×


Հայկո եւ Անահիտ Սիմոնյան

Հայկո եւ Անահիտ Սիմոնյան

“Աստղային” զույգը հունիսին կամուսնանա Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը սիրահարվեցին, որոշեցին կապել ճակատագրերը, 2010-ի հունվարի 16-ին նշանվեցին, Bravo.am-ն էլ պատմեց այդ մասին ու նշանդրեքի արարողության լուսանկարները ներկայացրեց`  http://www.bravo.am/news/հայկո-եւ-անահիտ/: Anahit Simonyan and Hayko Bravo.am-ին ապագա նորապսակները` Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, տեղեկացրին, որ պսակադրության արարողությունը` հարսանիքը, սարերի ետեւում չէ: “Աստղային” զույգը Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստում կտա այս ամռանը` հունիսի 11-ին: “Ամեն ինչ արել ենք հայկական ավանդույթի համաձայն: Սկսվել է հենց խոսկապից, եւ այլն, եւ այլն: Այդ ամենը ամսի 11-ին էր, որոշեցինք հունիսի 11-ին էլ հարսանիքն անել”,- նշեց Հայկոն: Երգչի ապագա կինը` երգչուհի Անահիտ Սիմոնյանն էլ երջանկությամբ հիշեց իրենց խոսկապի օրը. “Միասին ենք որոշել հարսանիքի օրը, ուզում էինք ավելի շուտ լինի` հունիսի սկզբին, բայց այն համալիրները, որտեղ ցանկանում ենք անցկացնել միջոցառումները, արդեն զբաղված էին, ու որոշեցինք 11-ին նշել: Որովհետեւ մեր խոսկապի օրն էլ էր 11-ին”: Պսակադրությունը կատարվելու է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: “Շատ խորհրդավոր եկեղեցի է, սիրուն պատմություն ունի, ինձ շատ դուր է գալիս”,- ասաց Հայկոն: “Էջմիածինն ինձ համար էլ սուրբ քաղաք է, շատ եմ սիրում այն: Առաջինը ես եմ ցանկություն հայտնել, որ Աստծո օրհնությամբ մեր պսակադրությունը այնտեղ կատարվի: Շատ ուրախ եմ”,- ապագա կնոջ իրավունքով իր խոսքն ասաց Անահիտ Սիմոնյանը :): Սոսո Պավլիաշվիլին կերգի նորապսակների համար “Այսօր ընկերոջս` Սոսո Պավլիաշվիլիի հետ եմ խոսել, նա անպայման գալու է: Երեւի թե երգ էլ կնվիրի: Մի քանի հոգի ռուսական աստղերից կլինեն, մյուսները` մերոնք… Ուղղակի ուզում եմ, որ բոլորը գան եւ ուրախանան”,-Bravo.am-ի հետ հարսանեկան արարողության մանրամասներով կիսվեց Հայկոն: Անահիտ Սիմոնյանը գտել է իր երազների ասպետին: “Երգելն էլ չեմ թողնի, Հայկոն ինձ միշտ աջակցում է, անգամ պրոդյուսերական ճիշտ խորհուրդներ է տալիս”,- նշում է նա: Hayko and Anahit Simonyan Հարսի զգեստը կարելու է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը: Զգեստի մոդելն արդեն ընտրել են, բայց փակագծերը դեռ չենք բացում: Միայն նշենք, որ Անահիտ Սիմոնյանը նորաձեւությանը հետեւում է, ու քանի որ նորաձեւ չեն “ուռած” զգեստները, նրա զգեստն ավելի համեստ է լինելու: Անսահման է Անահիտի ու Հայկոյի սերը, այդպես է բնորոշում իր զգացմունքներն այս գեղեցիկ զույգը: Bravo.am-ը կրկին շնորհավորում է ապագա նորապսակներին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին