×


Գարիկի ու Միշոյի Inquam-ը

Գարիկն ու Միշոն “ասում են” :)

Կայացավ “Inquam” CD-ի շնորհանդեսը Նոյեմբերի 21-ին “32” ակումբը լի էր Գարիկի ու Միշոյի երկրպագուներով: Կայացավ “Inquam” CD-ի շնորհանդեսը: Հայաստանում առաջին ալտերնատիվ ռոք եւ հիփ-հոփ ոճում ալբոմում զետեղված է 11 երգ եւ մեկ բոնուս տրեկ: Ռոքի, ռեփի եւ բլյուզի համադրությամբ Գարիկի ու Միշոյի նոր ալբոմի երգերի գործիքավորումը Գարիկինն է: “Inquam”-ը լատիներենից թարգմանաբար նշանակում է “ես ասում եմ”: Գարիկն ու Միշոն պատմեցին “Inquam”-ի մասին “Ռոքին, կիթառին ավելացրել ենք ռեփը: Չէի մտածում, որ կարող եմ երազանքս իրականացնել, որովհետեւ չգիտեի` ում հետ ու ոնց: Հետո զգացի, որ “ոնցը” կարողանում եմ, ու ճանաչեցի “ում”-երին: Միանգամից առաջարկեցի, փորձեցինք, ստացվեց, ոգեւորվեցինք: Գիտեի, որ կստացվի: Էն երաժշտությունը, որ ես եմ ստանում, ու էն ռեփը, որ տղեքն են կարողանում գրել, միացրել ենք իրար ու ստացել սա: Ալբոմը վերջնական լսում էինք, զգացինք, որ բոլոր երգերով էլ ինչ-որ բան ասում ենք, դրա համար “Inquam” անվանեցինք”,- ասաց Գարիկը: Փոքրիկ երկրպագուները գրոհում են Գարիկին ու Միշոյին Միշոն համարում է, որ Հայաստանի երաժշտական պատմության մեջ “Inquam”-ով որակյալ երաժշտություն են ներմուծել: “Գարիկի հետ ամեն ինչ` ռոք, ռեփ, բլյուզ, “խառնել” ենք իրար: Հիփ-հոփը ապահովել ենք մենք, ռոքը` Գարիկը: Գարիկը էն ռոքերն է, որ ասելիք ունի, ոչ թե կիթառի տակ ինչ-որ տեքստ է ասում, այլ իր հոգեհարազատ երգի միջոցով ինչ-որ բան է փոխանցում: Շատ հետաքրքիր CD ենք ստացել”,- ասաց Միշոն: Միշոն Inquam-ի շնորհանդեսին “Գարիկը ռոքի մեջ էփված մարդ է”. Միշո Միշոն Գարիկին լավ ճաշակի տեր մարդ է համարում, հումորը` իդեալական: Ռոք էլ սիրում է. “Գարիկը ռոքի մեջ էփված մարդ է: Չի ընկնում օրենքների ետեւից, որ տեքստը գրական լինի: Ռոք ա, բողոք ա, ինչ բառ պետք ա, օգտագործում ա, ու ստացվում է որակյալ անկեղծ ռոք”: Ձայնասկավառակի բոնուս տրեկը հատուկ Արամ mp3-ի համար է գրվել: “ Բոնուս-թրեքը բլյուզ ա: Ես բլյուզի մեջ չկամ, եսիմ ոնց եմ նվագել: Պրոստո Արամ mp3-ն բլյուզի մեջ ա, իր համար գրեցինք: Համադրել ենք բլյուզն ու ռեփը: Աշխարհն էլ չի իմանում, որ բլյուզի տակ կարա ռեփ լինի: Չես պատկերացնի` ոնց կարելի ա էդ ռիթմի տակ կարդալ: Միշոն ասաց, ես էսի կարամ անեմ, կտենաս, կեթամ կմտածեմ, կանեմ: Ու ընենց լավ ռիթմ ա ստացել, ապշած ենք”,- ասաց Գարիկը: Գարիկն ու Վաչեն “Ցանկացած նոր նախագիծ, որ առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում, ողջունում եմ: Կլինեն բացասական ու դրական կարծիքներ: Պետք է լիցքավորվել միայն դրական էներգիայով` սպասելով, որ կլինի ավելի լավ: Երաժշտական տարբեր ոճերի մուտքը Հայաստան ողջունում եմ, տվյալ դեպքում ռոք -ռեպ շատ ձեւավորված է արտասահմանում, լավ հաջողություններ է ունենալու”,- ասաց Արամ mp3-ն : “32 ատամցի” Վաչեն զարմացած է Գարիկի տաղանդով. “Հիացած եմ, Գարիկը երկու ոլորտներում էլ շատ լավն է: Բոլորից շուտ եմ ձեռք բերել ալբոմը ու երկու օր է անընդհատ լսում եմ, վերջն է,- ասաց Վաչեն: Վաչեն “32 ատամ”-ից` շրջապատված երկրպագուներով “32 ատամցի” Կարեն Բաբաջանյանին հումորիստ Գարիկին է ավելի շատ համակրում: “Գարիկը ասաց, որ դիսկը կլսեմ, երբ ամեն ինչ պատրաստ լինի: Օրը եկել է, ու Գարիկը անհամբեր սպասում է իմ կարծիքին:): Ընթացքից տեղյակ չեմ, հիմա պետք է գնամ գնեմ: Բա որ մենք չգնենք, ով պետք է գնի”,- կատակում է Կարենը: Հաղորդավար, երգիչ, դերասան Արսենն Գրիգորյանին Գարիկը երգ է նվիրել: “Ինչի մեջ Գարիկի մատը խառն է, ենթադրում է որակ: Շատ եմ սիրում իր գործերը: Իմ հաջորդ սինգլն է ինքը գրել. փոփ-ռոք է` 6/8 ոճում:) : Մինչեւ Նոր տարի կլինի”,- ասաց Արսեն Գրիգորյանը: “Inquam” տոնական տորթը Դիջեյ Սերժոն էլ է հավանել Գարիկի ու Միշոյի նոր ձայնասկավառակը: “Մի գործով մասնակցել եմ “Inquam”-ին: Նման էքսպերիմենտներ պետք են, ես էլ շատ եմ սիրում”: “10 անգամից ավել նույն մարդու հետ չեմ նկարվում”,- ասում են Գարիկն ու Միշոն ու դիմադրում երկրպագուհիների “գրոհներին”:): “Կյանքս, կյանքս, կյանքս, շատ եմ սիրում ձեզ”, - սիրո խոստովանություն էին անում Գարիկին ու Միշոյին աղջիկները: Հեղինակ` Լիլիթ Բաբայան Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին