×


Գենադի Խազանով

Գենադի Խազանով

Անվանի դերասանը կմասնակցի “ԱՐՄՄՈՆՈ” փառատոնին Մարտի 17-24-ը Երեւանում կանցկացվի “ԱՐՄՄՈՆՈ” մոնոներկայացումների փառատոնը, որի շրջանակներում այս տարի կցուցադրվի 18 ներկայացում` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Սերբիայից հրավիրված դերասանների մասնակցությամբ: Կլինեն նաեւ հայ դերասանների մոնոներկայացումները: Genadi Khazanov Փառատոնը կբացի Մոսկվայի Էստրադայի թատրոնը` “Ես վերհիշում եմ…” ներկայացմամբ, որի առթիվ Հայաստանում է ռուս ճանաչված դերասան Գենադի Խազանովը: Նախքան փառատոնի բացումը տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ դերասանը հայ լրագրողների հետ զրուցեց փառատոնի ու իր այցի մասին: “Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, տեսնում եմ իմ հին ընկերներին”: Genadi Khazanov “Ի՞նչ է վերհիշում մոնոներկայացման մեջ Խազանովը” հարցը ստացավ հետեւյալ պատասխանը. “Ես վերհիշում եմ իմ կայքը”: Bravo.am-ը ներկայացման մասին կպատմի ավելի ուշ` ներկա լինելով փառատոնի բացմանն ու ռուս դերասանի ներկայացմանը: Իսկ առայժմ նշենք, որ փառատոնի շրջանակներում մեզ հյուրընկալել են նաեւ դերասաններ Դանիել Լյուդվիգը (Շվեյցարիա), Յանոշ Ստոլարսկուն (Լեհաստան), Վերա Մվովիչը (Սերբիա) եւ Օլգա Կուզինան (Ռուսաստան): Պատվավոր հյուրերից է Ֆրանսիայի “Էտոնե” թատրոնը, որը կներկայացնի Սերժ Ավետիքյանի բեմադրած “Հայկական համերգ, կամ թուրքական ասացվածք” մոնոներկայացումը: Genadi Khazanov Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն մոնոներկայացումների ղեկավար-տնօրեններ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Անդրեյ Կրիտենկոն (Ուկրաինա), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), Նինա Մազուրը եւ Ջենս Րաշկեն (Գերմանիա): Նշենք, որ “ԱՐՄՄՈՆՈ” առաջին միջազգային փառատոնը տեղի է ունեցել 2003 թ-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Այս տարի փառատոնի տնօրենն է Մարիաննա Մխիթարյանը: “ԱՐՄՄՈՆՈ” մոնոներկայացումների միջազգային փառատոնն անց է կացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին