×


Հայկ Կասպարով

Հայկ Կասպարով

Երգչի նոր տեսահոլովակի նկարահանումներն  Bravo.am-ում :) Երգիչ Հայկ Կասպարովը շատ շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի հանդիսատեսի դատին, բայց հիմա հնարավորություն ունենք դիտելու տեսահոլովակի նկարահանումների լուսանկարներն ու ունկնդրել “Ետ արի” երգը: Ընդամենը 2 օր առաջ Դիլիջանում հենց այս երգի հիման վրա է նկարահանվել նոր տեսահոլովակը::) Hayk Kasparov “Ետ արի” երգի երաժշտության հեղինակը Հայկ Կասպարովն է, խոսքերը գրել է Սերգեյ Գրիգորյանը: Հայկը պատմեց, թե որքան արագ են ստեղծվել երգն ու տեսահոլովակը. “Ծննդյանս հաջորդ օրը` դեկտեմբերի 15-ին, շատ արագ ինձ մոտ ծնվեց երաժշտությունը: Այդ ժամանակ սիրում էի ու հիասթափված էի, խառը զգացմունքներ էին իմ ներսում…Անմիջապես տարա գործիքավորողի մոտ, առաջարկեց շատ պարզ գործիքավորում անել, որովհետեւ երգը նեղ-անձնական էր ու պետք չէր շատ գործիքներով ու շատ էլեմենտներով երգ դարձնել: Սերգեյը մի քանի անգամ մեղեդային երաժշտությունը լսելուց հետո մոտ կես ժամվա ընթացքում բառերը գրեց ու ձեռքս տվեց:)”,- պատմեց երգիչը: Hayk Kasparov Ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, իսկ Հայկի հագուստների ոճաբանը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է. “Ուղղակի ուզում ենք պարզ, մինիմալիստական, գեղեցիկ պատկերներով կլիպ ստանալ: Երկու հագուստով եմ. փողկապով ու վերնաշապիկով կերպարում վերհիշում եմ անցյալ սերը, կադրերում կտեսնեք հարսի շորով աղջկան, իսկ գլխարկով կերպարս արդեն ներկան է: Երգելով ցույց եմ տալիս իմ ապրումներն ու հիշողությունները”: Hayk Kasparov Նկարահանող խումբը պատրաստվում էր մեկ այլ երգի` “Ամոթ”-ի համար տեսահոլովակ նկարել, բայց, Հայկի խոսքերով, ոճաբան Ֆաինան մտափոխեց իրենց:). “Ֆաինային ու Արթուրին շատ դուր եկավ “Ետ արի” երգը: Միասին որոշեցինք փոխել երգը, չնայած “Ամոթ” երգի հագուստները, սցենարը, նկարահանման տարածքը որոշել էինք: Ռեժիսորն առաջարկեց Դիլիջանում նկարել: Բարեբախտաբար, այդ օրն արեւոտ էր, անձրեւ չեկավ, առանց խնդիրների մի քանի ժամում նկարեցինք”: Hayk Kasparov Առաջիկայում Կասպարովը նույն ստեղծագործական կազմով կնկարահանի նաեւ “Ամոթ” երգի տեսահոլովակը, կթողարկի իր երկրորդ ձայնասկավառակը, եւս մեկ անակնկալ ունի, որի մասին շուտով կպատմի մեր ընթերցողներին: Մայիսի սկզբին նախատեսում է անել տեսահոլովակի պրեմիերան ու համերգներով մեկնել ռուսաստանյան մի քանի քաղաքներ: Նյութը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Հայկ Կասպարովի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW