×


Հեգնանքդ անուշ...

Հեգնանքդ անուշ...

Ամանորյա ֆիլմ` Հ1-ի եթերում 2010 թվականը Առաջին ալիքը դիմավորելու է ամանորյա “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” կինոկատակերգությամբ: 00:00-ից րոպեներ անց Հանրային հեռուստաընկերության եթերում իշխելու են սերը, երաժշտությունը, հումորը:  Ամանորյա տրամադրությունը կապահովեն հայ դերասաններն ու երգիչները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը… Ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստինե Պեպելյանը եւ Աշոտ Ղազարյանը “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” կինոկատակերգության սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանն է: Ռեժիսորը` Սուրեն Ռշտունին: Ֆիլմում նկարահանվել են Աշոտ Ղազարյանը, Քրիստինե Պեպելյանը,  Հայկոն, դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը, Վարդան Պետրոսյանը, Մարգո Մուրադյանը, Արսեն Գրիգորյանը` Ասոն, Անդրեն, Արամեն, Լուսինե Թովմասյանը, Ֆորշը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Արման Հովհաննիսյանը, Վահագն Սարգսյանը (Պոնչո), Գեւորգ Մինասյանը, Սերգեյ Դանիելյանը (Յոժ), Մհերը, Թինա Քեյը, Սպիտակցի Հայկոն եւ ուրիշներ: Մարգո Մուրադյանը, Քրիստինե Պեպելյանը եւ փոքրիկ Մերին ֆիլմի նկարահանումների ժամանակ Ֆիլմի գործողությունները զարգանում են Երեւանում, Մոսկվայում, Փարիզում եւ աֆրիկյան Զանզիբանում: Գլխավոր հերոսը` Աշոտ Ղազարյանը, Ամանորի գիշերը չափից ավել է խմում եւ “Բաղնիքդ անուշ” ֆիլմի հերոսի նման հայտնվում Քրիստինե Պեպելյանի բնակարանում: “Հայի բախտ է. մեր հերոսը ծանր իրավիճակներում է հայտնվում, բայց վերջում բերման ենք ենթարկում Երեւանում: “Բաղնիքդ անուշը” չենք հայկականացրել, “Միմինոյից” էլ հատված կարող է լինել: Տարբեր բաներ կոմեդիայի տեսքով հայտնվել են մեր ֆիլմում: Նպատակը` ամանորյա գիշերն երգիչներին եւ դերասաններին հետաքրքիր դրսեւորման հնարավորություն տալն է: Ֆիլմը ուրախանալու համար է ստեղծվում, երաժշտական կատակերգություն է”,- ասաց ֆիլմի ռեժիսոր Սուրեն Ռշտունին: Քրիստինե Պեպելյանը եւ Աշոտ Ղազարյանը ֆիլմի նկարահանումների ժամանակ Ձմեռ պապը Սերգեյ Դանիելյանն է` Յոժը: Արսեն Գրիգորյանը` Ասոն, սիրահարված տղա է, որ այնքան է սիրում Քրիստինե Պեպելյանին, որ հագուստով մտնում է ցնցուղի տակ: Անդրեին տանում են Քրիստինե Պեպելյանի տուն որպես հարմար փեսա: Լուսինե  Թովմասյանը դիվանագետի դերում է հանդես գալու (եւ ոչ միայն :): Ֆորշը ֆիլմի նկարահանումների ժամանակ “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” ֆիլմի սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանն ասում է, որ շատ հետաքրքիր արտահայտություններ հենց նկարահանումների ընթացքում են ծնվում: “Հնարավորինս կենդանի, ծիծաղաշարժ կերպարներ ենք ստեղծել: Մեր հերոսը տարբեր երկրներում հանդիպում է իր հայրենակիցներին ու դրանից բխող հետեւանքներին:)”: Մարգարիտա Խաչատրյանը փնտրում է Աշոտ Ղազարյանին :) Աշոտ Ղազարյանի հարսնացուի դերում հանդես է գալիս դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը: “Ուրախ եմ, որ ամանորյա տոնական տրամադրությունը կհեղեղվի այս ֆիլմի դրական լիցքերով: Ֆիլմում իմ անունով եմ հանդես գալիս, Աշոտ Ղազարյանի հարսնացուն եմ:): Միջադեպերը կոնֆլիկտային են, շատ սուր. Աշոտը չկա, ուշանում է, իսկ Նոր տարին շուտով դուռը կթակի: Ու ես սկսում եմ զանգերով փնտրել նրան: Մենակ եմ անցկացնում Ամանորը, տխրում, ռոմանս երգում: Բայց ամենակարեւորը… Իրականում  այս ամենն ընդամենը երազ էր, այդ սպասված գիշերը հարսնացուն հայտնվում է Աշոտ Ղազարյանի բնակարանում, ծանոթանում նրա մոր հետ, ում դերում դերասանուհի Մարգո Մուրադյանն է: Բոլորս հայրենակիցներին շնորհավորում ենք Ամանորի կապակցությամբ, մաղթում ամենայն բարիք եւ երջանկություն”,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը: Աշոտ Ղազարյանը, Սուրեն Ռշտունին եւ Քրիստինե Պեպելյանը Քրիստինե Պեպելյանը Անդրեին տոլմա  հյուրասիրե՞ց Եթե տարիներ առաջ ֆիլմերից մեկում միայն Հայկոն ու Անդրեն էին սիրահարված Քրիստինե Պեպելյանին, ապա “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” ֆիլմում կրքերը թեժացել են:): Փոքրիկ դերասանուհի Մերին “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” ֆիլմի նկարահանումներին “Հանրային հեռուստանկերությունից ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացա: Լավ բարեկամանական կապի մեջ եմ իրենց հետ, մտածեցի, որ ամանորյա նկարահանումները հետաքրքիր կլինեն, ու համաձայնեցի: Մասնակցում են պրոֆեսիոնալ դերասաններ, դժվար է նման մարդկանց կողքին աշխատել, բայց շատ հաճելի: Մտածում էի` ամեն ինչ արագ կընթանա, բայց արի ու տես, այդպես չէ :): Ուրախ եմ նկարահանումների համար, թիմը շատ լավն է”,- ասում է Քրիստինե Պեպելյանը: Կոմպոզիտոր Քրիստ Մանարյանը եւ դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը Դրվագներից մեկում Քրիստինե Պեպելյանը Աշոտ Ղազարյանի տուն է գալիս եւ տիկին Մարգոյից մածուն խնդրում. “Անդրեն է եկել, տոլմա եմ հյուրասիրելու”: “Տարիներ առաջ մի ֆիլմ նկարահանվեց: Անդրեն ու Հայկոն ինձ սիրում էին, գալիս էին ձեռքս խնդրելու, Հայկոն սերենադներ էր երգում պատուհանիս տակ: Անդրեն էլ սինիներով մեր տուն էր գալիս: Այս ֆիլմում էլ Անդրեին բերում են որպես ինձ համար հարմար փեսացու”,- պատմում է երգչուհին: “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” ֆիլմի նկարահանումների ժամանակ Ի դեպ, Քրիստինեն Պեպելյանը Միացյալ Նահանգներ է մեկնելու, բայց օրը հստակ չէ: “Կապ չունի` Ամանորը որտեղ կնշեմ, կարեւորը` մայրս ինձ հետ լինի: Անցյալ Նոր տարին միասին չենք նշել: Առաջին անգամ էր, որ միասին չնշեցինք: Վաղուց հատուկ նվերների չեմ սպասում, մտածում եմ` ինչ նվիրեմ: Մաղթում եմ, որ բոլորը հարազատների կողքին լինեն: 2010-ը թող բոլորի համար ուրախ, ժպիտով տարի լինի: Ովքեր իրենց սերը չեն գտել, 2010-ին գտնեն, եթե գտել են, չկորցնեն: Եթե, ցավոք, կորցրել են, հույս ունենան ապագայի հանդեպ, ամեն ինչ լավ է լինելու :)”: “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” ֆիլմի նկարահանումների ժամանակ “Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը” ֆիլի համար երգեր են գրել Քրիստ Մանարյանը եւ Աշոտ Ղազարյանի որդին` Արմանը: “Սեր, երգեր, կատակներ, ոչ ոք չի զոհվում, երջանիկ ավարտ ունի ֆիլմը. Ամանոր է: Պարզապես Նոր տարվա գիշերը պետք է այնքան խմել, որ չափը չկորցնեք ու մեր հերոսի նման պատմությունների մեջ չընկնեք :)”,- ասաց Սուրեն Ռշտունին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին