×


“Առնո”

“Հայաստան. Բնության սիմֆոնիա”

Բացվել է Արմեն Իսկանդարյանի լուսանկարչական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում բացվել է մասնագիտությամբ ծրագրավորող, լուսանկարիչ Արմեն Իսկանդարյանի “Հայաստան. բնության սիմֆոնիա” խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Այստեղ գեղանկարչական մակարդակի արվեստի գործերը ներկայացված են լուսանկարների միջոցով: Նկարների հեղինակը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացված 70 աշխատանքները արվել են երեք տարվա ընթացքում: Արմեն Իսկանդարյան “2006 թվից սկսել եմ լուսանկարչական գործունեությամբ զբաղվել: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է”,- ասաց Արմեն Իսկանդարյանը ու հավելեց, որ մասնակցել է ամերիկյան մի շարք ֆոտոմրցույթների, ստացել տարբեր մրցանակներ ու պատվոգրեր: Արմեն Իսկանդարյանն ասաց, որ ունի նախըտրած նկարներ, որոնք պատրաստվում է ներկայացնել այլ մրցույթների: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները Մոտ երկու տարուց լուսանկարիչը կներկայանա եւս մեկ անհատական ցուցահանդեսով, որը կշարունակի առաջինին. “Սա, կարելի է ասել, կիսատ է: Մյուսը կլինի “Բնության սիմֆոնիա-2”: Ցուցահանդեսի այցելուներից Անահիտ Շահինյանը հիացմունքի խոսքեր հայտնեց. “Առաջին անգամ եմ նման գարծեր տեսնում. սա յուրահատուկ արվեստ է”: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները Իսկ Վահագ Մնացականյանը հավելեց . “Սա նոր խոսք է արդի լուսանկարչության մեջ, որը շատերը կցանկանան տեսնել ու “լսել”»: “Հայաստան. բնության սիմֆոնիա” ցուցահանդեսի նկարները կատարվել են Հայաստանի տարբեր վայրերում: Ցուցահանդեսը կտեւի մինչ դեկտեմբերի 17-ը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին