×


“Հատիս”, միշտ առաջ”

“Հատիսի” նարնջագույն հիմնը

Bravo.am-ը հետեւել է “Հատիս” երգի տեսահոլովակի նկարահանումներին Հայաստանն անկախությունից հետո առաջին անգամ մասնակցում է  նոյեմբերի 12-ին մեկնարկած Եվրոգավաթի 2009-2010թթ. խաղարկությանը:  ԽՍՀՄ տարիներին մեծ հաջողություն ունեցած “Հատիսը” 2009-ի գարնանն է “վերակենդանացել”: Կանանց բասկետբոլային թիմը մարտական է տրամադրված: 16 բասկետբոլիստուհիներին ոգեշնչում է ակումբի հիմնը: :) “Հատիս” երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակն երգահան Ռիչարդ Մադլենյանն է: Գործիքավորումը Մարտին Միրզոյանինն է: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հակոբյանն է: “Հաղթանակը քոնն է: “Հատիս”, միշտ առաջ”,- երգում են Ռազմիկ Ամյանը, Արամեն, Արամոն, Ռիչարդ Մադլենյանը եւ Ավո Խալաթյանը: Ավո Խալաթյանը, Արամեն, երգի հեղինակ Ռիչարդ Մադլենյանը եւ Ռազմիկ Ամյանը նկարահանումների ժամանակ Մոտ երկու ամիս առաջ Ռիչարդ Մադլենյանը առաջարկ ստացավ “Հատիս” ակումբի հիմնը գրել ու մեծ սիրով համաձայնեց: “Հիմնը իր երաժշտական ձեւաչափով տարբեր է, դասական ոճի մեջ է գրվում: Իսկ սա ակումբային,  ոգեւորող, ոգեշնչող երգ է, որ մեծ սիրով կատարեցինք: Երբ երգիչներն իմացան, որ ազգային նախագիծ է, առանց նախապայմանի միացան մեզ: Կապվել ենք ակումբին, դարձել նրա անդամը: Ինձ թվում է` աղջիկներին կոգեւորի այս երաժշտությունը”,- ասում է երգահան Ռիչարդ Մադլենյանը: Նոյեմբերի 15-ին “Միկա” մարզահամալիրի դահլիճում “Հատիսի” բասկետբոլիստուհիները հագել էին ակումբի ուրախ, պայծառ գույներով նոր մարզահագուստը եւ պատրաստվում էին մրցել Ռազմիկ Ամյանի, Արամեի, Ռիչարդ Մադլենյանի, Ավո Խալաթյանի հետ :): Արամոն հարգելի պատճառով տեսահոլովակի նկարահանումներին չմասնակցեց: “Նարնջագույն գնդակը հետ կբերի հաղթանակը, / մենք չունենք նահանջ /, “Հատիս”, միշտ առաջ, առաջ”,- ոգեւորում էին երգիչները բասկետբոլիստուհիներին: “Մագա Դանս” պարային խմբի աղջիկներն իրենց պարերով թեժացնում էին մարզական համալիրում տիրող մթնոլորտը:  Նկարահանումներին ներկա երկրպագուներն երգիչներին հավասար երգում էին հիմնը:): “Հատիս” երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Ռիչարդ Մադլենյան “Ես բոլոր մարզաձեւերը սիրում եմ, բայց ժամանակ չունեմ զբաղվելու: Նկարահանումների ժամանակ ընդամենը տասը րոպե վազեցինք, եւ չորսիցս ոչինչ չմնաց, ուժասպառ ընկանք”,- անկեղծացավ Ռիչարդ Մադլենյանը: Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը նաեւ “Հատիսի” հանրային կապերի տնօրենն է: “Իմացա, որ ընկերներս նախաձեռնել են “Հատիսի” վերականգնումը, այն հանրությանը հայտնի դարձնելու խնդիր կար, եւ ես մեծ ուրախությամբ համաձայնեցի օգնել: Որոշվեց, որ “Հատիսը” պետք է ունենա հիմն, ու դիմեցինք մեր մյուս ընկերոջը, տաղանդավոր երգահան Ռիչարդ Մադլենյանին: Առանց վախի կարող եմ ասել, նա ստեղծեց  այս հրաշալի երգը, որ ուժ, հաղթանակ է ներշնչում, մարդկանց սրտերում սպորտի հանդեպ սեր եւ ոգեւորություն է սերմանում:  Էնտուզիազմ  