×


Ջորջ Բենսոն

Ջորջ Բենսոնի համերգը Երեւանում

Նոյեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացավ ջազի լեգենդ Ջորջ Բենսոնի համերգը: Այն մեծ տոն էր ջազի սիրահարների համար, համերգին ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, որոնց միավորում էր լավ երաժշտության երկրպագելը: Ջորջ Բենսոնի համերգը Երեւանում Համերգին Ջորջ Բենսոնը մատուցեց տարբեր ոճերի երաժշտություն` դասական ջազից մինչեւ փոփ, եւ բոլոր գործերի կատարումը անզուգական էր: Հանդիսատեսը հրապուրված էր երաժշտի մոգական ձայնով եւ կիթառի կատարյալ հնչողոջությամբ: Հարկ է նշել, որ Բենսոնին նվագակցող բոլոր երաժիշտները մեծ պրոֆեսիոնալներ էին: Տարբեր տարիներին նրանք հանդես են եկել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Հերբի Հենքոքը, Սթիվի Ուանդերը եւ այլոք: Համերգին հնչեցին Ջորջ Բենսոնի ամենահայտնի հիթերը` Breezin, Masquerade, Nothing's gonna change my love for you եւ շատ ուրիշներ: Անհնար էր անտարբեր մնալ լսելով այդ երաժշտությունը եւ դահլիճը թնդում էր բուռն ծափահարություններից: “Հրաշալի երկիր է Հայաստանը”,- բեմից ասաց հանրահայտ երաժիշտը: “Մարդիկ շատ ջերմ են, ուտելիքը` համեղ, իսկ կոնյակը` ամենալավն է”,- ավելացրեց նա: Ջորջ Բենսոնի համերգը Երեւանում Սա Բենսոնի առաջին այցն էր Հայաստան: Հուսանք, որ ապագայում պատիվ կունենանք եւս մեկ անգամ ունկնդրել այս հանճարեղ երաժշտին: Տեքստը` Աննա Բուբուշյան Լուսանկարները` Արթուր Գեւորգյան (Lumen Photostudio)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին