Giza ակումբ
31 Jan 2010
Տպել Տպել
 

Astral-ը նորից ռեբրենդինգ եղավ

Հունվարի 30-ին Astral ակումբը նորից վերանվանվեց: Այս անգամ Giza ակումբն է պաշտոնապես բացում իր դռները ակումբասեր հասարակության առջեւ: Ակումբի ինտերիերը չի փոխվել, շեշտը դրել են լուսային ձեւավորման վրա:

Անի Երանյանը Giza ակումբի բացմանը

Անի Երանյանը Giza ակումբի բացմանը

Երգիչ Միշայի գաղափարն է եղել ակումբը Giza անվանել: “Giza-ն  համապատասխանում է ակումբի ոճին, գեղեցիկ է հնչում: Դրսի շներն ու եգիպտական էլեմենտները չկարողացանք վերացնել, այդ ոճում անուն ընտրեցինք: Շատ բան չենք փոխել ակումբում: Առաջնային էր լուսային տեխնիկան զրոյից մոնտաժ  անել”,-ասաց ակումբի մենեջեր Միշան:

Miller

Miller

Երեկոն վարում էր Եգոր Գլումովը: Հաղորդավարը ելույթ ունեցող Miller-ին, Elana խմբին խորհուրդ տվեց “պայթեցնել” հյուրերի ուղեղները: “Անին էլ կփորձի մեր ինչ-որ բանը պայթեցնել”,- ասաց Գլումովը: Նորաբաց ակումբի հյուրերն էին ռեփեր Դավոն, DJ Vakcina-ն, հաղորդավարուհի Էմմա Բալբաբյանը…

Giza ակումբ

Giza ակումբ

Անի Երանյանը ակումբներ հաճախ է գնում, բայց հատկապես ակումբում առաջին անգամ էր ելույթ ունենում: “18 տարեկան եմ, սովորում եմ Թատերական ինստիտուտում` Սոս Սարգսյանի դերասանական բաժնի երրորդ կուրսում: Երգել եմ սիրում: Երկու տեսահոլովակ ունեմ, այսօրվա ներկայացրածս երգի խոսքերն ու երաժշտությունը Վահրամ Պետրոսյանն է գրել: Հիմա Հ1-ով հեռարձակվող “Զգուշացիր փողից” սերիալում եմ նկարահանվում: Սկզբից խոսքս էր թույլ, սկսեցի դրա վրա աշխատել, դերասանականն ավելի հեշտ է ստացվում: Երգում եմ R&B, սոուլ: Բայց ամեն ինչ էլ լսում եմ` օպերայից սկսած”,- ասաց Անի Երանյանը:

Անի Երանյան

Անի Երանյան

“Էստրադայից հոգնել ենք”. Միշա

Giza-ի մենեջեր Միշան Bravo.am-ին ասաց, որ ակումբում տարբեր ոճի երաժշտություն է հնչելու. “Լինելու են լատինո, ռետրո օրեր: Կենդանի համերգներ էլ կլինեն` էստրադային չէ, ջազ, բլյուզ, ֆանք: Վրաստանից են խմբեր գալու, համերգ տալու: Առաջիկայում ելույթ կունենա ոչ շատ հայտնի, բայց շատ լուրջ խումբ, որը մեր ջազ-ակումբներում է նվագում` “Cross Ross”-ը”:

Giza ակումբի հյուրերը

Giza ակումբի հյուրերը

Միշան Giza-ում էլ է պարային վիճակներ խոստանում. “Տեխնիկան ու լույսերը շատ հզոր են: Դիջեյ Drive-ն ու դիջեյ Աշիկն են իրենց սեթերը նվագելու, բայց արտասահմանից էլ ենք դիջեյներ հրավիրելու: Պարային վիճակներ էլի, հոգնել ենք էստրադայից, ես էլ պետք է երգեի, չհասցրի: Ֆանք ոճի մեջ նոր երգ ունեմ` “Միշտ ժպտա”, տեսահոլովակ էլ կլինի”:

Giza ակումբի հյուրերը

Giza ակումբի հյուրերը

Հյուրերը պարեցին, խմեցին, հյուրասիրությունից օգտվեցին եւ ակումբին բարի ընթացք մաղթեցին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

    կարծիքներ չկան     1,004 Դիտումներ
Հաջորդ
Արմո

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Եվա Ռիվաս
“Եվրատեսիլ”-ում մեր ներկայացուցիչը մեկնել է պրոմո-տուրի
կարդալ...
Նունե Եսայան
Երգչուհին շնորհավորեց ՀՀ առաջին տիկնոջը
կարդալ...
Երեկույթ Ծաղկաձորում
Comedy Club-ի տղաները “ԱրԱրԱտ” խմեցին
կարդալ...
Միշո
“Ռեփում չկա թեմա ու օրենք, կա միայն ազատություն…”
կարդալ...
Աստղիկ Սաֆարյան
“2010-ին Երեւանում ինձ հազվադեպ կգտնեք”
կարդալ...
 
More news
 
”Armenian Golden Star Awards”
Տարվա լավագույն երգիչն ու երգչուհին արդեն Հայաստանում են
կարդալ...
Բա իմացա՞ր
Ներկայացնում է “Ե՞ս Yes” ամսագիրը
կարդալ...
“Allure Exclusive”
Հարսանեկան բրենդի զգեստները Երեւանում են
կարդալ...
Ֆրիդեման Ռիլե
“Սիմֆոնիկ ու ռոք երաժշտության միջեւ մեծ ռոմանտիկ կապ կա”
կարդալ...
Comedy Club
Հումորով տղաների ելույթը Ծաղկաձորում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
LILY86
 
edgargumruyan
 
Hov_Art
 
volga Sarkissian
 
ARMYANKA V ZAKONE
 
Բառամպ
 
Միացեք մեզ





Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
ART
Fashion
MENU
CELEBRITIES
PAPARAZZI
Պապարացի Լուրեր
Պապարացի վիդեոներ
Դարձիր պապարացի
VIDEOS
Music Videos
Bravo TV
Paparazzi videos
ԺԱՄԱՆՑ
Կարաոկե
Ակումբներ
Կազինոներ
Սրճարաններ
Ռեստորաններ
Գիշերային Ակումբներ
ՇԱՀԻՐ
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed & developed by