կա բոլորիս մեջ, ձգտում ենք  այնպես անել, որ հայկական սպորտը ու հայկական մշակույթը միասին մեծ գործեր սստեղծեն”,- ասաց Արտյոմ Հակոբյանը: Տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը եւ Ռազմիկ Ամյանը Ռեժիսորը տեղեկացրեց, որ տեսահոլովակում սիմվոլիկ կադրեր են լինելու. փողոցով քայլող կոստյումներով երգիչները բասկետբոլի գնդակով են լինելու. “Երգային կադրեր չեն, այլ խորհրդանշում են, որ երկրպագում ենք “Հատիս”-ին”: Երգիչները “դուխ”  են տալիս “Հատիս”-ին Ավո Խալաթյանը համարյա բոլոր սպորտաձեւերով զբաղվել է, այդ թվում` բասկետբոլով: “Շատ եմ սիրում բասկետբոլը, “Հատիսը” ինձ հարազատ է դեռ մանկուց: Նույնիսկ նկար ունեմ բասկետբոլիստուհի Լյուբով Ալեքսանդրովայի հետ: Շատ ոգեւորվեցի, երբ իմացա` թիմը վերականգնվում է: Մեծ հաճույքով երգեցի ու մասնակցեցի տեսահոլովակի նկարահանումներին: Աղջիկները շատ լավն են, թիմի կողքին եմ, խաղերը դիտում եմ, բրավո (Bravo.am) :) մեր աղջիկներին, բոյով, սիրուն աղջիկներ ունենք: Մեծ հաջողություններ եմ մաղթում: Նոյեմբերի 19-ին էլ անպայման գալու եմ խաղը դիտելու”,- ասաց դերասան, երգիչ Ավո Խալաթյանը: Ի դեպ, Ավոն “Հատիսի” դեմ խաղի ընթացքում հաջողացրեց  գնդակը ցանցի մեջ գցել: :) Հայ աստղերը “Հատիս” երգի տեսահոլովակի նկարահանումներին Արամեն էլ դպրոցում բասկետբոլի թիմի ավագ է եղել: “Ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, բայց միշտ զբաղվել եմ այս սպորտաձեւով: Ամենակարեւորը` աղջիկները թող դուխով լինեն, մենք իրենց կողքին ենք, երկրպագելու ենք: Այսօր էլ շատ հետաքրքիր էր, վաղուց չէի խաղացել, աղջիկները շատ պինդ են, նույնիսկ մեզ վնասեցին մի քիչ: Արժանի են հաղթանակի”,- ասում է երգիչ Արամեն: Ռազմիկ Ամյանն էլ նշեց` իրենց  նպատակն է, որ աղջիկները հաղթեն: “Ցանցերի հետ կապված ցանկացած խաղ սիրում եմ` բասկետբոլ, բիլիարդ… Ամենակարեւորը` աղջիկներին հաղթանակ եմ ցանկանում: Շատ հաճելի է, որ ես էլ եմ ներգրավված այս նախագծում”,- ասում է երգիչը: “Հատիս” կանանց թիմը` Իվա Սերդար /Խորվաթիա/, Նատիա Աբուկաձե /Վրաստան/, Աննա Պոկոյովա, Աննա Զարիցկինա /Ուկրաինա/, Ջուլիան Վիանի /ԱՄՆ/, Տաթեւիկ Ալեքսանյան, Սաթենիկ Մարտիրոսյան /Հայաստան/ մարզում է Վրաստանից  հրավիրված Գեորգի Ղազանչյանը: Գլխավոր մարզիչը հավատացնում է, որ թիմը պատշաճ կերպով կներկայանա, իսկ արդյունքները պարզ կլինեն ընթացում: Հայ աստղերը “Հատիս” երգի տեսահոլովակի նկարահանումներին Երեւանում “Հատիսի” մասնակցությամբ առաջին միջազգային խաղը  կանցկացվի նոյեմբերի 19-ին “Միկա” մարզահամալիրում: Հատիսը մրցելու է Ռուսաստանի Վոլոգդա քաղաքի “Չեւակատա” թիմի հետ: Կազմակերպիչները խոստանում եմ տեսահոլովակի պրեմիերան խաղից կես ժամ առաջ ներկայացնել երկրպագուներին: Հ.Գ. Խմբային մրցաշարի վերջին խաղը կկայանա դեկտեմբերի 17-ին Երեւանում: “Հատիսը” կհյուրընկալի թուրքական “Բեշիքթաշին”: Bravo.am-ը միայն հաղթանակներ է ցանկանում  “Հատիս” թիմին: Ձեզ տեսնենք, աղջիկներ: :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW