16 Հուլիս 10
Hayland
 
 
0
100 հազար հայի վիրտուալ աշխարհը :)

Երբեւէ Գագիկ Բեգլարյանից նվեր ստացել ե՟ս:): Երեւանի քաղաքապետը Hayland.am-ի իր ընկերներին նման անակնկալներ մատուցում է:):
Այս գիշեր ժամը 1-ին “Սամվել ջան”-ը գրանցվեց Hayland.ամ-ում, ու հայկական ամենամեծ սոցիալական ցանցը հատեց 100 հազար այցելուի գրանցման սահմանը:): “Սամվել ջան”-ն իրեն հասանելիք անակնկալը կստանա, Hayland-ի մյուս բնակիչներն էլ, առիթից օգտվելով, կարող են մեկ ամիս շարունակ միմյանց անվճար նվերներ ուղարկել:):

2008 թվականի վերջին հիմնադրված եւ հայերի միջեւ ինֆորմացիայի փոխանակման, շփման հարթակ հանդիսացող սոցիալական ցանցը ինտերնետում աշխարհի բոլոր հայերին միավորելու նպատակ ունի: Ի դեպ, միայն Hayland-ում բակեր կան, ինչը թույլ է տալիս այդ միջոցով գտնել մանկության ընկերներին:):

Artashes Mkrtchyan
Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը


“Hayland-ն այն վայրն է, որտեղ ոչ ոք հայերին չի կարող խանգարել ինքնարտահայտվել, դա չի սահմանափակվի միջազգային ինչ-որ տրամաբանությամբ: Բոլորը կարող են զգալ ինչպես իրենց տանը. Hayland-ը հայկական վիրտուալ աշխարհ է, մի վայր, ուր համախմբված են աշխարհի ցանկացած կետի հայերը”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը, ով գրեթե իր ամբողջ օրը վերոնշյալ կայքում է անցկացնում:):

Hayland-ը դասական սոցիալական ցանց է` բոլոր այն հնարավորություններով, որ կարող ենք հանդիպել ցանկացած ցանցում: Սփյուռքահայերը կայքում գրանցվածների մեծամասնությունն են կազմում. Hayland-ի սիրահարներ են Արգենտինայի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի հայերը, օգտվողների 40 տոկոսն էլ կազմում են հայաստանցիները: Սոցիալական ցանցը երեք` հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով է, նախատեսում են ավելացնել նաեւ ֆրանսերենը, իսպաներենը, արաբերենը:

Artashes Mkrtchyan & Haykuhi Taqsildaryan
Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանն ու Հայկուհի Տաքսիլդարյանը


Սոցիալական ցանցի նախաձեռնողները նշում են, որ այն Հայաստանի Ներքին գործերի վարչությանը չի պատկանում. բիզնես-նախագիծ է:), բայց գործարարները, հասարակական-քաղաքական գործիչները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կայքի նկատմամբ: “Որովհետեւ քարոզչական, առաջխաղացման մեծ հնարավորություններ է տալիս կայքը: Տեսնելով, որ մեզ մոտ հանրաճանաչ անձնավորություն է գրանցվել, անձամբ ենք կապվում հետը, որպեսզի ճշտենք իսկությունը: Հենց քաղաքապետի նախաձեռնությունն է եղել մայրաքաղաքի տոնի կապակցությամբ նվերներ ուղարկել գրանցվածներին: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ նվեր ուղարկեց Hayland-ի բոլոր բնակիչներին: Գագիկ Ծառուկյանն է բավական ակտիվ գործունեություն ծավալում սոցիալական այս ցանցում, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նույնպես”,- Bravo.am-ին ասաց Արտաշես Մկրտչյանը:

Հայկական էստրադայի ներկայացուցիչնե՞րն ավելի շատ ընկերներ ունեն, թե՟ քաղաքական գործիչները, ինքներդ ստուգեք: Սիրուշոն, Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Եվա Ռիվասը եւ ուրիշ «աստղեր» եւս գրանցված են Hayland-ում:

Artashes Mkrtchyan & Haykuhi Taqsildaryan
Հայկուհի Տաքսիլդարյանն ու Արտաշես Մկրտչյանը


Հայկական սոցիալական ցանցը իր այցելուներին անակնկալներ ունի: Առաջինը` մի քանի օր հետո կթողարկվի տեսանյութի ծառայությունն ու  video-ներ ներբեռնելու հնարավորություն կստեղծվի: “Հայտարարությունների ծառայություն էլ ենք առաջարկում, որ հնարավորություն կտա յուրաքանչյուրին անգամ իր էջը գովազդել` օրինակ` “Ես սիրուն աղջիկ եմ, շատ ուրախ կլինեմ ծանոթանալ ինչ-որ տղայի հետ:)”,- նշեց Hayland.am նախագծի ղեկավարը:

Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցում 100 հազար այցելու է գրանցված, նախագծի հեղինակները հպարտ են, որովհետեւ մինչ այս ոչ մի հայկական սոցիալական ցանց երբեւէ նման ցուցանիշ չի գրանցել: :)

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
 
 
Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը

Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանը

Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանն ու Հայկուհի Տաքսիլդարյանը

Hayland.am նախագծի ղեկավար Արտաշես Մկրտչյանն ու Հայկուհի Տաքսիլդարյանը

Հայկուհի Տաքսիլդարյանն ու Արտաշես Մկրտչյանը

Հայկուհի Տաքսիլդարյանն ու Արտաշես Մկրտչյանը

0
1440 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: