“Միսս Հայաստան 98”-ը հաղթել է “Միսիս Գլոբ 2009” մրցույթում
Դեկտեմբերի 13-ին Բրատիսլավայում (Սլովակիա) կայացավ “Միսիս Գլոբ 2009” ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթը:
Մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչը` երկու երեխաների մայր, “Միսս Հայաստան 1998” եւ “Միսս ԱՊՀ 1999” Գոհար Հարությունյանը (Երեւան): Նման մրցույթներում առաջին անգամ եւ գեղեցկության միջազգային մրցույթների անցկացման ողջ պատմության մեջ երրորդ անգամ Հայաստանի ներկայացուցիչը գեղեցկության թագուհու պատվանդանին է:
Մրցույթում Գոհարին ուղեկցել եւ սատարել է ամուսինը` Միխաիլ Թումասյանը:
Ամուսինները Մոսկվայում կլինեն դեկտեմբերի 18-ին:
Աղբյուրը` http://moon-lusin.livejournal.com
Լուսանկարը` http://www.mrsglobe.com


×
13,281






