Art,
09 Հունիս 10
“Գեղեցկությունը գեղեցկություն է”
 
 
0
Ճապոնացի լուսանկարչի համար աղոթելն ամենագեղեցիկ երեւույթն է

Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիին լուսանկարչության ու գեղեցկության հանդեպ սերն է մղել ճանապարհորդության: Մինչ Հայաստան գալը Հայատոն եղել է Չինաստանում, Նեպալում, Տիբեթում, Դուբայում, Հնդկաստանում, Թուրքիայում, Վրաստանում: Իր խոսքով, լուսանկարում է մարդկանց, բնության տեսարաններ, այն, ինչ գեղեցիկ է համարում: Ճապոնացի լուսանկարիչն այժմ Երեւանում է, հասցրել է լինել մի քանի տեսարժան վայրերում` Սանահինի վանքում, Շուշիում, Ստեփանակերտում: Հայ ծանոթների խորհրդով ու աջակցությամբ որոշել է իր լուսանկարներով ցուցահանդեսը բացել, որին ներկայացրել է Տիբեթի, Կամբոջայի, Նեպալի, Վրաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Թուրքիայի, Լաոսի, Թայլանդի բնությունն ու կենցաղը:

Hayaso Iminishi
Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշին


Հունիսի 7-ին Նարեկացի արվեստի կենտրոնում բացվեց Հայատո Իմանիշիի 25 լուսանկարների ցուցահանդեսը: “Գեղեցկությունը գեղեցկություն է”/Beauty is beauty/ խորագրով ցուցահանդեսի բացմանը Նարեկացի կենտրոնի ծրագրերի ղեկավար Լեւոն Իսկենյանն ասաց. “Նա բացահայտել է իրեն համար հոգեւոր Հայաստանը, այստեղ կարող եք տեսնել Արցախի ու Երեւանի եկեղեցիներում արված լուսանկարները”:

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից
Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից


Ճապոնացի լուսանկարիչն իր այցելած երկրներում լուսանկարել է տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց աղոթքը. “Շատ ուրախ եմ, որ այստեղ կարող եմ իմ անհատական ցուցահանդեսն ունենալ: Ճապոնիայի բնությունն էլ Հայաստանի նման լեռնային է, որը ինձ իրոք հոգեհարազատ է: Ես գեղեցկությունն եմ պատկերում, ինձ համար մարդու աղոթքի պահն ամենաէներգետիկ ու գեղեցիկ երեւույթն է: Կապ չունի` որ կրոնին է մարդը հավատում, աղոթքը ներքին գեղեցկության արտացոլանքն է, այսինքն` գեղեցկությունը գեղեցկություն է”, - ասում է 28-ամյա լուսանկարիչը:

Ճապոնացի լուսանկարիչն իր այցելած երկրներում լուսանկարել է տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց աղոթքը
Ճապոնացի լուսանկարիչն իր այցելած երկրներում լուսանկարել է տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց աղոթքը


Հայատո Իմանիշին ծնվել է Ճապոնիայում, այնտեղ ունի իր լուսանկարչական ստուդիան. “Ուսանողական տարիներին եղել եմ մի քանի անտիկ երկրներում ու նկարել նրանց բնության գեղեցկությունը, երեխաների գեղեցիկ ժպիտը, մարդկանց ուրախության պահերը: Հետո որոշեցի ավելի հեռու գնալ ու այդպես հասա Հայաստան: Այնուհետեւ գնալու եմ Իրան, եվրոպական մի քանի երկրներ ու Աֆրիկյան երկրներ»:

Հունիսի 17-ին Նարեկացի կենտրոնում նախատեսվում է հանդիպում ու քննարկում լուսանկարչի հետ, ցուցահանդեսն էլ բաց կլինի մինչեւ հունիսի 18-ը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Հայատո Իմանիշիի 25 լուսանկարների ցուցահանդեսը

Հայատո Իմանիշիի 25 լուսանկարների ցուցահանդեսը

Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշին

Ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշին

Ճապոնացի լուսանկարչի համար աղոթելն ամենագեղեցիկ երեւույթն է

Ճապոնացի լուսանկարչի համար աղոթելն ամենագեղեցիկ երեւույթն է

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Հայատո Իմանիշիի 25 լուսանկարների ցուցահանդեսը

Հայատո Իմանիշիի 25 լուսանկարների ցուցահանդեսը

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներից

Ճապոնացի լուսանկարիչն իր այցելած երկրներում լուսանկարել է տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց աղոթքը

Ճապոնացի լուսանկարիչն իր այցելած երկրներում լուսանկարել է տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց աղոթքը

0
1475 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: