04 Dec 2009
Տպել Տպել
 
Գիլանը կօգնի Գյումրիի երեխաներին

Մարտին` կենդանի լեգենդի բացառիկ համերգները Երեւանում

Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում հանդես կգա երկու բարեգործական համերգներով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Այս մասին այսօր հայտնեցին համերգների կազմակերպիչ` Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, համերգների գլխավոր հովանավոր` բջջային օպերատոր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Էդուարդ Թոփչյանը, Արա Թադեւոսյանը եւ Ռալֆ Յիրիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ

Էդուարդ Թոփչյանը, Արա Թադեւոսյանը եւ Ռալֆ Յիրիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ

Էդուարդ Թոփչյանն ասաց, որ կայանալիք համերգները “մեծ իրադարձություն կդառնան”: “Մեզ համար շատ հետաքրքրիր կլինի հանդես գալ այնպիսի մեծ երաժշտի հետ, ինչպիսին է Իէն Գիլանը”,- նշեց նա:

Մաէստրոն չթաքցրեց, որ ինքը “ռոքի մեծ սիրահար չէ”: “Սակայն իմ մանկության ընկերը` երաժիշտ Վահագն Պապայանը, որին ռոքի սիրահարները ճանաչում են իբրեւ Ջեֆ, միշտ փորձել է ինձ ռոք “լսացնել”, այնպես որ, իհարկե, ես պատկերացում ունեմ այդ երաժշտության մասին”, – ժպտալով ասաց Էդուարդ Թոփչյանը:

Իէն Գիլանը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի աշակերտների հետ: Լուսանկարը` Panarmenian Photo

Իէն Գիլանը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի աշակերտների հետ: Լուսանկարը` Panarmenian Photo

Իէն Գիլանի համերգները կկայանան “Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի հովանու ներքո: Համերգներից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը:

Այս տարվա հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը, “Բլեք Սաբաթ” խմբի անդամ Թոնի Այոմին, “Ասիա” խմբի անդամ Ջեֆ Դաունսը եւ “Ռոքն օգնում է Հայաստանին” նախագծի հեղինակ Ջոն Դին այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:

Իէն Գիլանը Երեւանի կոնյակի գործարանում: Լուսանկարը` Panarmenian Photo

Իէն Գիլանը Երեւանի կոնյակի գործարանում: Լուսանկարը` Panarmenian Photo

Մեդիամաքսի տնօրենն այսօր հատուկ նշեց, որ “տոմսերի գները մատչելի են լինելու”:

“Ցավոք, վերջին ժամանակներս Հայաստանում տարածված է այն կարծիքը, որ եթե համերգը բարեգործական է, ապա տոմսերի գները պետք է անչափ բարձր լինեն: Մենք անթույլատրելի ենք համարում թանկ տոմսերի պատճառով երկրպագուներին իրենց կուռքի հետ հանդիպելու հաճույքից զրկելը”,- ասաց Արա Թադեւոսյանը:

    կարծիքներ չկան     1,155 Դիտումներ
Հաջորդ
“Թիվ 5”

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Հ.Տ. Հայկո
Ռեփերը Հ.Տ. բենդի հետ է հանդես եկել
կարդալ...
Rippi
“Սեքս բառն այնքան են օգտագործում, որ լրիվ իմաստը կորցրել է”
կարդալ...
Սոֆի Մխեյան
“Ճանաչի´ր” երգչուհուն ու ինքդ քեզ
կարդալ...
Ագապի
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)
կարդալ...
Արսեն Գրիգորյան
Ամառային տպավորությունները` լուսանկարներով
կարդալ...
 
More news
 
Սուրեն Մանվելյան
Լուսանկարչի աչքերի չբացահայտված գաղտնիքը:)
կարդալ...
Վենետիկի կինոփառատոն
Շքեղ, բայց առանց ավելորդ ճոխության
կարդալ...
Ֆուտբոլի ակադեմիա
Հավաքականների “տունը” երեկ իր դռները բացեց:)
կարդալ...
Մինաս
Վարպետի եւս երկու որմնանկար կփրկվի
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
Hoso
 
Laura Abgaryan
 
hhhhh
 
Armenian-xman
 
Jazzie Fizzle
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by