07 Feb 2010
Տպել Տպել
 
Gaucho

Արգենտինական խոհանոց Երեւանում

Փետրվարի 6-ին Երեւանում բացվեց առաջին steakhouse-ը: Gaucho-ի մուտքը Ամիրյան փողոցում գտնվող Segafredo սրճարանի միջով է: Gaucho սթեյքհաուսում մատուցվում է արգենտինական ստեյք, միսը ներկրվում է Արգենտինայից եւ Ավստրալիայից: Պատրաստվում է անմիջապես սրահում, խոհարարը արգենտինացի Խորխեն է:

“Ֆոնդեքս” ընկերության տնօրեն Իրինա Հարությունյանը եւ դեսպան Կառլոս Չեռնիակը բացում են արգենտինական առաջին steakhouse-ը Երեւանում

“Ֆոնդեքս” ընկերության տնօրեն Իրինա Հարությունյանը եւ դեսպան Կառլոս Չեռնիակը բացում են արգենտինական առաջին steakhouse-ը Երեւանում

“Ներմուծել ենք ստեյք ուտելու ճիշտ կուլտուրան: Ոչ միայն հյուրասիրում ենք, այլեւ փորձում ենք հայաստանյան շուկայում ներդնել այդ արվեստը, որովհետեւ Արգենտինայում ստեյք մատուցելն ու ուտելը հասել է արվեստի աստիճանի: Մատչելի է. ցանկացողը կարող է օգտվել”,- ասաց Gaucho-ի մենեջեր Վահան Արթենյանը:

Gaucho-ում սթեյքը պատրաստվում է անմիջապես սրահում

Gaucho-ում սթեյքը պատրաստվում է անմիջապես սրահում

Գաուչոն արգենտինացի գյուղացին է, ինչպես կովբոյն Ամերիկայում: Գաուչոներն ի հայտ են եկել 1600-ականներին, մարդիկ են, ովքեր պայքարել են իրենց իրավունքների եւ հողերի համար: Գաուչոն պայքարի սիմվոլն է ու հավանաբար նաեւ համեղ սնվել է սիրել:) :

Արգենտինայում ստեյք մատուցելն ու ուտելը հասել է արվեստի աստիճանի

Արգենտինայում ստեյք մատուցելն ու ուտելը հասել է արվեստի աստիճանի

Gaucho-ի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր եւ կարմիր ժապավենը կտրեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Կառլոս Չեռնիակը: “Հայկական ճաշատեսակներից դոլման եմ շատ սիրում, մինչեւ Հայաստան գալս արդեն փորձել էի հայկական ուտեստներ: Օրեցօր համեղ ճաշատեսակներ եմ հայտնաբերում: Այն ամենին, ինչ իրար է մոտեցնում Հայաստանն ու Արգենտինան, որպես դեսպան կաջակցեմ: Եթե Gaucho-ն պահպանի արգենտինյան ճաշատեսակների որակը, հաճախ կայցելեմ”,- ասաց դեսպանը:

Կառլոս Չեռնիակ. “Այն ամենին, ինչ իրար է մոտեցնում Հայաստանն ու Արգենտինան, որպես դեսպան կաջակցեմ”

Կառլոս Չեռնիակ. “Այն ամենին, ինչ իրար է մոտեցնում Հայաստանն ու Արգենտինան, որպես դեսպան կաջակցեմ”

Երեկոն վարող Ավետ Բարսեղյանը մեծացել է այն տարիքից, երբ անում են այն, ինչ ստիպված են. “Մինչ այս այցելել եմ, համտեսել ու շատ եմ հավանել ամեն ինչ: Դրա համար մաքուր սրտով, ազնիվ խղճով կարող եմ ասել` համեցեք: Սուտ կլինի, որ ասեմ` ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ` ինչ է արգենտինական խոհանոցը, այստեղ ավելի խորը ծանոթացա”:

Ավետ Բարսեղյան. “Մաքուր սրտով, ազնիվ խղճով կարող եմ ասել` համեցեք”

Ավետ Բարսեղյան. “Մաքուր սրտով, ազնիվ խղճով կարող եմ ասել` համեցեք”

Gaucho-ի բացմանը ելույթ ունեցավ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը. “Դիզայնը շատ լավն է, ուտեստներն էլ. շատ եմ սիրում արգենտինական խոհանոցը: Այս հատվածում իսպանական ոճում եմ երգում, բայց այլ ոճերում էլ հանդես կգամ”:

Gaucho-ի գլխավոր խոհարարը արգենտինացի Խորխեն է

Gaucho-ի գլխավոր խոհարարը արգենտինացի Խորխեն է

Նուռը երազում է Իսպանիայում լինել, մինչ այդ կայցելի Gaucho: “Երազում եմ տեսնել իսկական ֆլամենկո` ծեր կնոջ կատարմամբ, որովհետեւ որոշել եմ նման քանդակ ստեղծել: Եվ որպեսզի ազնիվ լինեմ իմ արվեստի մեջ, պետք է անպայման գնամ ու տեսնեմ այդ ամենը: Սիրում եմ իսպանական մշակույթը, ինձ շատ հոգեհարազատ է Սալվադոր Դալիի, Պիկասոյի արվեստը, համարում եմ` ընդհանրություն ունենք այդ ազգի հետ. տաքարյունություն, ջերմություն, ուտելիքն էլ է նման”,- ասաց Նուռը:

Ֆլամենկո պարուհին Gaucho-ի բացմանը

Ֆլամենկո պարուհին Gaucho-ի բացմանը

Դիջեյ Սերժոն էլ ստեյքը փորձեց. “Շատ համեղ է, արտասահմանից հյուրեր ունենալու դեպքում կարելի է հրավիրել այստեղ”: Հյուրերն օգտվեցին արգենտինական հյուրասիրությունից, արգենտինական պարեր դիտեցին… Երեկոն ավարտվեց հրավառությամբ:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     2,363 Դիտումներ
Հաջորդ
Բոուլինգ

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by