×


“Գեղեցկությունը գեղեցկություն է”

“Գեղեցկությունը գեղեցկություն է”

Ճապոնացի լուսանկարչի համար աղոթելն ամենագեղեցիկ երեւույթն է Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիին լուսանկարչության ու գեղեցկության հանդեպ սերն է մղել ճանապարհորդության: Մինչ Հայաստան գալը Հայատոն եղել է Չինաստանում, Նեպալում, Տիբեթում, Դուբայում, Հնդկաստանում, Թուրքիայում, Վրաստանում: Իր խոսքով, լուսանկարում է մարդկանց, բնության տեսարաններ, այն, ինչ գեղեցիկ է համարում: Ճապոնացի լուսանկարիչն այժմ Երեւանում է, հասցրել է լինել մի քանի տեսարժան վայրերում` Սանահինի վանքում, Շուշիում, Ստեփանակերտում: Հայ ծանոթների խորհրդով ու աջակցությամբ որոշել է իր լուսանկարներով ցուցահանդեսը բացել, որին ներկայացրել է Տիբեթի, Կամբոջայի, Նեպալի, Վրաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Թուրքիայի, Լաոսի, Թայլանդի բնությունն ու կենցաղը: Hayaso Iminishi Հունիսի 7-ին Նարեկացի արվեստի կենտրոնում բացվեց Հայատո Իմանիշիի 25 լուսանկարների ցուցահանդեսը: “Գեղեցկությունը գեղեցկություն է”/Beauty is beauty/ խորագրով ցուցահանդեսի բացմանը Նարեկացի կենտրոնի ծրագրերի ղեկավար Լեւոն Իսկենյանն ասաց. “Նա բացահայտել է իրեն համար հոգեւոր Հայաստանը, այստեղ կարող եք տեսնել Արցախի ու Երեւանի եկեղեցիներում արված լուսանկարները”: Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից Ճապոնացի լուսանկարիչն իր այցելած երկրներում լուսանկարել է տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց աղոթքը. “Շատ ուրախ եմ, որ այստեղ կարող եմ իմ անհատական ցուցահանդեսն ունենալ: Ճապոնիայի բնությունն էլ Հայաստանի նման լեռնային է, որը ինձ իրոք հոգեհարազատ է: Ես գեղեցկությունն եմ պատկերում, ինձ համար մարդու աղոթքի պահն ամենաէներգետիկ ու գեղեցիկ երեւույթն է: Կապ չունի` որ կրոնին է մարդը հավատում, աղոթքը ներքին գեղեցկության արտացոլանքն է, այսինքն` գեղեցկությունը գեղեցկություն է”, - ասում է 28-ամյա լուսանկարիչը: Ճապոնացի լուսանկարիչն իր այցելած երկրներում լուսանկարել է տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց աղոթքը Հայատո Իմանիշին ծնվել է Ճապոնիայում, այնտեղ ունի իր լուսանկարչական ստուդիան. “Ուսանողական տարիներին եղել եմ մի քանի անտիկ երկրներում ու նկարել նրանց բնության գեղեցկությունը, երեխաների գեղեցիկ ժպիտը, մարդկանց ուրախության պահերը: Հետո որոշեցի ավելի հեռու գնալ ու այդպես հասա Հայաստան: Այնուհետեւ գնալու եմ Իրան, եվրոպական մի քանի երկրներ ու Աֆրիկյան երկրներ»: Հունիսի 17-ին Նարեկացի կենտրոնում նախատեսվում է հանդիպում ու քննարկում լուսանկարչի հետ, ցուցահանդեսն էլ բաց կլինի մինչեւ հունիսի 18-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW