Միշոն եւ Գարիկը ստուդիայում


Ձայնասկավառակում 12 երգ է լինելու, բոլոր երգերի գործիքավորումը Գարիկինն է, ալբոմի պատրաստմանը Գարիկից բացի մասնակցել են Միշոն, Սաշը եւ Համոն “Հայ թիմ”-ից, իր մեծ ավանդն է ունեցել նաեւ Արամ mp3-ն: 2 երգերի ձայնագրման ընթացքում համագործակցել եմ նաեւ DJ Սերժոյի հետ:

Գարիկը 8-րդ դասարանից սկսել է “բզբզալ” կիթառով: Ռոք-երաժշտություն լսելով է մեծացել  ու կրում է ռոք-խմբերի ազդեցություն: “Ինձ լավ կիթառահար չեմ համարում: Շատ եմ չարչարվել սրա վրա, մատերս ցավացրել, նոտա չգիտեմ”,- ասաց Գարիկը: 

Գարիկ. “Տղեքը ռեփեր են, բայց ընդհանուր ճաշակով տղեք են, ռոք են լսում”

Ձայնագրությունն ուրախ է անցնում
Ձայնագրությունն ուրախ է անցնում


““Հայ թիմ”-ի հետ ծանոթացել եմ, երբ առաջին անգամ նրանց հրավիրեցինք “32 ատամ”: Դրանից մի 6-7 ամիս հետո Համոյին առաջարկեցի, երգեց, շատ հաջող ստացվեց, ու որոշեցինք կանգ չառնել: Տղեքը ռեփեր են, բայց ընդհանուր ճաշակով տղեք են, ռոք են լսում: Մենք բենդ չենք, սա ուղղակի պրոեկտ է: Հետագայում ռեփի ու ռոքի համադրությամբ առաջ չեմ գնա: Սոլո-ալբոմ եմ ուզում, մենակ ես կերգեմ, ռեփի մասը չի լինի: Դա այն է, ինչ սիրում եմ ”,- ասաց Գարիկը:

“Միշոն բլյուզի տակ ռեփ ա կարդում”

“Ալբոմի բոնուս-թրեքը բլյուզ ա: Ես բլյուզի մեջ չկամ, եսիմ ոնց եմ նվագել: Պրոստո Արամ mp3-ն  բլյուզի մեջ ա, իր համար գրեցինք: Համադրել ենք բլյուզն ու ռեփը:  Աշխարհն էլ չի իմանում, որ բլյուզի տակ կարա ռեփ լինի:  Չես պատկերացնի` ոնց կարելի ա էդ ռիթմի տակ կարդալ: Միշոն ասաց, ես էսի կարամ անեմ, կտենաս, կեթամ կմտածեմ, կանեմ:  Ու ընենց լավ ռիթմ ա ստացել, ապշած  ենք”,- ասաց Գարիկը:

“Շոգ է, գիշեր/ Քաղաքը իմ նման հոգնել ա, բայց թաքցրել ա”… Բլյուզ է երգում Արամ mp3-ն: “Ամեն ինչ սեւ-սպիտակ ա / սաղ գունազրկվել ա/ քաղաքը զզվցրել ա”… Միշոն բլյուզի ռիթմի տակ ռեփ է կարդում:

Գարիկը խմբագրում է տեքստը
Գարիկը խմբագրում է տեքստը


“Գարիկը իմ ընկերն էր արդեն էդ ժամանակ, գործնական առաջարկ չէր: Միտքը ինձ էլ գայթակղեց, էքսպերիմենտներ շատ եմ սիրում:  Էս ալբոմում գործեր կան, որ մենակ մինուսով լսես, ռեփով չես պատկերացնի: Ես հենց տենց բարդություններ եմ սիրում: Շատ թույն ա, գիտեի, որ շատ կայֆ էր ստացվելու, որովհետեւ սիրում եմ խնդիրներ, որոնց լուծումը չի երեւում: Ջարդած ռիթմեր, ռոքային հարմոնիա, վրայից ռեփը ուղղակի անպատկերացնելի էր, դրանով էլ համով ստացվեց”,- ասաց Միշոն: 

Գարիկն ասաց, որ, իր հաշվարկներով, ձայնասկավառակը պատրաստ կլինի հոկտեմբերի վերջին, իսկ մի ամսից կարող ենք դիտել երգերից մեկի հիման վրա նկարահանվող տեսահոլովակը:

Հեղինակ` Լիլիթ Բաբայան
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի


 
 
Գարիկը եւ Միշոն

Գարիկը եւ Միշոն

0
2905 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: