×


Հասմիկ Կարապետյան

“Լիալուսինը”

Կայացավ Հասմիկ Կարապետյանի 4-րդ CD-ի շնորհանդեսը Հունվարի 15-ին Disk Planet խանութ-սրահում Հասմիկ Կարապետյանը երկրպագուների համար ստորագրում էր իր նոր` “Լիալուսին” ձայնասվավառակը: Bravo.am-ն արդեն պատմել է` ինչ ազդեցություն ունի լուսինն երգչուհու վրա. Հասմիկի ամենալավ երգերը գրվել են լիալուսնի ժամանակ` կեսգիշերին: Hasmik Karapetyan new CD presentation “Ահավոր արագ է սիրտս բաբախում, որովհետեւ իսկապես հուզված եմ, ոգեւորված: Կարծես` առաջին ձայնասկավառակս լույս տեսած լինի: Չորրորդ CD-ս է, կարծում եմ` հինգերորդն էլ կլինի: Տեսնելով իմ շատ սիրելի երկրպագուներին` հասկացա, որ պետք եմ նրանց իմ երգերով, եւ խոստացա շարունակել ստեղծագործել: Չնայած ինձ վատ մտքեր են այցելում երբեմն, մտածում եմ` պետք է դադարել ստեղծագործել: Այսօր հասկացա, որ` ոչ”,- ասաց Հասմիկ Կարապետյանը: Hasmik Karapetyan new CD presentation CD-ի դիզայնի հեղինակն Արվին Քոչարյանն է: Նա արդեն չորս տարի է` աշխատում է Հասմիկ Կարապետյանի հետ: “Այս ձայնասկավառակի համար միստիկ Հասմիկ ենք ստացել: Լիալուսնային վիճակները շատ են սազում նրան”,- ասաց Արվին Քոչարյանը: Երգչուհուն “Լիալուսնի” կապակցությամբ շնորհավորելու էին եկել Շուշան Պետրոսյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Ռազմիկ Ամյանը, “Թիվ 5” խմբից Տիկոն, ռեփեր Դավոն, Նիկ Էգիբյանը, Արեւիկ Ալավերդյանը եւ երգչուհու երկրպագուները: Hasmik Karapetyan new CD presentation “Հասիկոն ինչ անում է, ինձ դուր է գալիս: Մարդկային գծերն եմ սիրում, ձայնասկավառակը չեմ լսել, բաց չեմ հավատում, որ ինչ-որ բան վատ կանի: Երգերը լսում եմ, սիրում եմ: Դուետով էլ մեծ սիրով Հասմիկի հետ հանդես կգամ”,- ասաց Ռազմիկ Ամյանը: Ձայնասկավառակում զետեղված “Գույներ” երգը Նիկ Էգիբյանն է գրել. “Այս տարի Հասմիկի ծնունդին մտածում էի` ինչ նվիրել: Որոշեցի, որ նույն երգի ռեմիքսից լավ նվեր չեմ գտնի: Դուետ էլ ունենք, որ այս տարի կձայնագրվի: Ես ուզում եմ, որ անգլերեն լեզվով լինի, Հասմիկը` հայերեն”: Hasmik Karapetyan new CD presentation Շուշան Պետրոսյանն ասում է, որ մասնագիտական առումով սարսափելի օբյեկտիվ է. “Անկախ նրանից, որ Հասմիկին շատ սիրում եմ, ինքը ձեռագիր ունի, ճաշակով է ստեղծագործում: Հավատարիմ է իր ոճին, բայց չի նշանակում, որ դոփում է տեղում, միշտ նոր բան է գտնում: Շատ է սպասում այս ալբոմին, եւ շատ ուրախ եմ իր համար: Միստիկ ձայնասկվառակ է, ինքն այդ հեքիաթի մեջի աղջիկն է եւ հավատում է դրան”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին