02 Հունիս 10
Հ.Տ. Հայկո
 
 
0
Ոչ մի աջ ու ձախ, ուղիղ` “Դինամո” : )

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Ես ասեմ Հ.Տ., դուք ասեք Հայկո… Չէ, ես չեմ ասում, երեկ Հ.Տ. Հայկոն էր ասում, ֆանատներն էլ բղավում էին` Հայկոոոոոոոո: Հունիսի 1-ին Հ.Տ. Հայկոն իր ռիթմիկ երեւանյան պոեզիան էր ներկայացնում: Հայ տղայի առաջին մենահամերգը, իր համանուն երգի պես, արդեն “անցած էտապ” է: ):

H.T. Hayko
Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը


“Երբ որ սաղ էթում են ձախ, էտ վաղտ Հ.Տ. Հայկոն էթում ա աջ”: Սա ռեփերի թեւերի դաջվածքն է: Բայց ամռան առաջին օրը, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, աջ ու ձախ գնացողներ չկային : ), “սաղ” եկել էին “Դինամո” մարզահամալիր: Եկել էին, որ Հ.Տ.-ն ասի “քուանշ”: Էհ, ասաց, բայց հավատալ-չհավատալու խնդիր չդրեց, ուղղակի երկրպագուների հետ “Քոչարի” պարեց : ):

H.T. Hayko
Հ.Տ. Հայկոն ներկայացրեց իր ռիթմիկ երեւանյան պոեզիան


“Դինամո”-ում բոմբերի մասին խոսք եղավ, ու Հ.Տ. Հայկոն խնդրեց դիմավորել Rippi-ին. “Ինքը բոմբ ա”: Ուրիշ բոմբեր էլ կային մենահամերգին. պարող բոմբեր էին ու շապիկներին էլ police էր գրած: Հա, էլ ի՞նչ ռեփ համերգ առանց պիտբուլ ցեղատեսակի շան, դաջվածապատ էակների ու բեմում տեղադրված ավտոմեքենաների “կմախքների”: Դիջեյական վահանակի մոտ Apricota-ի Հայկերն էին ու ուրիշ DJ-ներ:

“Հ.Տ.-ն ա ու Հ.Տ.-ն ա”


Մարիաննա Հովհաննիսյանն ու Հ.Տ. Հայկոն հիթ դարձած իրենց դուետը կատարեցին` “Հեռանում եմ քեզ սիրելով”: Հետո ժամանակն եկավ, որ Հայ տղան ջղայնանա. իր պատմական, ջղայնանալու գլխարկը դրեց ու “Քուանշ” CD-ից երգեր կատարեց: Դե քանի որ հայերը հայկական, ժողովրդական պարերից լավ են, Հայկոն “ժողովրդի հետ սպիտակցիոտ պար պարեց”. սիրված հիթ “Քոչարին” երգեց: Ուրիշ երգիչներ էլ բեմ դուրս եկան, նորահայտ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանի հետ դուետով Հայկն իր կնոջը` Սյուզիին երգ նվիրեց: “4 տարի ա` իրար հետ ենք, ոչ մի բան չի փոխվել, ընդհակառակը, սերն ավելանում ա”: Թող Հայկի ընտանեկան երջանկությունը երբեք չանցնի:):

Davo
Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան


“Քո ցավը տանեմ”-ն էլ երգվեց, բնականաբար: Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան: “Նոր ջահելություն” երգը տղերքով կատարեցին: “Հայկոն մնում ա Հ.Տ. Հայկո: Ինքն առաջին մարդն ա, որ կարողացավ այսպես մեծ համերգ կազմակերպի, ինչ ասեմ, Հ.Տ.-ն ա ու Հ.Տ.-ն ա: Էս ասպարեզում ինքն ինձ լիքը օգնել ա, ալբոմիս 6-7 երգ ինքն է գործիքավորել”,- Bravo.am-ին ասաց ռեփեր Davo-ն:

Bravo.am-ը եւս շնորհավորում է Հ.Տ. Հայկոյին առաջին մենահամերգի կապակցությամբ: Ռիթմիկ երեւանյան պոեզիայիդ երկրպագուների պակաս չունենաս:):

H.T. Hayko
Ռեփերի թեւերի դաջվածքն է. “Երբ որ սաղ էթում են ձախ, էտ վաղտ ես էթում եմ աջ”


Ի դեպ, եթե ցանկություն ունեք իմանալ` ինչ լավ բան է եղել այս տարի Հայկի հետ, ռեփերի` Bravo.am-ին տված հարցազրույցը կարդացեք այստեղ`  http://www.bravo.am/news/ht-hayko-interview/:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
Ռեփեր Davo-ն ու երգչուհի Ռիփփին

Ռեփեր Davo-ն ու երգչուհի Ռիփփին

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Հ.Տ. Հայկոն ներկայացրեց իր ռիթմիկ երեւանյան պոեզիան

Հ.Տ. Հայկոն ներկայացրեց իր ռիթմիկ երեւանյան պոեզիան

Ռեփերի երկրպագուհիները

Ռեփերի երկրպագուհիները

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Ռեփեր Հ.Տ. Հայկոն

Ռեփեր Հ.Տ. Հայկոն

Ռեփեր Հ.Տ. Հայկոն

Ռեփեր Հ.Տ. Հայկոն

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Հայկն իր կնոջը` Սյուզիին երգ նվիրեց

Հայկն իր կնոջը` Սյուզիին երգ նվիրեց

Ռեփերն իր լուման ներդրեց Գյումրու “Հույս” մանկատանը

Ռեփերն իր լուման ներդրեց Գյումրու “Հույս” մանկատանը

Հ.Տ. Հայկոն ներկայացրեց իր ռիթմիկ երեւանյան պոեզիան

Հ.Տ. Հայկոն ներկայացրեց իր ռիթմիկ երեւանյան պոեզիան

Ռեփերի մենահամերգի պարուհիներից

Ռեփերի մենահամերգի պարուհիներից

Ռեփեր Davo-ն Հ.Տ. Հայկոյի մենահամերգին

Ռեփեր Davo-ն Հ.Տ. Հայկոյի մենահամերգին

Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան

Davo-ն ու Հ.Տ. Հայկոն մի քանի դուետով հանդես եկան

Հ.Տ. Հայկոն

Հ.Տ. Հայկոն

Մարիաննա Հովհաննիսյանն ու Հ.Տ. Հայկոն կատարեցին “Հեռանում եմ քեզ սիրելով” հիթ դարձած իրենց դուետը

Մարիաննա Հովհաննիսյանն ու Հ.Տ. Հայկոն կատարեցին “Հեռանում եմ քեզ սիրելով” հիթ դարձած իրենց դուետը

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Հայկն իր կնոջը` Սյուզիին երգ նվիրեց

Հայկն իր կնոջը` Սյուզիին երգ նվիրեց

Ռեփերի ակտիվ երկրպագուները

Ռեփերի ակտիվ երկրպագուները

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Կայացավ ռեփերի առաջին մենահամերգը

Ռեփեր Davo-ն Հ.Տ. Հայկոյի մենահամերգին

Ռեփեր Davo-ն Հ.Տ. Հայկոյի մենահամերգին

Ռեփերի մենահամերգի պարուհիներից

Ռեփերի մենահամերգի պարուհիներից

Ռեփերի թեւերի դաջվածքն է. “Երբ որ սաղ էթում են ձախ, էտ վաղտ ես էթում եմ աջ”

Ռեփերի թեւերի դաջվածքն է. “Երբ որ սաղ էթում են ձախ, էտ վաղտ ես էթում եմ աջ”

0
3217 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: