08 Ապրիլ 10
“Հայսուպերսթար”
 
 
0
Երգիչները “ցնցեցին” մարզահամերգայինի դահլիճը:)

“Հայսուպերսթար” նախագծի մասնակիցները ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում տոն պարգեւեցին իրենց երկրպագուներին: Մինչ համերգի մեկնարկը մասնակիցները հաղթահարում էին հուզմունքը, կազմակերպիչները տալիս էին վերջին ցուցումները, սենյակներից մեկում էլ վերջին ձայնային վարժություններն էին անում: :)

Suren Arustamyan
Սուրենն իր սիրելի կիթառով մի քանի երգ կատարեց


“Շանթ” հեռուստաընկերության “Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցներն արդեն մեծ բեմում ցույց տվեցին իրենց հնարավորությունները: Եզրափակիչ անցած մասնակիցները կենդանի նվագակցությամբ կատարեցին արտասահմանյան սիրված երգեր, որոնք երգել էին նախագծի ընթացքում:

Raffi Ohanyan
Արական սեռի սուպերսթար Րաֆֆի Օհանյանը


Համերգի առաջին հատվածում յուրաքանչյուրը կատարեց մեկ երգ: Համերգավար Ավետ Բարսեղյանը սկզբում հանդիսատեսին հորդորում էր ակտիվ լինել, ծափահարել, բայց համերգի ընթացքում կրքերն աստիճանաբար թեժացան: Դահլիճում զգալիորեն շատ էին երիտասարդ աղջնակները, որոնք բեմը շրջապատել էին, իրենց բղավոցներով ու հոտնկայս ծափահարություններով ոգեւորում էին մասնակիցներին, ավելի ճիշտ` տղա մասնակիցներին: :) Առավել ճարպիկները փորձում էին բեմ բարձրանալ, ինքնագիր վերցնել կամ էլ համբուրել իրենց սիրելի երգչին: Անվտանգության աշխատակիցներին ամեն կերպ համոզելով` նրանք փորձում էին ետնաբեմ անցնել, շփվել ու նվերներ  փոխանցել:

Raisa Avanesyan
Ռաիսան իր ստացած նվերներների, ծաղիկների համար շատ ուրախ էր


4-րդ սուպերսթարցիների հետ նաեւ երգեցին առաջին ու երկրորդ եթերաշրջանների հաղթողները` Սուսաննա Պետրոսյանն ու Լուսինե Աղաբեկյանը: Սուսաննան  ու Րաֆֆին միասին դուետ երգեցին, իսկ Լուսինեն երգեց Գոռի հետ: Սա աղջիկների առաջին մեծ բեմը չէր, բայց նրանք պակաս հուզված ու ոգեւորված չէին: Լուսինեի խոսքերով, այս համերգն ամեն ինչով տարբերվում էր. “Շատ-շատ հաճելի է երգել նոր սուպերսթարցիների հետ, հանգիստ ու վստահ կարող եմ ասել, որ լավ ընկերներ ունեմ 4-րդ նախագծից` Րաֆֆին, Գոռը, Աննան, Սուրենը…”:

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները
“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները


Արական սեռի սուպերսթար Րաֆֆի Օհանյանը բարձր տրամադրություն ուներ, չեր ուզում հեռանալ բեմից. “Ուզում էի անընդհատ երգել, չէի ուզում հեռանալ, անսպասելի մեծ էներգիա ստացա ժողովրդից, անչափ հաճելի էր: Նվերներ էլ ստացա, շնորհակալ եմ բոլորին: Ամենահետաքրքիր նվերս սեւ մատիտով նկարած իմ դիմանկարն է:)”,- ասաց Րաֆֆին ու ցույց տվեց իր դիմանկարը:

Iveta Mukuchyan
Իվետա Մուկուչյանը երգեց “The Beautified Project” ռոք-խմբի հետ


Համերգին երգեցին եզրափակչի գրեթե բոլոր մասնակիցները` Սենիկ Բարսեղյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Մելինե Ափոյանը, Աննա Դովլաթյանը, Մարիամ Ավետիսյանը, Յուլյա Զաքարյանը, Իվետա Մուկուչյանը, Հայկ Պետրոսյանը, Եվա Ղազարյանը, Սուրեն Առուստամյանը, Գոռ Հարությունյանը, Ռաիսա Ավանեսյանը եւ Րաֆֆի Օհանյանը:

Ավետը յուրաքանչյուր մասնակցին ներկայացնում էր իր առանձնահատկությամբ` ամենահերոս, ամենադեմք, ամենագիժ եւ այլն, հանդիսատեսն էլ բղավում էր մասնակցի անունը: Ռաիսային ներկայացնելիս Ավետը նրան անվանեց “ատոմային ռումբ”:):

Lusine Aghabekyan and Susanna Petrosyan
Լուսինե Աղաբեկյանն ու Սուսաննա Պետրոսյանը


“Հանդիսատեսը շատ ջերմ էր, լավից ավելի լավ, մի խոսքով` գերազանց: Ելույթիցս գոհ եմ, ծափերն ամեն ինչ ասում են: Նվերների, ծաղիկների համար շատ ուրախ եմ: Մեր սպասումներն արդարացան”, - համերգի վերջում Bravo.am-ին պատմեց Ռաիսան:

Համերգի ընթացքում “The Beautified Project” ռոք-խմբի հետ երգեց Իվետա Մուկուչյանը, Սուրենն էլ մի քանի երգ կատարեց իր սիրելի կիթառով: Նրա ռոքային ելույթից հետո ժյուրիի անդամ, հաղորդավար Եգոր Գլումովը անսպասելի բարձրացավ բեմ ու ասաց. “Դահլիճում նստած լսեցի, որ մի կին ասաց` “դե ռոքը Հայաստանի համար չի”: Բայց ես չեմ տեսել, որ ռաբիզը կամ փոփն օգնեն Հայաստանին: :) Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ ռոքը օգնում է Հայաստանին”,- ասաց Գլումովը:

Avet Barseghyan
Համերգավար Ավետ Բարսեղյանը


Ի դեպ, համերգի ընթացքում տեղի ունեցավ նաեւ “Հայսուպերսթար 4” հեռուստաշոուի տեսասկավառակի շնորհանդեսը, ուր զետեղվել են նախագծի մասնակիցների հեռուստատեսային կատարումները:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/




 
 
“Ատոմային ռումբ” Ռաիսա Ավանեսյանը

“Ատոմային ռումբ” Ռաիսա Ավանեսյանը

Րաֆֆիի ստացած ամենահետաքրքիր նվերը մատիտով նկարած իր դիմանկարն էր

Րաֆֆիի ստացած ամենահետաքրքիր նվերը մատիտով նկարած իր դիմանկարն էր

“Հայսուպերսթար 4” հեռուստաշոուի մասնակիցները

“Հայսուպերսթար 4” հեռուստաշոուի մասնակիցները

Իվետա Մուկուչյանը երգեց “The Beautified Project” ռոք-խմբի հետ

Իվետա Մուկուչյանը երգեց “The Beautified Project” ռոք-խմբի հետ

Լուսինե Աղաբեկյանն ու Սուսաննա Պետրոսյանը

Լուսինե Աղաբեկյանն ու Սուսաննա Պետրոսյանը

Րաֆֆի Օհանյանը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ճնշման տակ

Րաֆֆի Օհանյանը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ճնշման տակ

Րաֆֆի Օհանյանը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ճնշման տակ

Րաֆֆի Օհանյանը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ճնշման տակ

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայ Սուպերսթար 4”-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը (ձախից)

“Հայ Սուպերսթար 4”-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը (ձախից)

“Հայսուպերսթար” նախագծի մասնակիցների համերգը Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում

“Հայսուպերսթար” նախագծի մասնակիցների համերգը Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում

Իվետա Մուկուչյանը

Իվետա Մուկուչյանը

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

“Հայսուպերսթար” հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի մասնակիցները

Բարձր տրամադրությամբ Րաֆֆի Օհանյանը

Բարձր տրամադրությամբ Րաֆֆի Օհանյանը

Ռաիսան իր ստացած նվերներների, ծաղիկների համար շատ ուրախ էր

Ռաիսան իր ստացած նվերներների, ծաղիկների համար շատ ուրախ էր

Ռաիսա Ավանեսյանն իր ելույթից շատ գոհ էր

Ռաիսա Ավանեսյանն իր ելույթից շատ գոհ էր

“Հայսուպերսթար” նախագծի մասնակիցների համերգը Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում

“Հայսուպերսթար” նախագծի մասնակիցների համերգը Կարեն Դեմիրճյաի անվան մարզահամերգային համալիրում

Դահլիճում զգալիորեն շատ էին երիտասարդ աղջնակները

Դահլիճում զգալիորեն շատ էին երիտասարդ աղջնակները

Րաֆֆի Օհանյանն անսպասելի մեծ էներգիա էր ստացել ժողովրդից

Րաֆֆի Օհանյանն անսպասելի մեծ էներգիա էր ստացել ժողովրդից

Րաֆֆի Օհանյանը բարձր տրամադրություն ուներ

Րաֆֆի Օհանյանը բարձր տրամադրություն ուներ

Արական սեռի սուպերսթար Րաֆֆի Օհանյանը

Արական սեռի սուպերսթար Րաֆֆի Օհանյանը

Համերգավար Ավետ Բարսեղյանը

Համերգավար Ավետ Բարսեղյանը

Սուրեն Առուստամյանն ու Ավետ Բարսեղյանը

Սուրեն Առուստամյանն ու Ավետ Բարսեղյանը

Համերգի ընթացքում հանդիսատեսի կրքերն աստիճանաբար թեժացան

Համերգի ընթացքում հանդիսատեսի կրքերն աստիճանաբար թեժացան

Սուրեն Առուստամյան

Սուրեն Առուստամյան

Սուրենն իր սիրելի կիթառով մի քանի երգ կատարեց

Սուրենն իր սիրելի կիթառով մի քանի երգ կատարեց

0
5825 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: