×


«Հայ շրջիկ թատրոն»

«Հայ շրջիկ թատրոն»

Շրջիկ թատերախումբը սկսում է իր գործունեությունը :) Այսուհետ ամեն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին` երեկոյան ժամը 18:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում  Երեւանի  կենտրոնում կհանդիպենք երիտասարդ դերասանների թատերախմբի, որը 15 րոպե կփորձի հաճույք ու ժպիտներ պարգեւել անցորդներին: Հենց այդ թատերախումբն էլ կոչվում է «Հայ շրջիկ թատրոն»: :) Շրջիկ թատերախումբը սկսում է իր գործունեությունը Ապրիլի 22-ին «Հայելի» ակումբում կայացավ «Հայ շրջիկ թատրոն»-ի հիմնադիրների ու լրագրողների հանդիպումը: Թատրոնի հիմնադիր, դերասան Կարապետ Բալյանն ասաց, որ թատերախումբը ստեղծվել է 2008թ-ին, բայց մինչ օրս չի գործել տեխնիկական պատճառներով. «Այս ընթացքում մենք զբաղվում էինք տեխնիկայի ձեռքբերմամբ, հետո յուրաքանչյուրս իր գործերն ուներ, բայց այսօր պատրաստ ենք հանդիսատեսին ներկայանալ:)»: Թատերախումբը բաղկացած է 6 դերասաններից, որոնցից 4-ը հանդես կգան առաջիկա ներկայացումների ժամանակ: Կարապետը նշեց, որ նախապես պլանավորել են հանդես գալ Հյուսիսային պողոտայում, Սիրահարների այգում, Մանկական այգում (նախկին Կիրովի այգի), Պոպլավոկի հարակից այգում եւ Կասկադում: Նա նշեց, որ հետագայում կընդլայնեն իրենց «թատերաբեմն» ու հանդես կգան Երեւանի այլ վայրերում եւս: Karapet Balyan Մեր այն հարցին` քանի ներկայացում են նախապատրաստել, Կարապետը պատասխանեց. «Արդեն 3 ներկայացում պատրաստ է, հիմա աշխատում ենք չորրորդի ուղղությամբ»: Խոսելով ներկայացման ժանրերի մասին` Կարապետը նշեց, որ դրանք լինելու են մնջախաղային տարրերով երաժշտական էտյուդներ: :) Իսկ թատերախմբի մյուս անդամները` Տիգրանն ու Նունեն, կարեւոր համարեցին այն, որ հանդիսատեսին կարողանան ժպիտներ պարգեւել եւ ուշադրություն հրավիրել: «Հայ շրջիկ թատրոն» Դժվարությունների մասին խոսելով` Նունե Սուքիասյանն ասաց, որ փողոցում շատ բարդ է լինելու. «Երբ բեմում ես, դերասան ես ու քեզ ապահով ես զգում, գիտես` տանն ես»: Նունեն նշում  է, որ իրենք անելու են ամեն ինչ` լավ ու բարձրաճաշակ   ներկայացում  մատուցելու համար. «Մենք պետք է ճիշտը մատուցենք. դա այսօր մեր գերխնդիրն է: Երբ փողոցում քայլելուց լսում ենք` ձայնասկավառակների խանութներն ինչ անորակ ու ռաբիզ երաժշտություն են մատուցում, զայրանում ենք` հասկանալով , որ դրանով հասարակություն է դաստիարակվում, մենք պետք է բարձրորակ գործ անենք, որ ճիշտ հասարակություն դաստիարակենք»: «Հայ շրջիկ թատրոն» Տիգրան Ավետիսյանն էլ ասաց, որ արտասահմանյան շրջիկ դերասանների նման կանեն ամեն ինչ, անգամ կլինեն «խենթ ու խելառ», որ մարդկանց ուրախացնեն: Նշենք, որ «Հայ շրջիկ թատրոն»-ի առաջին ներկայացումը պետք է կայանար արդեն այսօր Հյուսիսային պողոտայում: Ներկայացում-էտյուդը պայմանականորեն կարելի է անվանել «Փորձանքը օդից է գալիս»: Թատրոնն իր ներկայացումները կփոխի երկու շաբաթը մեկ` խաղացանկում ամսեկան ունենալով 2 ներկայացում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին